Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Императорская Академия художеств), Ռուսական կայսրությունում գեղարվեստի բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 1757 թվականին։
Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Հապավում | ՍՊԳԱ |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1757 |
Հիմնադրիր | Իվան Շուվալով |
Նախագահ | Զուրաբ Ծերեթելի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Համալսարանական 17 |
Կայք | artsacademy.ru |
Academy of Arts (Saint Petersburg) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍանկտ Պետերբուրգի ռուսական գեղարվեստի ակադեմիա[1], պաշտոնական` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[2], հիմնադրվել է 1757 թվականին Իվան Շուվալովի կողմից և գործել է Երեք ազնվագույն արվեստների ակադեմիա անվանումով։ Եկատերինա Մեծն այն անվանափոխել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի և կառույցին տրամադրել նոր շենք Նևա գետի ափին։ Ակադեմիայում խթանել են նեոդասական, տեխնիկական ոճը, և խոստումնալից ուսանողներն իրենց կրթությունը շարունակել են եվրոպական մայրաքաղաքներում։
1918 թվականին Ռուսական հեղափոխությունից հետո մի քանի անգամ անվանափոխվել է։ 1947 թվականին ազգային ինստիտուտը տեղափոխվեց Մոսկվա, արվեստի հավաքածուների մեծ մասը հանձնվեց Էրմիտաժին։ Լենինգրադում գործող կառույցը նվիրաբերվեց Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին (անվանվել է ի պատիվ ռուս ռեալիստ նկարիչ Իլյա Ռեպինի)։ 1991 թվականից կոչվում է Սանկտ Պետերբուրգի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։
Շրջանավարտներ
խմբագրել- Մինաս Ավետիսյան
- Հովհաննես Այվազովսկի
- Նիկողայոս Բունիաթյան
- Լևոն Տոնիկյան
- Հենրիխ Ադամսոն
- Հովհաննես Պատկանյան
- Յուրի Նեպրիվև
- Նիկոլայ Տիմկով
- Ալեքսանդր Լակտինով
- Պյոտր Վասիլև
- Պյոտր Բելուսով
- Սերգեյ Օսիպով
- Գլեբ Սալինով
- Ելենա Սկուին
- Նիկոլայ Բասկակով
- Մայա Կոպիցևա
- Օլեգ Լոմակին
- Անատոլի Վասիլև
- Իրինա Գետմանսկայա
- Ելենա Կոստենկո
- Վիկտոր Օտիև
- Ալեքսանդր Սոկոլով
- Բորիս Լավրենկո
- Յուրի Բելով
- Հարություն Շամշինյան
- Տաճատ Օգանեսով
- Աղաթոն Հովնաթանյան
- Քրիստափոր Հուսիկյանց
- Ստեփանոս Ներսիսյան
- Մանուկ Մահտեսյան
- Բորիս Շահնազարյան
- Երանուհի Ասլամազյան
- Ռաֆայել Իսրայելյան
- Հովհաննես Մինասյան
- Գարեգին Երիցյան
- Ստեփան Թարյան
- Աշոտ Սուքիասյան
- Աշոտ Հովհաննիսյան
- Էդուարդ Աղայան
- Ռուբեն Գաբրիելյան
- Ռոմանոս Սարգսյան
- Թորգոմ Չորեքչյան
- Զաքար Խաչատրյան
- Շահեն Խաչատրյան
- Պողոս Հայթայան
- Նիկողայոս Քոթանջյան
- Մարտին Պետրոսյան
- Հեղինե Աբրահամյան
- Գագիկ Ղազարյան
- Վլադիմիր Գրիգորյան
Ակադեմիայի նախագահներ
խմբագրել- 1757-1763 Ի. Շուվալով, հիմնադիր և առաջին գլխավոր տնօրեն
- 1764-1794 Իվան Բեցկո
- 1795-1797 Ալեքսեյ Մուսին-Պուշկին
- 1797-1800 Գ. Շուազյոլ-Գուֆե
- 1800-1811 Ալեքսանդր Ստրոգանով
- 1811-1817 Պյոտր Չեկալևսկի
- 1817-1843 Ալեքսեյ Օլենին
- 1843-1852 Մաքսիմիլան Լեյխտենբերգսկ
- 1852-1876 Մարիա Նիկոլաևնա
- 1876-1909 Վլադիմիր Ալեքսանդրովիչ
- 1909-1917 Մարիա Պավլովա Մեկլենբուրգ-Շվերինսկայա
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Sergei V. Ivanov. Unknown Socialist Realism. The Leningrad School. - Saint Petersburg: NP-Print Edition, 2007. - p. 447. 5-901724-21-6, 978-5-901724-21-7.
- С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 1.
- С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 2.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Russian Academy of Arts». Արխիվացված է օրիգինալից 2011-05-19-ին. Վերցված է 2015-04-23-ին.
- ↑ The St. Petersburg State Academic Institute of Fine Arts
Արտաքին աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |