Թու Յույու
Թու Յույու չինարեն՝ 屠呦呦 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1930[1][2][3] (93 տարեկան) Նինբո, Չժեցզյան, Չինաստանի Հանրապետություն |
Բնակության վայր(եր) | Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Ազգություն | հան |
Մասնագիտություն | քիմիկոս, դեղաբան, գյուտարար, համալսարանի դասախոս, դեղագործ և մալարիագետ |
Գործունեության ոլորտ | դեղագիտություն և Չինական ավանդական բժշկություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Պեկինի համալսարան (1955), Beijing University of Chinese Medicine?, Peking University Health Science Center?, Ningbo High School? (1951) և Xiaoshi Middle School? |
Տիրապետում է լեզուներին | Wu Chinese?, դասական չինարեն և անգլերեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Հայր | Tu Liangui? |
Tu Youyou Վիքիպահեստում |
Թու Յույու (չինարեն՝ 屠呦呦, դեկտեմբերի 30, 1930[1][2][3], Նինբո, Չժեցզյան, Չինաստանի Հանրապետություն), չինացի դեղագետ, ավանդական չինական բժշկության մասնագետ։ Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի (2015), ինչպես նաև Լասկերի մրցանակի (2011) դափնեկիր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1930 թվականին Չժեցյան նահանգի Յինշյան գավառում (այժմ այն Նինբո քաղաքային շրջանի տարածքի մի մասն է)։ 1951 թվականին ընդունվել Է Պեկինի համալսարանի բժշկական ֆակուլտետ, 1952 թվականին Պեկինի համալսարանից առանձնացվել է Պեկինի առանձին բժշկական ինստիտուտ (2000 թվականին կրկին միաձուլվել է Պեկինի համալսարանի հետ), որի դեղագիտության ֆակուլտետը Թու Յույուն ավարտել է 1955 թվականին[12]։ Դրանից հետո նա երկուսուկես տարի սովորել է չինական ավանդական բժշկություն։
1955 թվականից Թու Յույուն սկսեց աշխատել ավանդական չինական բժշկության ինստիտուտում[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու դուստր[13]։
Научные достижения
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականից Թու Յույուն աշխատել է մալարիայի դեմ դեղամիջոցի վրա «նախագիծ 523»-ի շրջանակներում[12]։ Երեք տարվա ընթացքում նրա ղեկավարած խումբն ուսումնասիրել է ավելի քան 2000 հնագույն տրակտատներ, որոնց ստուգման ժամանակ պարզվել է որդանակի թուրմի բուժական ազդեցությունը։ Գիտնականները մեկուսացրել են կինհաոսուի ակտիվ նյութը (արևմտյան դեղագրքում հայտնի է որպես արտեմիսինին), որը սեսկվիտերպենային լակտոն է (տերպենների դասի օրգանական նյութ), այն սպանում է մալարիայի պլազմոդիան դրանց զարգացման վաղ փուլերում։ Հետագայում Յուու Թու խումբը սինթեզեց արտեմիսինինի ավելի արդյունավետ ածանցյալներ պլազմոդիումի մալարիայի դեմ՝ դիհիդրոարտեմիզինին (վերականգնված արտեմիսինին), արտեմետեր (ճարպով լուծվող արտեմիսինինի մեթիլ եթեր) և արտեսունատ (ջրի մեջ լուծվող հեմիսուկցինատ դիհիդրոարտեմիզինին)։ 1979 թվականին ավարտվեցին կլինիկական փորձարկումները, որոնք հաստատեցին դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Դրանք ներդրվել են կլինիկական պրակտիկայում, ինչը տարեկան փրկում է մոտ 2 միլիոն մարդու կյանք[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լասկերի մրցանակի դափնեկիր (2011)։
- Բժշկության Նոբելյան մրցանակ (2015)
- Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն պետական մրցանակի դափնեկիր (2017)
Արտեմիսինինի վրա հիմնված դեղամիջոցների ստեղծման համար Տու Յույուն 2011 թվականին ստացել է Լասկերի մրցանակ[14]։
2015 թվականին Թու Յույուն դարձել է 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում՝ արտեմիսինինի հայտնաբերման համար։ Նա դարձել է առաջին էթնիկ չինուհին և Չինաստանի առաջին քաղաքացին, որն արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի[12].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2015/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://laskerfoundation.org/award/clinical/
- ↑ http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
- ↑ http://www.xinhuanet.com/2019-09/17/c_1125006548.htm
- ↑ http://www.caixinglobal.com/2017-01-10/101042362.html
- ↑ https://www.unesco.org/en/articles/three-research-scientists-win-2019-unesco-equatorial-guinea-international-prize?hub=919
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Космарский,2015
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 2015». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 14,0 14,1 Кузнецов,2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вручена Нобелевская премия по физиологии и медицине в 2015 году» (ռուսերեն). ТАСС. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- Андрей Бабицкий (2015 թ․ հոկտեմբերի 5). «From me Ту Юю: за что вручили Нобелевскую премию по медицине» (ռուսերեն). RBC.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Даниил Кузнецов (2015 թ․ հոկտեմբերի 5). «Борцы с паразитами». N+1 (ռուսերեն).
- Артём Космарский (2015 թ․ հոկտեմբերի 5). «А паразиты — никогда!». Lenta.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
- Клещенко, Е. Рецепт китайского мудреца. — В: Победители паразитов // Химия и жизнь. — 2015. — № 11.
- «О лауреате Нобелевской премии, женщине-учёном Ту Юю». CRI (ռուսերեն). Международное радио Китая. 2017 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թու Յույու» հոդվածին։ |
|