Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Չինարեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինարեն
中文, 汉语
Տեսակմակրոլեզու, կենդանի լեզու և լեզուների խումբ
ԵնթադասՍինատիբեթյան լեզուներ[1]
Երկրներ Չինաստան[2] և  Թայվան[3]
Պաշտոնական կարգավիճակ

մանդարին

Կախյալ տարածքներ՝

Կազմակերպություններ՝

Խոսողների քանակ1 299 877 520 մարդ[4]
Լեզվակիրների թիվը1․213․000․000
Ռեյտինգ1
Գրերի համակարգՉինական այբուբեն
IETFzh
ԳՕՍՏ 7.75–97315
ISO 639-1zh
ISO 639-2chi (B); zho (T)
ISO 639-3zho և այլն։

     Երկրներ, որտեղ չինարենը հիմնական կամ պաշտոնական լեզուն է

     Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 5 միլիոն․ մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 1 միլիոն․ մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 500.000 մարդ կա      Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 100.000 մարդ կա

     Զգալի թվով չինարեն խոսացող բնակչությամբ քաղաքներ
 Chinese languages Վիքիպահեստում

Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文, Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), Սինատիբեթյան լեզվաընտանիքին կամ Ալտայական լեզվաընտանիքին պատկանող լեզու կամ լեզվախումբ, ալտայական լեզու։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից[5][6]։ Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 2,3 միլիարդ խոսողներով[7]։

Չինարենը սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է։ Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է։ Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։

Չինարենն իրենից ներկայացնում է իրարից խիստ տարբերվող բարբառների ամբողջություն, այդ պատճառով էլ լեզվաբանների մեծ մասի կողմից համարվում է ինքնուրույն լեզվաճյուղ, որը կազմված է առանձին, չնայած և միմյանց ազգակից լեզուներից կամ բարբառային խմբերից[5]։

Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն։ Բազմավանկ բառերը քիչ են, և համանուն բառերը հասնում են հարյուրների, որոնք մի քանի հնչյունով չեն կարող արտահայտվել։ Չինարենը գրվում է ձախից աջ։

Չինարեն առաջին գիրքը, որ կոչվում է «Շիցզին» («Երգերի գիրք»), գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում։

Լեզվաաշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալ և լեզվակիրների քանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարենը ՉԺՀ-ի, Թայվանի և Սինգապուրի պաշտոնական լեզուն է։ Ամբողջ աշխարհում նրանով խոսում են ավելի քան 1,3 միլիարդ մարդ։

Չինարենը նաև ՄԱԿ-ի աշխատանքային 6 լեզուներից մեկն է։ Պատմականորեն այն խան ժողովրդի լեզուն է, որը գերիշխում է ՉԺՀ-ի ազգային կազմում (երկրի բնակչության ավելի քան 90 %-ը)։ Բացի այդ, իրենց լեզուն պահպանած տասնյակ միլիոն չինացիներ գործնականում բնակվում են Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրներում (Սինգապուրում կազմելով բնակչության 75%-ից ավելին), մեծաթիվ չինական սփյուռքը սփռված է ամբողջ աշխարհով։

Նյու Յորք նահանգում ընտրական օրենսդրության մեջ կատարված շտկման համաձայն՝ նահանգի բոլոր միլիոնից ավել բնակչությամբ քաղաքներում ընտրական գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն չինարեն լեզվի երեք բարբառներով[8]։

Բացի չինարենից ցուցակում ներառված են իսպաներեն, կորեերեն, ֆիլիպիներեն և ռուսաց լեզուները։

Խմբի բարբառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարենում առանձնանում են 10 խմբի բարբառներ՝ հյուսիսային գերխումբ (北 բեյ, ամենաբազմամարդ խումբը՝ ավելի քան 800 միլիոն խոսող), ցզին (晉/晋), խոյ (徽), ու (吳/吴), սյան (湘), գան (贛/赣), խակկա (客家), յուե (粵/粤), պինխուա (平話/平话) խմբեր և մին գերխումբ (閩/闽)։ Բարբառները տարբերվում են հնչյունակազմությամբ (ինչն էլ դժվարեցնում է միջբարբառային շփումը, չնայած որ դրանք կապված են հնչյունական համապատասխանությամբ), բառապաշարով և որոշ չափով նաև քերականությամբ՝ չնայած դրանց միասնական քերականական հիմքին և բառային կազմին։ Տարբեր բարբառների կրողների շփման միջոց է նորմատիվ չինարենը, որը Չինաստանում կոչվում է պուտուխուա (普通話/普通话), Սինգապուրում խուայույ (華語/华语), Հոնգկոնգում և Թայվանում՝ գոյույ (國語/国语)։ Սրանք ունեն աննշան հնչյունակազմական տարբերություններ. պոտուհուայի և խուայույի գիրը պարզեցված հիերոգլիֆներով է, իսկ գոյույի գիրը՝ ավանդական։

Գրական լեզուն հիմնված է հյուսիսային բարբառների վրա։ Ժամանակակից հնչյունակազմական չափանիշի հիմքը պեկինյան արտասանությունն է։ Սակայն անցյալում գոյություն են ունեցել այլ արտասանական չափանիշեր, երբեմն խստորեն տարբերվող պեկինյանից. օրինակ՝ Տան դինաստիայի դարաշրջանում, երբ ստեղծվել են չինական դասական տեքստերի մեծամասնությունը, չափանիշ էր հարավչինական արտասանությունը, որը մոտ էր ներկայիս բարբառային խակկա խմբի առանձնահատկություններին։

Քննարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ արևմտյան լեզվաբանների կարծիքով, չինարենը միասնական լեզու չէ, այլ լեզվաընտանիք։ Իսկ նրանք, որոնց ավանդականներն անվանում են չինարենի բարբառներ, իրականում տարբեր լեզուներ են։

Չինարեն լեզվի տարածվածությունը աշխարհում։
     Երկրներ, որտեղ չինարենը հիմնական կամ պաշտոնական լեզու է      Երկրներ, որտեղ չինարեն խոսողներն ավելի քան 5 միլիոն են      Երկրներ, որտեղ չինարեն խոսողներն ավելի քան 1 միլիոն են      Երկրներ, որտեղ չինարեն խոսողներն ավելի քան 0,5 միլիոն են      Երկրներ, որտեղ չինարեն խոսողներն ավելի քան 0,1 միլիոն են      Քաղաքներ, որտեղ չինարեն խոսողները զգալի թիվ են կազմում

Չինական գրի մեջ յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում է առանձին վանկ և առանձին ձևույթ (մորֆեմ)։ Հիերոգլիֆների ընդհանուր թիվն անցնում է 80 հազարից, բայց դրանցից մեծ մասին կարելի է հանդիպել միայն չինական դասական գրականության հուշարձաններում։

  • Առավել հաճախական 500 հիերոգլիֆների իմացությունը բավական է 80 % -ով հասկանալու համար սովորական ժամանակակից չինական տեքստը, 1000 և 2400 նշանների իմացությունը թույլ է տալիս հասկանալ համապատասխանաբար 91 % և 99 % նման տեքստ։
  • 3000 հիերոգլիֆներ բավական են թերթ կարդալու և ոչ մասնագիտական ամսագրեր կարդալու համար։
  • Մեծ միահատոր երկլեզու բառարանները որպես կանոն ներառում են 6000-8000 հիերոգլիֆներ։ Այդ ծավալի մեջ արդեն քիչ չեն հազվադեպ գործածվող հիերոգլիֆները, օրինակ՝ հնագույն ժամանակների ծիսական առարկաների կամ ավանդական չինական բժշկության մեջ կիրառվող դեղամիջոցների անվանումներ։
  • Հիերոգլիֆների առավել լիարժեք Չժունխուա Ցզըխայի բառարանը («Չինական հիերոգլիֆների ծով» 中華字海), հրատարակված 1994 թվականին ներառում է 87 019 հիերոգլիֆներ։

Չինական հիերոգլիֆները կազմված են գրույթներից (գրաֆեմաներից), ընդամենը գրաֆեմաների թիվը 316-ն է, իսկ գրաֆեմաներն իրենց հերթին կազմված են 1-24 գծերից։

Ներկայումս չինական հիերոգլիֆները գոյություն ունեն 2 եղանակներով՝ մայրցամաքային Չինաստանում ընդունված պարզեցված եղանակը և Թայվանում, Հոնգկոնգում և որոշ այլ երկրներում ընդունված ավանդական եղանակը։

Ավանդաբար չինացիները գրել են վերևից ներքև, իսկ սյունակները իրար հաջորդում էին աջից ձախ։ Ներկայումս ՉԺՀ-ում առավելապես գրում են հորիզոնական, ձախից աջ՝ եվրոպական լեզուների օրինակով. ուղղահայաց գիրը շարունակում է գործածվել Թայվանում հորիզոնականի հետ միասին։ Սակայն մայրցամաքային Չինաստանում ուղղահայաց գիրը և նախառեֆորմյան հիերոգլիֆիկան մշակույթների պատմության հրատարակություններում, արտ-պարբերական մամուլում և այլուր նախկինի պես գործածվում է որպես իմաստաբանական հղում ավանդական չինական մշակույթին։

2004 թվականի մայիսի սկզբին Թայվանի պառլամենտը գրության մասին նոր օրենք ընդունեց։ Այժմ բոլոր պաշտոնական փաստաթղթերը պետք է գրվեն միայն հորիզոնական տողերով։ Ըստ խոսնակի՝ փոփոխությունը կապված է նրա հետ, որ փաստաթղթերթում գրված թվերն ու անգլերեն բառերը քաոս են առաջացնում։ Նորամուծությունը չի վերաբերում գեղարվեստական գրականությանը։

Գոյություն ունեն չինարենի այբբենական գրության տառադարձության բազմաթիվ համակարգեր։ Նրանցից առավել լայն տարածում ունի ՉԺՀ-ում և ՄԱԿ-ում պաշտոնական կարգավիճակ ունեցող խանյույ պինին կոչվող համակարգը։ Հակառակ գործընթացը՝ այլ լեզուներով բառերի թարգմանությունը հիերոգլիֆների այնքան էլ արագ չի կարգավորվում, այդ պատճառով էլ մեկ օտար լեզվով բառը կարող է հիերոգլիֆով գրության մի քանի տարբերակ ունենալ։

Կանսի ցզըդյան - Չինարեն լեզվի դասական բառարան

Չինարենը հանդիսանում է աշխարհի հնագույն և ներկայումս գոյություն ունեցող լեզուներից։ Այն նաև ներկայումս գործածվողներից հնագույն գիրն ունի։ Չինարեն լեզվի հիերոգլիֆիկան, իր սեփական այբուբենների հետ միասին (կանա, խանգըլ) օգտագործում են ճապոներենը և կորեերենը. վերջինս ներկայումս կիրառվում է միայն Կորեայի Հանրապետությունում։

Չինական լեզվի գոյության մասին վկայող գրավոր փաստաթղթերի հնագույն ժողովածուները զոհաբերված կենդանիների ոսկորների կամ կրիաների պատյանների վրա արված գուշակությունների գրառումներ էին (մ.թ.ա.14-11-րդ դարեր)։ Դրանք վկայում են արդեն Շան-Ինի ժամանակաշրջանում կազմավորված լեզվական համակարգի գոյության մասին։ Սակայն դրանց բացահայտումը վերաբերում է 20-րդ դարի սկզբներին, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս և հեռու են ավարտին հասնելուց։

Չինական լեզվական ավանդույթն ամրապնդող հիմնական բաղադրիչը գրավոր վինյան լեզուն է։ Գերիշխող միասնական գրավոր համակարգը յուրահատուկ երևույթ է, որի շնորհիվ որոշ ժամանակ անկախ պետությունների սահմաններում զարգացող տարատեսակ բարբառներ պահպանեցին իրենց գոյությունը։

Քաղաքական դրդապատճառներով չինարենում գերիշխող դիրք զբաղեցրին մեծ հարավային բարբառների համեմատությամբ նմանությունների մեծ քանակով առանձնացող հյուսիսային բարբառները։ Դրանց հիմքի վրա ձևավորվեց «աստիճանավորների լեզուն»՝ գուանխուան, որը ձեռք բերեց կայսրության պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Նրա հետ մեկտեղ զարգացավ նաև բայխուան՝ հասարակ ասգաբնակչության խոսակցական լեզուն։

Չինական մշակույթի պատմության մեջ արմատական շրջադարձ էր խոսակցական լեզվի գրավոր գործածությունը. համարվում է, որ դրանում առաջատարի դերը կատարել է Ցզին Շենտանյուն (ավանդ. չին. 金聖歎, պարզ. 金圣叹, 1610?-1661)։ 20-րդ դարի սկզբի գրագիտության դեմոկրատացման կողմնակից շարժումը նշանավորվեց բայխուայի՝ որպես գրավոր շփման հիմնական լեզվի հեղափոխական անցմամբ և չինական բարբառների միասնականացման սկզբնավորմամբ։

Չինարենի բառաֆոնդը անցել է վերակազմավորման երկու փուլ՝ I դարում բուդդիզմի՝ Չինաստան ներթափանցմամբ պայմանավորված նոր իմաստային շերտի ադապտացիա և Նոր ժամանակաշրջանի համաշխարհային բառաֆոնդի հետ միաձուլում, որի առավել մատչելի կրողը դարձավ ճապոներենը. 20-րդ դարի սկզբից սկսվում է բազմաթիվ արևմտյան հասկացությունների ներթափանցումը, որոնք և ադապտացված են երբեմնի փոխառված հենց չինական հիերոգլիֆների միջոցով, սակայն կազմավորվել են արդեն Ճապոնիայում, և արդյունքում չինարենի համար հանդիսանում են փոխառություններ։

Վիճակագրության համաձայն, մինչև 1911 թվականը Չինաստանում հրապարակված է 4813 աշխատություն և 12 067 հրատարակություն՝ նվիրված չինարենին[9]։

Լեզվաբանական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունաբանություն և հնչյունագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարենի բաղաձայններն ու ձայնավորները կազմված են ֆիքսված կազմի սահմանափակ քանակությամբ հնչող վանկերով։ Պուտունխուայում հաշվված է 414 վանկ[10], հնչող տարբերակների թվով հանդերձ՝ 1332 (պուտունխուայում կան 4 իմաստատարբերիչ ձայնաստիճաններ, յուրաքանչյուր վանկ կարող է ունենալ 1-4 հնչյունային տարբերակ+չեզոք ձայնաստիճան)[11]։ Վանկատումը կազմաբանորեն ունի իմաստ, այսինքն՝ յուրաքանչյուր վանկ հենց հնչույթի կամ պարզ բառի ձայնային ձևն է։ Ձայնաստիճանային համակարգը ունի ընթերցման կանոններ. ձայնաստիճանները կարող են փոփոխվել կամ չեզոքանալ։

Ժամանակակաից աղյուսակները, որոնք գործածվում են պետական թեստի եղանակի հետ միասին պուտունհուայի տիրապետման մակարդակով («Պուտունհուա շույպին ցեշի»), ներառում է 400 վանկեր առանց ձայնաստիճանային տարբերությունների հաշվելու։ Աղյուսակների հիմքում ժամանակակից հնչյունաբանական «Սինխուա ցզըդյան» (Պեկին, 1987) բառարանն է, որի վանկերի ցանկից հանված են 18 ձայնարկություններ և հիերոգլիֆների բարբառային կամ հնացած գրքային համարվող հազվադեպ ընթերցումների եղանակներ[12]։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչույթը, որպես կանոն միակազմ է։ Հնագույն միակազմ բառերի մի մասը շարահյուսորեն ինքնուրույն չեն, դրանք գործածվում են միայն որպես բարդ և ածանցավոր բառերի բաղադրիչներ։ Գերիշխում են երկկազմ (երկմորֆեմ) բառեր[11]։

Տերմինոլոգիայի զարգացման չափով մեծանում է երկկազմ բառերի թիվը։

Բառակազմությունն իրականացվում է բառաբարդության եղանակներով, ածանցմամբ և կոնվերսիայով։

Ավանդաբար, չինարենը գրեթե չի ունեցել ուղղակի փոխառություններ, սակայն լայնորեն օգտվում էր իմաստաբանական բառապատճեններից. օրինակ՝ 电 - էլեկտրականություն (տառացի՝ կայծակ), 电脑 - համակարգիչ (տառացի՝ էլեկտրական ուղեղ), 笔记本电脑 - դյուրակիր համակարգիչ (տառացի՝ տետր-համակարգիչ)։ Մեր օրերում հնչյունաբանական փոխառություններն ավելի սովորական են դառնում. օրինակ՝ 克隆 (kelong-կլոն)։ Որոշ նոր փոխառություններ սկսում են դուրս մղել գոյություն ունեցող բառապատճեններ. օրինակ՝巴士 (bāshì-ավտոբուս (անգլերեն bus-ից) դուրս է մղում 公共汽车-ին, որը տառացիորեն նշանակում է գազով սայլ։

Չինարենում շատ դեպքերում անհնար է տարանջատել բարդ բառը բառակապակցությունից։ Բառակազմությունը գլխավորապես հատուկ է բայական տեսակի ածանցներով։ Հոգնակի թվի կամընտրական ձևը, որը կազմվում է 们 (men) ածանցով, հատուկ է դեմք արտահայտող գոյականներին և անձնական դերանուններին։

Մեկ մասնիկը կարող է օգտագործվել «խմբային» ձևավորման համար, այսինքն՝ կարող է վերաբերվել մի շարք ինքնուրույն խոսքի մասերի։ Մասնիկները մեծաքանակ չեն, երբեմն կամընտրական, ունեն կցական բնույթ։ Կցականությունը չինարենում բառերի միջև հարաբերություններ չի արտահայտում և լեզվի կառուցվածքը հիմնականում մնում է մեկուսացնող։

Չինական շարահյուսությանը բնորոշ է անվանական կառուցվածքը՝ բառերի համեմատաբար ֆիքսված հերթականությամբ. որոշիչը, ինչով էլ որ արտահայտվի՝ մեկ բառով, թե մինչև մեկ ամբողջ արտահայտությամբ, միշտ նախորդում է որոշյալին։ Մակբայներով արտահայտված պարագաները դրվում են բայից առաջ։ Այսպես կոչված «լրացումները» (ժամանակի, արդյունքի) սովորաբար հաջորդում են բային։

Նախադասությունը կարող է ունենալ ակտիվ կամ պասիվ կոնստրուկցիայի ձև. հնարավոր է բառերի տեղաշարժ (որոշակի սահմաններում), որը չի փոխի դրանց շարահյուսական դերը։ Չինարենն ունի շաղկապով և առանց շաղկապի համադասությամբ կամ ստորադասությամբ կազմվող բարդ նախադասությունների զարգացած համակարգ։

Ինքնուրույն խոսքի մասերը պայմանականորեն բաժանվում են «անունների» և «ստորոգելիների»։ Վերջինների թվին են պատկանում նաև ածականները։ Շատ բառերի համար հնարավոր է բազմաֆունկցիոնալ գործածություն։ Ժամանակակից չինարենում տարբերվում են ներկա-ապագա և անցյալ ժամանակներ, գոյություն ունի կերպային ցուցանիշների ցանկ և մոդալ մասնիկների բարդ համակարգ։

Չինարենն ունի օժանդակ (սպասարկու) բառերի զարգացած համակարգ։ Դրանցից հիմնական են հանդիսանում՝ նախադրությունները, հետադրությունները, կապերը, մասնիկները, թվական բառերը, նախադասության անդամների ցուցանիշները, ստորոգելիության չեզոքացուցիչները։

Սուբյեկտի և օբյեկտի հարաբերակցության տեսանկյունից չինարենը դասվում է ակտիվ լեզուների շարքին, սակայն ակտիվ և ստատիվ բայերը արտահայտվում են ոչ թե ձևաբանորեն, այլ շարահյուսորեն։

Անվանագիտություն (անտրոպոնոմիկա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար չինացիներն ունեն անուններ, որոնք կազմված են մեկ կամ երկու վանկից և գրվում են ազգանուններից հետո։ Գոյություն ունի կանոն, որի համաձայն, չինական անունը պետք է ենթարկվի պունուհուայով թարգմանության։ Այս կանոնի հետ է կապված հայտնի դեպքը, երբ համակարգչամոլ հորը մերժեցին որդու անունը «@» գրանցել[13]։

Հին ժամանակներում չինացիներն իրենց կյանքի ընթացքում մի քանի անուն ունեին՝ մանկության տարիներին՝ «կաթնային» կամ մանկական անուն (սյաո-մին, չին. պարզ. 小名, պինյին՝ xiǎo míng), մեծերն ստանում էին պաշտոնական անուն (մին, չին. պարզ. 名, պինյին՝ míng), ծառայողները հարազատների շրջանում ունեին երկրորդ անուն (ցզը, չին. պարզ. 字, պինյին՝ zì), ոմանք նույնիսկ կեղծանուն էին ընտրում (խաո, չին. պարզ. 号, պինյին՝ hào)։ Սակայն 1980-ականների կեսերին ավագների համար ընդունելի դարձավ մեկ պաշտոնական մին անունը, չնայած «կաթնային» անունները մանկական տարիքում դեռևս տարածված էին[14]։

Ռուսաց լեզվում չինական ազգանվան և անվան մեջտեղում սովորաբար դրվում է բացատ. Ազգանուն Անուն, ընդ որում անունը գրվում է միացված[14] Հնագույն աղբյուրներում չինական անունները գրվել են գծիկով (Фэн Юй-сян), սակայն ավելի ուշ ընդունելի դարձավ միացված գրելը (ճիշտ է՝ Фэн Юйсян)։ Առավել տարածված չինական ազգանուններն են ԼԻ(չին. պարզ. 李, պինյին՝ Lǐ), Վան(չին. պարզ. 王, պինյին՝ Wáng), Չժան (չին. պարզ. 张, պինյին՝ Zhāng)[14]։

Չինուհի կանայք ամուսնանալով, որպես կանոն, պահպանում են իրենց օրիորդական ազգանունները և չեն ընդունում ամուսնու ազգանունը (Չինական Ժողովրդական հանրապետությունում գրեթե ամենուր), սակայն երեխաները, որպես կանոն, ժառանգում են հոր ազգանունը։

Դարձվածքաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարատեսակ դարձվածաբանական միավորների փոխկապակցվածությունը և նրանց տեղը «բանավոր խոսք - գրավոր լեզու» տարածքում (谚语 խումբը միավորված է 俗语 հետ)

Ներկայումս չինական դարձվածաբանության մեջ առավել տարածված է չինացի լեզվաբան Մա Գոֆանեի (马国凡) կողմից առաջարկված հինգ խմբերից բաղկացած դասակարգումը.

  • Չենյույ (չին. ավանդ. 成語, պարզ. 成语, պինյին՝ chéngyŭ, տառացիորեն՝ «պատրաստի արտահայտություն») - իդիոմա։
  • Յանյույ (չին. ավանդ. 諺語, պարզ. 谚语, պինյին՝ yànyŭ) - ասացվածք։
  • Սեխոույույ (չին. ավանդ. 歇後語, պարզ. 歇后语, պինյին՝ xiēhòuyǔ, տառացիորեն՝ «ասույթ սղված վերջաբանով») - այլաբանություն
  • Գուանյունյույ (չին. ավանդ. 慣用語, պարզ. 惯用语, պինյին՝ guànyòngyŭ, տառացիորեն՝ «սովորական արտահայտություն») - դարձվածաբանական համաձայնեցում
  • Սոյույ (չին. ավանդ. 俗語, պարզ. 俗语, пиньинь: súyǔ, պինյին՝ «խոսակցական արտահայտություն») - առած

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարեն լեզուն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը[15]։ Այն ընդգրկված է չիպպևա, հայդա, տաբասարաներեն և էսկիմոսերեն լեզուների ռեկորդային ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 311. — ISBN 978-0-521-42443-1
  2. ScriptSource - China
  3. ScriptSource - China–Taiwan
  4. Chinese // Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  5. 5,0 5,1 *David Crystal, The Cambridge Encyclopedia of Language (Cambridge: Cambridge University Press, 1987), p. 312. «The mutual unintelligibility of the varieties is the main ground for referring to them as separate languages.»
    • Charles N. Li, Sandra A. Thompson. Mandarin Chinese: A Functional Reference Grammar (1989), p 2. «The Chinese language family is genetically classified as an independent branch of the Sino-Tibetan language family.»
    • Jerry Norman. Chinese (1988), p.1. «The modern Chinese dialects are really more like a family of languages».
    • John DeFrancis. The Chinese Language: Fact and Fantasy (1984), p.56. «To call Chinese a single language composed of dialects with varying degrees of difference is to mislead by minimizing disparities that according to Chao are as great as those between English and Dutch. To call Chinese a family of languages is to suggest extralinguistic differences that in fact do not exist and to overlook the unique linguistic situation that exists in China.»
  6. Китайский язык // БРЭ. Т.14. М.,2009.
  7. Summary by language size(անգլ.) // Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International.
  8. «Русский язык стал официальным языком в штате Нью-Йорк». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Galambos, Imre. Orthography of Early Chinese Writing: Evidence from Newly Excavated Manuscripts. Budapest, 2006:12 n.4.
  10. По разным подсчётам, от 397 до 420 слогов. См.: Гун Ши (恭士)。Бэйцзин хуа ли цзю цзин ю дошао иньцзе? (北京话里究竟有多少音节?-- Сколько же слогов в пекинском диалекте?) // Чжунго юйвэнь (中国语文),1958,№ 4. Приводится по: Софронов М. В. Китайский язык и китайская письменность. М., 2007. С. 20
  11. 11,0 11,1 Солнцев В. М. Китайский язык // Лингвистический энциклопедический словарь. — 1990. — С. 225. — ISBN 5-85270-031-2.
  12. О. И. Завьялова. Китайский язык // Духовная культура Китая: энциклопедия: в 5 т. 2006-- Т. 3. Литература. Язык и письменность. М., 2008. С. 643.
  13. В Китае родители пытались назвать своего ребёнка именем «@»
  14. 14,0 14,1 14,2 Крюков М.В., Решетов А.М. Китайцы // Системы личных имён у народов мира. — М: Наука, 1989. — С. 164-170.
  15. Книга рекордов Гиннесса. Языковые рекорды. Самые сложные языки

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кожевников И. Р. Словарь привычных выражений современного китайского языка. М., 2005
  • Юань Цзя-хуа. Диалекты китайского языка / Под ред. проф. Г.П. Сердюченко. — М.: Наука, 1965. — 55 с. — 1200 экз.
  • Курдюмов В. А. Курс китайского языка. Теоретическая грамматика. — М.: Цитадель-трейд, Лада, 2005. — 576 с. — 3000 экз. — ISBN 5-9564-0015-3
  • Войцехович И. В. Практическая фразеология современного китайского языка. М., 2007
  • Духовная культура Китая: энциклопедия в 5 т. М., 2006 - . Т. 3. Литература. Язык и письменность. 2008. 727 с. Авторы статей общего раздела «Язык и письменность» - О. И. Завьялова и А. М. Карапетьянц, авторы словарных статей о языке и письменности - О. И. Завьялова, И. Т. Зограф, Л. Р. Концевич, А. В. Немтинова, Ф. Ю. Тавровский, Р. Г. Шапиро. Избранная библиография работ на русском языке подготовлена В. П. Журавлевой
  • Завьялова О.И. "Большой мир китайского языка". М.: Восточная литература, 2010. 287 c. ISBN 978-5-02-03-6434-9.
  • Hannas, William C. (1997), Asia's Orthographic Dilemma, University of Hawaii Press, ISBN 978-0-8248-1892-0.
  • Qiu, Xigui (2000), Chinese Writing, trans. Gilbert Louis Mattos and Jerry Norman, Society for the Study of Early China and Institute of East Asian Studies, University of California, Berkeley, ISBN 978-1-55729-071-7.
  • R. L. G. "Language borrowing Why so little Chinese in English?" The Economist. 6 June 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինարեն» հոդվածին։