Ռաֆայէլ Իսրայէլեան
Ռաֆայէլ Իսրայէլեան | |
---|---|
| |
Ծնած է | 4 (17) Սեպտեմբեր 1908[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 8 Սեպտեմբեր 1973[2][1] (65 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[1] Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Սարդարապատ, Ռեստորանի շենք. «Ծովինար» ռեստորանը?, Գերեզման Անհայտ զինվորի?, Հայոց ցեղասպանության հուշարձան?, Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին? եւ Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին? |
Մասնագիտութիւն | ճարտարապետ, դասախօս |
Աշխատավայր |
Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1] Հայնախագիծ?[1] |
Անդամութիւն | ԽՍՀՄ ճարտարապետների միություն? |
Երեխաներ | Վահագն Իսրայէլեան եւ Արսէն Իսրայէլեան |
Կայքէջ | rafaelisraelyan.com |
Ռաֆայէլ Իսրայէլեան (4 (17) Սեպտեմբեր 1908[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 8 Սեպտեմբեր 1973[2][1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ ճարտարապետ, «Սարդարապատի ճակատամարտը» յուշահամալիրի հեղինակը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռաֆայէլ Սարգիսի Իսրայէլեանը ծնած է 17 Սեպտեմբեր 1908-ին, Թիֆլիս։ Հայրը՝ Սարգիս Յակոբ Իսրայէլեանը ծնած է Շուշի։ Սարգիս Իսրայէլեանը հայոց լեզուի եւ գրականութեան մասնագէտ, բանահաւաք, ծաւալած է աշխուժ գիտական եւ կրթական գործունէութիւն Արցախի տարբեր շրջաններուն եւ Թիֆլիսի մէջ։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարեանը ծնած է Նախիջեւան (ներկայիս՝ Ազրպէյճանի Հանրապետութիւն)։
Ռաֆայէլ Իսրայէլեանը 1925 թուականին աւարտած է Թիֆլիսի թիւ 72 աշխատանքային դպրոցը։ 1926-1928 թուականներուն ուսանած է Վրաստանի գեղարուեստի ակադեմիային մէջ՝ ճարտարապետութեան ճիւղը։ Ուսանելու տարիներուն ան ձեռք բերած է ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[3]։
1929-1932 թուականներուն ուսանած է Լենինկրատի (այժմ՝ Սան Բեթերբուրգ) Կոմունալ շինարարութեան ինստիտուտի ճարտարապետութեան ճիւղը։ Աւարտած է, որպէս ճարտարապետ նախագծող։
1932-1934 թուականներուն ուսանած է Լենինկրատի ԽՍՀՄ Գեղարուեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ինստիտուտին մէջ եւ 1934 թուականին աւարտած է ինստիտուտին առընթեր վկայականի նախագիծերու նախապատրաստական դասընթացքները։ «Գերազանցութեամբ» պաշտպանած է վկայականի նախագիծը, ստանալով ճարտարապետ-արուեստագէտի կոչում։ 1936 թուականին աւարտած է Ի. Ե. Ռեպինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ինստիտուտի վարպետութեան կատարելագործման դասընթացքները՝ ստանալով ճարտարապետ-նկարիչի կոչում։
1934 թուականին ամուսնացած է Սոֆիա Մուրատեանի հետ։
1936 թուականին տեղափոխուած է Երեւան։
1936-1941 թուականներուն աշխատած է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսութեան ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային թիւ 2 արուեստանոցին մէջ (1938 թուականէն «Հայպետնախագիծ») որպէս ճարտարապետ։
1941-1943 թուականներուն աշխատած է Հայաստանի պատմական յուշարձաններու պահպանութեան կոմիտէին մէջ, որպէս աւագ գիտաշխատող։ 1941-1963 թուականներուն դասաւանդած է Երեւանի արհեստագիտական ինստիտուտին մէջ՝ որպէս աւագ դասախօս։
1944 թ. կայացած է Իսրայէլեանի առաջին անհատական ցուցահանդէսը՝ Հայաստանի ճարտարապետներու տան մէջ։ Առաջին կարգի մրցանակի արժանացած է Երեւանի մէջ կառուցուելիք Յաղթանակի կամարի նախագիծին համար, բաց մրցոյթի ընթացքին։
1945 թ. պարգեւատրուած է Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի պատուոյ գիրով։
1947 թ. ճարտարապետութեան երիտասարդ վարպետներու ստեղծագործութիւններու 2-րդ համամիութեանական ստուգատեսին մէջ արժանացած է առաջին մրցանակի։
1947-1949 թթ. աշխատած է Հայկական ԽՍՀ մինիստրներու խորհուրդին առընթեր ճարտարապետութեան գործերու վարչութեան ճարտարապետական արուեստանոցին մէջ, իբրեւ ճարտարապետ-նախագծող։
1949-1951 թուականներուն աշխատած է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արուեստանոցին մէջ իբրեւ ճարտարապետ-նախագծող։
1950 թուականին ընտրուած է Երեւանի քաղաքային խորհուրդի պատգամաւոր։
1950 թուականին պարգեւատրուած է Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի պատուոյ գիրով։
1951 թուականին «Յաղթանակ» յուշարձանի ճարտարապետութեան համար արժանացած է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։
1951-1973 թուականներուն աշխատած է «Հայարդնախագիծ» (մինչեւ 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտին մէջ իբրեւ բաժնի գլխաւոր ճարտարապետ։
1952 թուականին Լենինկրատի մէջ՝ ԽՍՀՄ Գեղարուեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ինստիտուտին մէջ պաշտպանած է «Իմ աշխատանքները ճարտարապետութեան մէջ» թեմայով ատենախօսութիւնը եւ ստացած է ճարտարապետութեան թեկնածուի գիտական աստիճան։
1961 թուականին Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի նախագահութեան հրամանագիրով արժանացած է Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչի պատուաւոր կոչումին։ Պարգեւատրուած է Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի պատուոյ գիրով։
1968 թուականին Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի նախագահութեան հրամանագիրով արժանացած է Հայկական ԽՍՀ վաստակաւոր ճարտարապետի պատուաւոր կոչումին։
1969 թուականին կայացած է Իսրայէլեանի անհատական ցուցահանդէսը Թբիլիսիի մէջ։
1970 թուականին ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդի նախագահութեան հրամանագիրով արժանացած է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատուաւոր կոչումին։
1973 թուականի Սեպտեմբեր 8-ին մահացած է Երեւան։
Գործերու ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Արարատ» տրեստի գինիի մառանները (Գ. Քոչարի համահեղինակութեամբ)
- «Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրը» Արմաւիրի մարզ
- «Չարենցի կամար» յուշակոթողը Երեւան-Գառնի մայրուղի
- «Յաղթանակ» զբօսայգիի մուտքի յաղթակամարը՝ Ազատութեան պ.
- Յաղթանակի յուշարձան-թանգարանը «Յաղթանակ» զբօսայգի
- 1918 թ Ապարանի հերոսամարտի յուշահամալիրը՝ Ապարան
- «Մուսա-լեռան հերոսական ճակատամարտը յուշարձանը» գ. Մուսալեռ
- «1920 թ Հաճընի հերոսամարտը յուշարձանը» ՝ Նոր Հաճըն
- Ջրանցոյց Հրազդանի կիրճին մէջ՝ Հրազդան գետի վրայի ջրանցոյցը
- Յուշարձան՝ Բ. Համաշխարհային պատերազմի ընթացքին զոհուած Կարբի գիւղի բնակիչներուն՝ գ. Կարբի
- Հայաստանի ազգագրութեան թանգարանի շէնքը՝ Արմաւիրի մարզ
- Ֆիզիկայի ինստիտուտի տարրալուծարանի մասնաշէնքը՝ Բիւրականի շրջակայքին մէջ
- «Խերես» գինիի գործարանը՝ գ. Օշական
- Բնակելի շէնք՝ Բագրատունեաց պ.
- Սեփական մենատունը՝ Սարեան փ. 9
- Նկարիչներու միութեան շէնքը՝ Շառլ Ազնաւուրի հրապարակ
- Աղբիւր-յուշարձան՝ նուէր Իտալիոյ Կառառէ քոյր-քաղաքին՝ Տէրեան-Իսահակեան փ. խաչմերուկ (զբօսայգիի մէջ)
- «Առիւծ» կոթող-ցուցանակը՝ Կոտայքի մարզ, դէպի Գեղարդ տանող ճանապարհին վրայ
- «Արծիւ-շինարար» կոթող-ցուցանակը՝ Երեւանի հարաւային մուտքի մօտ
- «Վահագն վիշապաքաղ» կոթող-ցուցանակը՝ Երեւանի հիւսիսային մուտքի մօտ
- Տուֆէ նստարան Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանի բակին մէջ՝ Զարոբեան փ. 20
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ikonnikov A. V. Israyelyan, Rafayel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T042544
- ↑ horizonweekly.ca https://horizonweekly.ca/en/73205-2/։ արտագրուած է՝ 2020-11-18