Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Օման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օման (այլ կիրառումներ)
سلطنة عُمان‎
Օմանի Սուլթանություն
Օման դրոշ
Դրոշ
Օման զինանշանը
Զինանշան
Օման դիրքը
Օման դիրքը
Օմանի աշխարհագրական քարտեզ
ՄայրաքաղաքՄասկատ
500) 23°36′N, 58°33′E
Ամենամեծ քաղաք Մասկատ
Պետական լեզուներ Արաբերեն
Կրոն  Իսլամ իբադական
Կառավարում Բացարձակ միապետություն (Սուլթանատ)
 -  Սուլթան Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ
 -  Փոխվարչապետ Ֆահդ բին Մահմուդ Ալ Սաիդ
Հիմնադրում
 -  Հայտարարված հուլիսի 23, 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 309 500 կմ²  (69-րդ)
 -  Ջրային (%) 0
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 3,219,775  (132-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $163.6 մլրդ 
 -  Մեկ շնչի հաշվով $44,100 (31-րդ)
ՀՆԱ (անվանական) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $80.54 մլրդ (69-րդ)
Արժույթ Օմանական ռիալ (OMR)
Ժամային գոտի (ՀԿԺ+4)
Ազգային դոմեն .om
Հեռախոսային կոդ +968

Օման (արաբ.՝ عُمان), պաշտոնական անվանումը՝ Օմանի Սուլթանություն, երկիր Առաջավոր Ասիայում, Արաբական թերակղզու հարավ-արևելքում։ Սահմանակցում է Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Եմենին։ Օմանը սուլթանություն է։ Ափերը ողողում են հարավ-արևելքում՝ Արաբական ծովի, հյուսիս-արևելքում՝ Օմանի ծոցի և Օրմուզի նեղուցի ջրերը։

Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ. թ. ա 4-րդ հազարամյակում Օմանի տարածքում առաջացել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է Նեղոսի, Տիգրիսի, Եփրատի և Ինդոսի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը։ 7-րդ դարի կեսին Օմանի տարածքը մտել է Արաբական խալիֆայության կազմի մեջ, որի արդյունքում այստեղ զարգացել է ֆեոդալական համակարգը։

16-17-րդ դարերում Օմանը գտնվել է պորտուգալացիների իշխանության տակ, որը մեծ վնաս է հասցրել Օմանի նավագնացությանը և առևտրին։ 18-րդ դարում Օմանը նվաճել են պարսիկները, սակայն 1741 թվականին նրանց վտարել է Ահմեդ Զաֆարիի իշխանությունը, ով ստեղծել էր հսկա ծովահեն պետություն, որը ներկայիս Օմանի տարածքից բացի զբաղեցնում էր նաև Պարսից ծոցի կղզիները, ներկայիս Իրանի և Արևելյան Աֆրիկայի մերձափնյա տարածքները՝ Սոմալիից մինչև Մոզամբիկ։

1832 թվականին Օմանի սուլթանի նստավայրը տեղափոխվում է Զանզիբար, իսկ 1856 թ-ին, այն ժամանակվա սուլթանի մահից հետո երկիրը բաժանվում է իր երկու որդիների միջև՝ աֆրիկյան և ասիական մասերի։ 19-րդ դարի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիան գաղութացնում է Օմանը։ 1955 թվականից Օմանում սկսում է ազատագրական պայքար, որն աջակցություն էր ստանում արաբական երկրների և ՄԱԿ-ի կողմից։ 1970 թ. ընդունվեց երկրի նոր անվանումը՝ «Օմանի սուլթանություն»։ 1971 թ. սեպտեմբերին Օմանի սուլթանությունն ընդունվեց Արաբական Պետությունների Լիգայի, հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի կողմից։ 1987 թ-ից Օմանը բաց է տուրիզմի համար։

Քաղաքական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի սուլթանությունը բացարձակ միապետություն է։ Օմանի սուլթանը ոչ միայն երկրի ղեկավարն է, այլ նաև կառավարության ղեկավարը, երկրի գերագույն հրամանատարը, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարը։ Սուլթանն է նաև նշանակում նախարարներին։ Երկրի իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար։

Միապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Քաբոսը ուղիղ հետնորդն է Ուսման Սաիդ բին սուլթանի, ով առաջին անգամ 1883 թ-ին դիվանագիտական կապեր հաստատեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սուլթանը չունի անմիջական հետնորդ, և փոխարինողին չի նշանակում հրապարակայնորեն։ Սուլթանի մահից հետո իշխող ընտանիքը պետք է երեք օրվա ընթացքում նշանակի նոր սուլթանին։ Եթե նախատեսված ժամկետում ընտանիքը չկարողանա ընտրություն կատարել, ապա կբացվի հանգուցյալ սուլթանի նամակը, որտեղ նոր սուլթանի թեկնածության առաջարկություն կա։

Օմանի իշխող սուլթան Նորին Մեծություն սուլթան Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդն ունի անսահմանափակն ազդեցություն և իշխանություն։ Նա միաժամանակ զբաղեցնում է նաև վարչապետի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի, արտաքին գործերի նախարարի և կենտրոնական բանկի նախագահի պաշտոնները։

Դատական համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի դատական համակարգը կարգավորվում է թագավորական հրամանագրով։ Օմանում գոյություն ունի եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյան, վերաքննիչ դատարան և գերագույն դատարան, որն ունի բարձրագույն դատական իրավազորություն։ Կա նաև վարչական դատարան, որը լսում է ղեկավարության դեմ հայցերը։

Վարչաքաղաքական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանը բաժանված է 59 վիլայեթների (վարչական միավոր), որոնց ղեկավարը պատասխանատու է տեղական վեճերի կարգավորման, հարկերի հավաքման և խաղաղության ապահովման համար։

Քաղաքական կուսակցություններ և ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում արգելված է քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Նախկինում ազդեցիկ ընդիմադիր «Օմանի ազատագրման ազգային ճակատն» այսօր համարվում է անգործունյա։ Օմանում վերջին ընտրությունը կատարվել է 2011 թ հոկտեմբերի 15-ին։

Միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանն ունի ներքին կայունության բարձր մակարդակ, սակայն վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում առկա պատերազմական իրավիճակն Օմանին ստիպել է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա։ 2001 թ-ին Օմանի ռազմական բյուջեն կազմել է $2,4 մլրդ, որը ՀՆԱ-ի 33%-ն է։ Օմանն ունի ոչ մեծ, սակայն պրոֆեսիոնալ բանակ, որին զենքով ապահովում է Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրները։ Բրիտանացի սպաները ծառայում են պայմանագրով և երկրներ միջև առկա համաձայնագրով՝ օգնելով տեղի ծառայողներին։ Օմանն այլ երկրների հետ տարածքային վեճեր չունի։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի բանակը կազմված է 44 110 զինվորից, որից 25 000-ը՝ ցամաքային զորքեր, 4 200-ը՝ ծովային, 4 100-ը՝ ավիացիա։ Սուլթանական գվարդիան կազմված է 5000 գվարդիականներից, որից 1000-ը հատուկ պատրաստված զորքերում, 150-ը՝ սուլթանի զբոսանավերի պահպանության վրա, 250 օդաչու սուլթանի անձնական ավիացիայում։ Ունի նաև 4400 ոստիկանից բաղկացած ոստիկանություն։ Զինված ուժերում կա 6 հատ M60A1 տեսակի, 73 հատ M60A3 տեսակի, 38 հատ Challenger 2 տեսակի, ինչպես նաև 37 հատ «Scorpion» տեսակի տանկ։ Չնայած կատարվող մեծ ծախսերին, Օմանի բանակը չի կարելի համարել ժամանակակից, քանի օր տեխնիկայի մեծ մասը հնացած է։

Սուլթանի ռազմա-օդային ուժերն ունի 4100 զինծառայող, 36 ռազմական ինքնաթիռ և ոչ մարտական ուղղաթիռներ։ Ինքնաթիռներից 20-ը SEPECAT Jaguar տեսակի են, 12-ը՝ Hawker Siddeley Hawk (ուսուցման համար), 4-ը՝ Pilatus PC-9, 12-ը՝ F-16C / D: Ռազմա-օդային ուժերում կա նաև 4 հատ FFA AS-202 Bravo և 8 հատ PAC MFI-17 Mushshak տեսակի ինքնաթիռներ։

Սուլթանի նավատորմում ծառայում է 4200 զինվոր։ Օմանն ունի 13 ստորջրյա մարտական նավ, 2 Qahir տեսակի նավ, 8 ծովային պարեկային նավակներ, մեկ ունիվերսալ դեսանտային Nasr al Bahr տեսակի նավ՝ ուղղաթիռի հարթակով, VT Group ընկերության արտադրության 3 Khareef նավ և 250 դեսանտ։ 2010 թ-ին Օմանը պաշտպանական կարիքների համար ծախսել է $4,074 մլրդ, որը կազմում է ՀՆԱ-ի 8,5%-ը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի մակերևույթը բազմազան է։ Հարավում ծովափն առավելապես հարթավայրային է՝ շրջապատված կորալյան խութերով և կտրտված Մասիրիա, Սաուկրիա, Կուրիա, Մաուրիա ծոցերով։ Մակերևույթի մեծ մասը լեռնային է։ Օմանի ծոցի ափերով ձգվում են Օմանի լեռները, որոնք ունեն ավելի քան 3000մ բարձրություն (առավելագույն բարձրությունը՝ 3353մ, Շամ լեռ

Օմանի կենտրոնական մասը կազմում է Ռուբ ալ-Խալի անապատի արևելյան եզրամասը։ Հարավ-արևմուտքում տարածված է Դոֆար սարավանդը։

Օմանում մշտահոս գետեր չկան։ Հանդիպում են միայն վադիներ (ժամանակավոր հոսքով գետեր)։ Մեծ է ստորգետնյա ջրերի դերը, որոնցով հարուստ է հատկապես նախալեռնային շրջանները։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի տնտեսության հիմքը նավթի արտահանումն է։ Ունենալով նավթի մեծ պաշարներ՝ Օմանի ղեկավարությունը մտադիր է կատարել տնտեսության դիվերսիֆիկացիա, զարգացնել գազի արտադրությունը, մետալուրգիական արդյունաբերությունը և տուրիզմը։ 2014 թ-ի տվյալներով մեկ շնչինչ բաժին ընկնող ՀՆԱ-ը կազմել է $44,100, որով աշխարհում զբաղեցնում է 31-րդ տեղը։ Աշխատուժի մոտ 60%-ը կազմում են արտասահմանցիները (պակիստանցի, հնդիկ, բանգլադեշցի, շրիլանկացի)։

Սպասարկաման ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 50%-ը։

Արդյունավերությունը տալիս է ՀՆԱ-ի 49%-ը, իսկ գյուղատնտեսությունը՝ – 1%:

Արտահանման առևտրային գործընկերն են Չինաստանը՝ – 38.2%, ԱՄԷ-ը՝ – 10%, Հարավային Կորեան՝ – 8,7%, Հնդկաստանը՝ – 5,6%:

2014 թ-ին արտահումը կազմել է $58.74 մլրդ։ Արտահանում է նավթամթերք, ձուկ, մետաղներ և տեքստիլ։

Ներկրման առևտրային գործընկերն են ԱՄԷ-ը՝ – 24,1%, Ճապոնիան՝ – 11%, Հնդկաստանը՝ – 10,4 %, Չինաստանը՝ – 6,7%:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ըստ տարիների՝ համեմատելով ԱՄԷ-ն, Սաուդիան Արաբիան, Օմանը, Թուրքիան։

2014 թ-ին արտահումը կազմել է $34.37 մլրդ։ Ներկրում է մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային տեխնիկա, սնունդ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմանի բնակչությունը 3,219,775 է, որից 0,6 մլն-ը՝ օտարերկրացիներ (2014 թ-ի տվյալներ)։

Բնական աճը՝ 2 %:

Ծնելիությունը՝ 23,9 ծնունդ 1000 բնակչի հաշվով։

Պտղաբերությունը՝ 2,9 երեխա մեկ կնոջ հաշվով։

Մահացությունը՝ 3,5 մահ 1000 բնակչի հաշվով։

Բնակչության մոտ 80%-ը արաբներ են։ Նրանք բաժանվում են երկու խմբի՝ արաբ-արիբա («զտարյուն արաբներ») և մուստա-արիբա («խառնարյուն արաբներ»)։ Նավահանգստային քաղաքներում ապրում են նաև հնդիկներ, բելուջիներ և պարսիկներ։

Օմանի պետական կրոնը իսլամն է՝ իբադիզմ։ Օմանի սուլաթնը հանդիսանում է իբատների հոգևոր առաջնորդը՝ իմամը։

Օմանցիների ավանդական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունները, հատկապես հարավային Դոֆար վիլայեթի բնակիչների մոտ, մոտ են յեմենցիներին և երկուսն էլ նկատելիորեն առանձնանում են արաբական մյուս երկրների մշակույթից։

Օմանցիների ավանդական հագուստները նման են յեմենցիների հագուստներին։ Տղամարդիկ կրում են մինչև ծնկները հասնող շրջազգեստ (իզար) և հիմնականում կարմիր գույնի չալմա (գլխին փաթաթվող շոր)։ Առավել ապահոված տղամարդիկ կրում են սպիտակ զգեստ։ Ֆեոդալական բարձր կարգերի տղամարդիկ հագնում են սև կամ կարմիր վերարկուներ։

Օմանում հասարակության մեջ կանանց մակարդակը գտնվում է արաբական այլ երկրներ համեմատ ավելի լավ վիճակում։ Օմանի կրթության և բարձրագույն կրթության նախարարները կանայք են։

Օմանի ֆոլկլորի, հատկեպես երաժշտության վրա մեծ է աֆրիկական մշակույթի ազդեցությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արամայիս Ռուստամի Ավագյան, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մաս II, Ասիա | Դասագիրք, Երևան, 2009, 316 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օման» հոդվածին։