Ռուբեն Գաբրիելյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Իսրայելի Գաբրիելյան (հուլիսի 27, 1926, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2015, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։
Ռուբեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1926 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 1, 2015 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Քնարիկ Հովհաննիսյան |
Գեղանկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Բաքվի նկարչական ուսումնարանը, 1955 թվականին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Դրեզդենի, ՌԴ քաղաքների թանգարաններում ու պատկերասրահներում[3][4]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԳործերի հիմնական մոտիվն Արցախն է, ազատության և ազգային զարթոնքի թեման։ Ստեղծել է կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ և այլ գործեր։
- «Տոն Ղարաբաղում», 1971 թ.
- «Ուղերձ», 1980 թ.
- «Աշունը լեռներում», 1985 թ.
- «Արցախի Պրոմեթևսը», 1988 թ.
- «Արցախցիներ», 1993 թ.
- «Նավասարդ», 1987 թ.
- «Հողը և մարդիկ», 1978 թ.
Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Չելյաբինսկում (1971 թ.), Մոսկվայում (1973 թ.), Երևանում (1989 թ., 2001 թ.), Ստեփանակերտում (1993 թ.), Մոնրեալում (1993 թ.), Սան Դիեգոյում (1996 թ., 2002 թ.)։
Պարգևներ
խմբագրել- ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ (1995 թ.)
- Վաչագան Բարեպաշտի մեդալ (2002 թ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Ռուբեն Գաբրիելյան». zarkfoundation.com.
- ↑ Ռուբեն Գաբրիելյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: