Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

OSI մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց համակարգերի փոխկապակցման մոդել (Open Systems Interconnection model (OSI Model), կոնցեպտուալ մոդել, որը բնորոշում և ստանդարտացնում է հեռահաղորդակցության կամ համակարգչային համակարգի հաղորդակցման գործառույթները՝ առանց դրանց ներքին կառուցվածքը և տեխնոլոգիաները հաշվի առնելու։ Դրա նպատակը հաղորդակցման բազմազան համակարգերի փոխգործունակությունն է ստանդարտ պրոտոկոլներով։ Այս մոդելը հաղորդակցման համակարգերը բաժանում է վերացական շերտերի։ Այս մոդելի օրիգինալ տարբերակը սահմանում էր յոթ շերտ։

Յուրաքանչյուր շերտ ծառայում է իրենից վեր գտնվող շերտին, իսկ այդ շերտին է ծառայում իրենից ներքև գտնվող շերտը։ Օրինակ այն շերտը, որը տրամադրում է ցանցի մեջ առանց սխալների հաղորդակցում, տրամադրում է այն ուղղությունը, որը անհրաժեշտ է իրենից վերև գտնվող ծրագրին, մինչ այն դիմում է ներքևում գտնվող հաջորդ շերտին՝ ուղարկելու և ստանալու այն փաթեթները, որոնք կազմում են այդ ճանապարհի բովանդակությունը։ Նույն շերտի երկու օղակներ պատկերվում են որպես այդ շերտում հորիզոնական կապով կապված։

Այս մոդելը Open Systems Interconnection (բաց համակարգերի փոխկապակցում) պրոյեկտի արդյունք է, որը իրագործվել է ստանդարտացման միջազգային կազմակերպության (International Organization for Standardization (ISO)) կողմից։ maintained by the identification ISO/IEC 7498-1.

OSI մոդելի հաղորդակցումը (3 և 5 շերտերի օրինակով)

1970-ական թվականների վերջերին երկու անկախ պրոյեկտներ են ստեղծվում, որոնց նպատակը մեկն էր՝ սահմանելու ցանցային համակարգերի ենթակառուցվածքի միավորող ստանդարտ։ Այս պրոյեկտներից մեկը ղեկավարվում էր ստանդարտացման միջազգային կազմակերպության (International Organization for Standardization (ISO)) կողմից, իսկ մյուսը ղեկավարվում էր հեռագրական և հեռախոսային տեխնիկական խորհրդատվության միջազգային կոմիտեի կողմից (International Telegraph and Telephone Consultative Committee (CCITT)։ Այս միջազգային ստանդարտների երկու կազմակերպություններից յուրաքանչյուրը մշակեց փաստաթուղթ, որը սահմանում էր ցանցային միանման մոդել։

1983 թվականին այս երկու փաստաթղթերը միաձուլվեցին՝ կազմելու մի ստանդարտ, որը կոչվեց «բաց համակարգերի փոխկապակցման հիմնական տեղեկագրություն» (The Basic Reference Model for Open Systems Interconnection)։

Այս ստանդարտը հաճախ հիշատակվում է որպես բաց համակարգերի փոխկապակցման տեղեկագրական մոդել, կամ՝ պարզապես բաց համակարգերի փոխկապակցման մոդել։ Այն ներկայացվել է 1984 թվականին՝ և՛ ISO-ի կողմից, որպես ISO 7498 ստանդարտ, և՛ CCITT-ի կողմից, որպես X.200 ստանդարտ։

Բաց համակարգերի փոխկապակցման մոդելը (OSI) ուներ երկու հիմնական կոմպոնենտ՝ ցանցի աբստրակտ մոդել, որը կոչվում էր նաև հիմնական տեղեկագրության մոդել կամ յոթ շերտանի մոդել, և հատուկ պրոտոկոլների շարք։

7 շերտանի մոդելի կոնցեպտը տրամադրվել է Honeywell ինֆորմացիոն ծառայությունների ներկայացուցիչ Չարլս Բաչմանի կողմից։

OSI շերտերի նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

X.200 տարբերակը ներկայացնում է 7 շերտ՝ համարակալված 1-7 թվերով։ 1-ին շերտը այս մոդելում ամենացածր շերտն է։

OSI մոդել
Շերտ Տվյալների միավոր Ֆունկցիա[1] Օրինակներ
Ընդունող շերտեր

Host
layers

7. Կիրառական (Application) տվյալներ Բարձր դասի API-ներ, որոնց շարքին են դասվում ռեսուրսների կիսումը, ֆայլերի հեռակա մատչումը(մոտեցումը), դիրեկտորիաների ծառայություններ և վիրտուալ տերմինալ HTTP, FTP, SMTP, Secure Shell
6. Ներկայացուցչական (Presentation) Ցանցային ծառայությունների և ծրագրերի միջև տվյալների թարգմանություն, որը ներառում է նիշերի այլագրում, տվյալների սեղմում և կոդավորում/ապակոդավորում ASCII, EBCDIC, JPEG
5. Սեանսիային (Session) Հաղորդակցման սեսիաների կառավորում, օրինակ՝ ինֆորմացիայի շարունակական փոխանակում երկու հանգույցների միջև՝ բազմակի փոխանցումների տեսքով RPC, PAP
4. Տրանսպորտային (Transport) հատվածներ Ցանցի տարբեր կետերի միջև տվյալների սեգմենտի վստահելի փոխանակում, որը ընդգրկում է սեգմենտավորում, ճանաչում և մուլտիպլեքսավորում TCP, UDP
Մեդիա շերտեր

Media
layers

3. Ցանցային (Network) փաթեթ/դատագրամ Բազմահանգույց ցանցի կառավարում և համակարգում, որը ընդգրկում է նաաև հասցեավորում, ուղղորդում և տրաֆիկի կառավարում IPv4, IPv6, IPsec, AppleTalk
2. Գծային (Data link) բիթ/ֆրեյմ Տվյալների շրջանակների վստահելի փոխանակում երկու հանգույցների միջև, որը կապված է ֆիզիկական շերտի միջոցով PPP, IEEE 802.2, L2TP
1. Ֆիզիկական (Physical) բիթ Անմշակ տվյալների ստացում և փոխանցում ֆիզիկական շերտի միջոցով

Ֆիզիկական կապ երկու կետերի միջև

Ethernet, DSL, USB

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The OSI Model's Seven Layers Defined and Functions Explained». Microsoft Support. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]