Nothing Special   »   [go: up one dir, main page]

Եկատերինա II (ռուս.՝ Екатерина II Великая, նաև՝ Եկատերինա Ալեքսեևնա ռուս.՝ Екатерина Алексеевна, ծնվելիս Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ, գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg, մայիսի 2, 1729(1729-05-02)[1][2][3], Շչեցին, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 6 (17), 1796[4][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8]), Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին։ Ծնվել է Շտետտինում, Պրուսիա և իշխանության եկավ ամուսնու՝ Պետրոս III-ի սպանության հետևանքով։ Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունն էլ ավելի հզորացավ և ընդարձակվեց։

Եկատերինա II
Զինվորական կոչումգնդապետ
Ծնվել է՝մայիսի 2, 1729(1729-05-02)[1][2][3]
ԾննդավայրՇչեցին, Պրուսիայի թագավորություն
Մահացել է՝նոյեմբերի 6 (17), 1796[4][5] (67 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8]
Պողոս-Պետրոս տաճար
Երկիր Ռուսական կայսրություն և  Պրուսիայի թագավորություն
ՏոհմHouse of Ascania (younger Anhalt-Zerbst branch)?
քաղաքական գործիչ, միապետ, արվեստի կոլեկցիոներ և ազնվական
ՀայրChristian August, Prince of Anhalt-Zerbst?
ՄայրJoanna Elisabeth of Holstein-Gottorp?
ԵրեխաներՊավել I, Anna Petrovna? և Alexey Bobrinsky?
ՀավատքՌուս ուղղափառ եկեղեցի
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սև արծվի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Սպիտակ Արծվի շքանշան և Սուրբ Եկատերինայի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Ծագում

խմբագրել
 
Շտետտինյան պալատը, որտեղ հետագայում ծնվեց կայսրուհին

Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ-Ցերբստսացին (գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg) ծնվել է 1729 թվականի ապրիլի 21-ին (մայիսի 2), այդ ժամանակ գերմանական Շտետտին քաղաքում՝ Պոմերանիայի (Մերձբալթիկա) մայրաքաղաքում։ Այժմ քաղաքը անվանվում է Շեցին և համարվում է Լեհաստանի Արևմտպոմորյան մարզի կենտրոնը։

Նրա հայրը՝ Քրիստիան Ավգուստ Անհալտ-Ցերբստացին, ծագում էր Անհալտների ցերբստ-դորենբուրգյան ճյուղից և ծառայում էր Պրուսիայի արքային։ Եղել է զորագնդի հրամանատար, պարետ, այնուհետև Շտետինա քաղաքի նահանգապետ։ Այդտեղ էլ ծնվեց ապագա կայսրուհին։ Նախատեսվում էր նրան շնորհել Կուրլանդիայի դուքսի կոչում, սակայն ծառայությունն ավարտեց որպես պրուսիական ֆելդմարշալ։

Մայրը՝ Յոհաննա-Ելիզավետան, Պետրոս 3-րդի ազգականներից էր՝ մորական կողմից։ Նրա տոհմածառը ծագում է Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի արքա՝ Քրիստիան Առաջինից, ով Շլեզվիգ Հոլշտեյնիի առաջին դուքսն էր և Ալդենբուրգի դինաստիայի հիմնադիրը։

Մորեղբայրը՝ Ադոլֆ-Ֆրիդրիխը 1743 թվականին ընտրվեց Շվեդիայի գահաժառանգ։ Թագավոր է դարձել 1751 թվականին՝ որպես Ադոլֆ-Ֆրեդրիկ։ Մյուս մորեղբայրը՝ Կառլ Էյտինցին, Եկատերինա I-ի մտահղացմամբ պետք է իր աղջկա՝ Ելիզավետայի ամուսինը դառնար, սակայն վերջինս մահացավ հարսանյաց տոնի նախօրյակին։

 

Գործունեությունը

խմբագրել

Ռուսական կայսրության, առաջին հերթին՝ նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ բացվում է բարգավաճման ու զարգացման նոր էջ, երբ գահին են բազմում 18-րդ դարի նշանավոր կայսրուհիները՝ Ելիզավետա I Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II-ը (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։

Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում Ճապոնիայի, Չինաստանի, ինչպես նաև՝ Անգլիայի, Պրուսիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։

 

1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։

Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմնադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։

 
 

Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվորական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։

Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ամերիկա աշխարհամասում. հիմնվում է Ալյասկայի գաղութը՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա թերակղզու և հարակից շրջանների հետ միասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եկատերինա II հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա II» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 495