Nothing Special   »   [go: up one dir, main page]

Ռաֆայել Իսրայելյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Սարգսի Իսրայելյան (սեպտեմբերի 4 (17), 1908[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 8, 1973(1973-09-08)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ, «Սարդարապատի հերոսամարտ» հուշահամալիրի հեղինակը։

Ռաֆայել Իսրայելյան
Ծնվել էսեպտեմբերի 4 (17), 1908[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 8, 1973(1973-09-08)[2][1] (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1928)[1] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1934)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ[1] և Հայնախագիծ[1]
Ուշագրավ աշխատանքներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Ռեստորանի շենք. «Ծովինար» ռեստորանը, Գերեզման Անհայտ զինվորի, Հայոց ցեղասպանության հուշարձան, Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին և Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
Պարգևներ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ[1] և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ ճարտարապետների միություն
Ռաֆայել Իսրայելյան Վիքիդարանում
 Rafael Israelyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։

Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 1926-1928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[3]։

1929-1932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։

1932-1934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացները։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։

1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։

1936 թվականին տեղափոխվել է Երևան։

1936-1941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։

 
Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան։

1941-1943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 1941-1963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։

1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։

Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։

1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։

1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։

1949-1951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։

1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։

1951-1973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։

1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։

1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական աշխատանք

խմբագրել

Գործերի ցանկ

խմբագրել
 
Աղբյուր հուշարձան Երևանի օղակաձև այգում։
 
Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Ikonnikov A. V. Israyelyan, Rafayel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T042544
  3. Ռուզան Զաքարյան (1979 թ.). «Ճարտարապետը». Սովետական Հայաստան. Թիվ 4: էջ 8-10.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Իսրայելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Իսրայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 419