Դիլի
Բնակավայր | ||
---|---|---|
Դիլի | ||
պորտուգալերեն՝ Dili պորտ.՝ Díli | ||
Երկիր | Արևելյան Թիմոր | |
Համայնք | Dili Municipality? | |
Հիմնադրված է | 1520 թ. | |
Մակերես | 178,62 կմ² | |
ԲԾՄ | 11±1 մետր | |
Բնակչություն | ▲222 323 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
| ||
Դիլի (անգլ.՝ Dili, պորտ.՝ Díli), Արևելյան Թիմորի մայրաքաղաքը։ Այն Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետության ամենամեծ քաղաքն է, գլխավոր նավահանգիստը և առևտրական կենտրոնը[1]։
Դիլին Արևելյան Թիմորի հիմնական բնակավայրն ու առևտրային կենտրոնն է, նրա բնակչության թիվը հասնում է՝ 193 563 -ի[2]։
Կոմորոյի օդանավակայանը կոչվում է Արևելյան Թիմորի ազգային հերոս Նիկոլայ Լոբատուի (անգլ.՝ Nicolau Lobato) անունով։ Քաղաքը նաև Դիլի քաղաքի վարչական շրջանի մայրաքաղաքն է, որը ներառում է հարակից տարածքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլին հիմնադրվել է 1520 թվականին՝ պորտուգալացիների կողմից, իսկ Թիմորի մայրաքաղաքն է 1769 թվականին[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացվեց Ճապոնիայի կողմից։ Պորտուգալիայում ավտորիտար ռեժիմի անկումից հետո` 1974 թվականին, սկսվեց պորտուգալական Թիմորի կազմալուծման գործընթացը։ 1975 թվականի նոյեմբերի 28-ին ընթերցվեց Արևելյան Թիմորի անկախության հռչակագիրը, սակայն 9 օր անց, Ինդոնեզիայի բանակը ներխուժեց երկիր և Արևելյան Թիմորը հայտարարվեց Ինդոնեզիայի 27-րդ նահանգ։ Դրանից հետո 1975-1999 թվականներին Ինդոնեզայի ուժերի և անկախության ջոկատների միջև տեղի ունեցավ պատերազմ, որի ընթացքում Արևելյան Թիմորի տասնյակ հազարավոր բնակիչներ և օտարերկրյա քաղաքացիներ զոհվեցին։ 1999 թվականին ՄԱԿ-ի ճնշման ներքո Արևելյան Թիմորում անցկացվեց ինքնորոշման հանրաքվե։ Արդյունքում, բնակչության 78.5% -ը քվեարկց անկախության օգտին, իսկ 2002 թվականի մայիսի 20-ին Դիլին դարձավ նոր անկախ Տիմոր-Լեստեի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլին ունի Արևադարձային՝ սավաննային կլիմա։
Dili (1914–1963)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 36.0 (96.8) |
35.5 (95.9) |
36.6 (97.9) |
36.0 (96.8) |
35.7 (96.3) |
36.5 (97.7) |
34.1 (93.4) |
35.0 (95) |
34.0 (93.2) |
34.5 (94.1) |
36.0 (96.8) |
35.5 (95.9) |
36.6 (97.9) |
Միջին բարձր °C (°F) | 31.3 (88.3) |
31.1 (88) |
31.2 (88.2) |
31.5 (88.7) |
31.3 (88.3) |
30.7 (87.3) |
30.2 (86.4) |
30.1 (86.2) |
30.3 (86.5) |
30.5 (86.9) |
31.4 (88.5) |
31.1 (88) |
30.9 (87.6) |
Միջին օրական °C (°F) | 27.7 (81.9) |
27.6 (81.7) |
27.4 (81.3) |
27.4 (81.3) |
27.0 (80.6) |
26.8 (80.2) |
25.5 (77.9) |
25.1 (77.2) |
25.4 (77.7) |
26.0 (78.8) |
27.2 (81) |
27.4 (81.3) |
26.6 (79.9) |
Միջին ցածր °C (°F) | 24.1 (75.4) |
24.1 (75.4) |
23.5 (74.3) |
23.5 (74.3) |
22.8 (73) |
21.9 (71.4) |
20.8 (69.4) |
20.1 (68.2) |
20.5 (68.9) |
21.5 (70.7) |
23.0 (73.4) |
23.6 (74.5) |
22.4 (72.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 19.0 (66.2) |
16.2 (61.2) |
16.5 (61.7) |
18.2 (64.8) |
13.2 (55.8) |
14.5 (58.1) |
12.4 (54.3) |
11.8 (53.2) |
13.4 (56.1) |
16.1 (61) |
18.0 (64.4) |
16.7 (62.1) |
11.8 (53.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 139.5 (5.492) |
138.7 (5.461) |
132.7 (5.224) |
104.3 (4.106) |
74.9 (2.949) |
58.4 (2.299) |
20.1 (0.791) |
12.1 (0.476) |
9.0 (0.354) |
12.8 (0.504) |
61.4 (2.417) |
144.9 (5.705) |
908.8 (35.78) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 13 | 13 | 11 | 9 | 6 | 4 | 3 | 1 | 1 | 2 | 6 | 11 | 80 |
% խոնավություն | 80 | 82 | 80 | 77 | 75 | 72 | 71 | 70 | 71 | 72 | 73 | 77 | 75 |
Միջին ամսական արևային ժամ | 189.1 | 161.0 | 235.6 | 234.0 | 266.6 | 246.0 | 272.8 | 291.4 | 288.0 | 297.6 | 270.0 | 220.1 | 2972,2 |
Միջին օրական արևային ժամ | 6.1 | 5.7 | 7.6 | 7.8 | 8.6 | 8.2 | 8.8 | 9.4 | 9.6 | 9.6 | 9.0 | 7.1 | 8.1 |
աղբյուր: Deutscher Wetterdienst[4] |
Հուշարձաններ և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդոնեզիայի զինված ուժերի և տեղացի զինյալների կողմից կազմակերպված 1999 թվականին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում բազմաթիվ շենքեր ավերվեցին։ Սակայն քաղաքում պահպանելվել են պորտուգալական դարաշրջանում կառուցված բազմաթիվ տներ։ Պորտուգալիայի նախկին նահանգապետի նստավայրը եղել է ներկայիս երկրի վարչապետի նստավայրը։ Նախկինում այն նաև օգտագործվել է Ինդոնեզիայի նահանգապետի և Արևելյան Թիմորի Միացյալ Ազգերի վարչության կողմից։
Այդ տարիներին կաթոլիկ եկեղեցին դարձել էր Ինդոնեզիայի օկուպացիայի դիմադրության կենտրոն։ Այս առիթով կառուցվեց Անմահության տաճարը, որտեղ տեղակայված է Հարավ-Արևելյան Ասիայի ամենախոշոր տաճարի՝ հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրը։ Հայտնի է նաև Միավորվում հուշարձանը՝ նվիրված 1976 թվականի իրադարձություններին։ Հուշարձանի վրայի կերտած մարդը, պատկերված է` ավանդական Տիմոշենի հագուստով, դաստակին պտտվող շղթաներով, որը միշտ կանգուն է մնացել և չի ոչնչացվել։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլիի օդանավակյանը կոչվում է նախագահ Նիկոլայ Լոբատուի անունով, որը միջազգային օդանավակայան է։ Չվերթներ են իրականացվում նաև Բաուկաու, Սուայի և Օկուսի՝ ներքին չվերթների իրականացնելու համար։ Մինչ 2008 թվականը Դիլիի օդանավակայանը չի կարողացել Բոինգ 737 -ից կամ C-130 Hercules - ից ավելի մեծ ինքնաթիռներ ձեռք բերել, սակայն 2008 թվականի հունվարին պորտուգալական EuroAtlantic Airways- ը Բոինգ 757 ինքնաթիռով տեղափոխել է 140 մարդ, ովքեր Պորտուգալիայի Հանրապետական ազգային գվարդիայի անդամներ էին։ Պորտուգալիայի թագավորության ժամանակ Բաուկաու օդանավակայանը, որն ավելի երկար թռիչքուղի ուներ, ծառայում էր միջազգային թռիչքների համար, սակայն Ինդոնեզիայի ներխուժումից հետո այն զբաղեցրեցին Ինդոնեզիայի զինված ուժերը, և փակ էր այն քաղաքացիական փոխադրումների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառավարության պալատ
-
Հինդուական տաճար կառուցված Ինդոնեզիայի ներխուժման ժամանակ
-
Հիսուսի անվան լողափ
-
Դիլիի քաղաքային շուկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dili in in Encyclopædia Britannica Online» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ the Democratic Republic of Timor-Leste. Արխիվացված 2013-12-08 Wayback Machine
- ↑ Dili in in Encyclopædia Britannica Online (англ.). Проверено 5 февраля 2013. Архивировано 11 февраля 2013 года.
- ↑
«Klimatafel von Díli, Insel Timor / Ost-Timor» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://www.cmtedd.act.gov.au/communication/cir/dili
|
|