C Sharp
C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժեներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։
C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։
Լեզվի անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սի շարփ» անվանումը (անգլ.՝ sharp - դիեզ) գալիս է երաժշտական նոտագրությունից, որտեղ դիեզը երաժշտական նշան է, որը ցույց է տալիս ձայնի կես աստիճան բարձրացում, [3], ինչպես օրինակ «C++»-ի անվանման մեջ «++»-ը նշանակում է փոփոխականի արժեքի ավելացում մեկ միավորով (ինկրեմենտ)։ Անվանումը հանդիսանում է նաև շղթայի շարունակությունը՝ C → C++ → C++++(C#), քանի որ «#» նշանը կարելի է ստանալ 4 հատ «+»-ով[4]։
Լեզվի անվանումն ընդունված չէ թարգմանել, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել անգլերեն C Sharp (Սի շարփ) անվանումը։
Տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]C# լեզվի մշակման արդյունքում թողարկվել են նրա մի քանի տարբերակներ.
Տարբերակ | Լեզվի չափանիշների համակարգ | Ամսաթիվ | .NET Framework | Visual Studio | ||
---|---|---|---|---|---|---|
ECMA | ISO/IEC | Microsoft | ||||
C# 1.0 | Դեկտեմբեր 2002 | Ապրիլ 2003 | Հունվար 2002 | Հունվար 2002 | .NET Framework 1.0 | Visual Studio .NET 2002 |
C# 1.2 | Հոկտեմբեր 2003 | Ապրիլ 2003 | .NET Framework 1.1 | Visual Studio .NET 2003 | ||
C# 2.0 | Հունիս 2006 | Սեպտեմբեր 2006 | Սեպտեմբեր 2005[5] | Նոյեմբեր 2005 | .NET Framework 2.0 | Visual Studio 2005 |
C# 3.0 | բացակայում է[6] | Օգոստոս 2007 | Նոյեմբեր 2007 | .NET Framework 3.5 | Visual Studio 2008 | |
C# 4.0 | Ապրիլ 2010 | Ապրիլ 2010 | .NET Framework 4 | Visual Studio 2010 | ||
C# 5.0 | Հուլիս 2013 | Օգոստոս 2012 | .NET Framework 4.5 | Visual Studio 2012 | ||
C# 6.0 | Դեկտեմբեր 2017 | բացակայում է | Հուլիս 2015 | Հուլիս 2015 | .NET Framework 4.6 | Visual Studio 2015 |
C# 7.0 | բացակայում է | բացակայում է | Մարտ 2017 | Մարտ 2017 | .NET Framework 4.6 | Visual Studio 2017 |
«Hello World!» ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է C# ծրագրավորման լեզվով դասական «Hello world» ծրագրի կոդը.
using System;
namespace Example
{
class Program
{
static void Main()
{
Console.WriteLine("Hello World!"); // Առաջադրվող տեքստի մուտքագրում
Console.ReadKey(); // Ստեղնի սեղման սպասում
}
}
}
նույն ծրագրի կոդը Windows Forms-ում.
// assembly: System.dll
// assembly: System.Drawing.dll
// assembly: System.Windows.Forms.dll
using System;
using System.Drawing;
using System.Windows.Forms;
namespace WindowsForms
{
public class Program
{
[STAThread]
public static void Main()
{
new DemoForm().ShowDialog();
}
}
public class DemoForm : Form
{
Label label = new Label();
public DemoForm()
{
label.Text = "Hello World!";
this.Controls.Add(label);
this.StartPosition = FormStartPosition.CenterScreen;
this.BackColor = Color.White;
this.FormBorderStyle = FormBorderStyle.Fixed3D;
}
}
}
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://jameskovacs.com/2007/09/07/cnet-history-lesson/
- ↑ The A-Z of Programming Languages: C# - Computerworld
- ↑ Kovacs, James (2007 թ․ սեպտեմբերի 7). «C#/.NET History Lesson». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «The A-Z of Programming Languages: C#» (անգլերեն). computerworld.com.au. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Microsoft C# 2.0-ի չափորոշիչները պարունակում են տեղեկություն միայն 2.0 տարբերակի նոր հնարավորությունների մասին։
- ↑ C# լեզվի 3.0, 4.0 и 5.0 տարբերակների համար դեռևս չկա հաստատված ECMA կամ ISO/IEC չափորոշիչներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- C# դասընթաց
- C# Station (անգլ.)
- C# Tutorial
Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։ |
|
|