Գրանցման համարի միջազգային ստանդարտ (ԳՀՄՍ) (անգլ.՝ ISSN - International Standard Serial Number), ութ թվանիշով եզակի համար, որն օգտագործվում է տարբեր լեզուներով տպագրությամբ կամ էլեկտրոնային ձևով հրատարկվող պարբերականի նույնականացման նպատակով[1]։ Տարբեր լեզուներով տպագրությամբ և էլեկտրոնային ձևով հրատարկվող նույն պարբերականը կարող է ունենալ նույնականացման համար ըստ լեզուների Տպագրվող պարբերականի ԳՀՄՍ-ի (ՏՊ-ԳՀՄՍ, P-ISSN) և ըստ Էլեկտրոնային պարբերականի ԳՀՄՍ-ի (ԷՊ-ԳՀՄՍ, e-ISSN, eISSN)։
ԳՀՄՍ համակարգն առաջին անգամ մշակվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ՍՄԿ — ISO) կողմից 1971 թ․ որպես ISO 3297 ստանդարտ[2], որի պատասխանատուն ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն է։
Վիքիպեդիայի հոդվածներում պարբերականի հրատարակության նույնականցման հղումն իրականացվում է Կաղապար:ISSN-ում համարի գրառմամբ՝ {{ ISSN | համար }}։ Օրինակ, 0002-3035, 1068-3372 և 1934-9378 համարներն օգտագործվում են ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա ամսագրի, համապատասխանաբար, ISSN0002-3035 տպագիր ռուսերեն, ISSN1068-3372 տպագիր անգլերեն և ISSN1934-9378 էլեկտրոնային անգլերեն հրատարակությունների նույնականացման հղումները ստեղծելու համար։