Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Subaru BRZ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Subaru BRZ
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողՍուբարու
ԴասՍպորտային ավտոմեքենա
Անիվային բազա2570 միլիմետր և 2575 միլիմետր
Կայքsubaru.com/vehicles/brz/index.html
 Subaru BRZ Վիքիպահեստում
subaru BRZ
subaru BRZ

Subaru BRZ, կոմպակտ սպորտային հետշարժական սպորտային ավտոմեքենա, թափքում երկդռնանի կուպե, մշակված և արտադրված Սուբարու և Տոյոտա ընկերությունների հետ համատեղ, պաշտոնապես ներկայացվել է 2011 թվականին Տոկիոյի ավտոսրահում։ BRZ֊ը հապավում է բաղկացած Boxer, Rear Wheel Drive, Zenith անվանումներից[1]. Մոդելը վաճառվում է 3 տարբեր բրենդների տակ՝ Տոյոտա (Toyota 86 Ճապոնիայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Toyota GT-86 Եվրոպայում, Toyota FT-86 Նիկարագուայում և Յամայկայում, Սուբարու (Subaru BRZ) և Սցիոն (Scion FR-S).

Տեխնիկական բնութագրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենան կառուցված է Սուբարու Իմպրեզայի մոդիֆիկացված հենահարթակի վրա։ Սպորտային ավտոմեքենան ունի ծանրության ցածր կենտրոն, որն տեղադրված է 460 մմ բարձրության վրա, շնորհիվ օպոզիտային շարժիչի և վարորդի ու ուղևորի ցածր նստեցվածքի, ինչպես և շարժիչը, որը տեղակայված է առավելագույնս ներքև ու հետ։ Ուժային ագրեգատի դերում օգտագործվում է մթնոլորտային չորսցիլինդրային օպոզիտային բենզինային շարժիչ՝ վառելիքի ուղիղ ներարկմամբ, աշխատանքային 2լ ծավալով, 200 ձիաուժ հզորությամբ (7000 պտ/վրկ) 6400-6600 պտ/ր). Շարժիչի հիմքում վերցրված է Subaru FA20-ի ճախարակը, Toyota D-4S֊ի ճախարակների գլանի գլխիկները։

  • Առավելագույն արագություն ՝ 226 կմ/ժ
  • 0 - 100 կմ/ժ ՝ 7.6 վրկ
  • 0 - 400 մ ՝ 15.5 վրկ
  • Վառելիքի ծախս՝ 7.8 լ
  • Արտանետումները՝ CO2 181 գր/կմ

2011 թվականին դեկտեմբերի սկզբին Սուբարու ընկերությունը ներկայացրեց Սուբարու BRZ GT300֊ը, որը հատուկ ստեղծված է մրցարշավների համար։ Սուբարուի ավտոարտադրողը մինիմալացրեց տարբերությունները սերիական BRZ֊ի և GT300֊ի տարբերակների միջև։ Նոր մրցարշավային սպորտային ավտոմեքենա BRZ GT300֊ը 2012 թվականից մրցում է ճապոնական Super GT տարբերակի հետ GT300 կարգում և այդ մրցարշավում փոխարինեց Legacy B4֊ին։ Այս տարբերակի առանձնահատկությունը մաքսիմալ ուժգնության սահմանափակման մեջ է մինչև 300 ձիաուժ հզորությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «First drive: Subaru BRZ coupe». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.