Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

GNU Parted

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակpartition editor?, GNU package? և ազատ ծրագրային ապահովում
ՀեղինակAndrew Clausen? և Lennert Buytenhek?
Նախագծումը՝GNU նախագիծ
Գրված է՝Սի (ծրագրավորման լեզու)[1]
ՕՀGNU/Linux[2], BSD[2] և մաքՕՍ[2]
ԱրտոնագիրGPL 3.0+?[2]
Մասն էGNU նախագիծ
Կայքgnu.org/software/parted/(անգլ.)
Ելակոդgit.savannah.gnu.org/cgit/parted.git և git.sv.gnu.org/parted.git
 GNU Parted Վիքիպահեստում

GNU Parted (անունը առաջացել է PARTition և EDitor բառերի միախանումից), ազատ ծրագիր, որ նախատեսված է համակարգչի սկավառակային բաժինների խմբագրման՝ ստեղծման և ջնջման համար։ Ծրագիրը օգտակար է այն դեպքում երբ անհրաժեշտ է ստեղծել սկավառակ օպերացիոն համակարգ տեղադրելու համար։ Ծրագիրը գրված է Andrew Clausen և Lennert Buytenhek ծրագրավորողների կողմից։

Ծրագիրը կազմված է libparted գրադարանից և parted հրամանի տողից։ GNU Parted ծրագիրը գրված է միայն Linux և GNU/Hurd-ի համար[3]։

Այլ ֆրոնտենդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

nparted — ֆրոնտենդ, որը նախատեսված է GNU Parted-ի համար և գրված է newt-ի հիման վրա[4]։

Սկսվել է գրվել նախագիծ ֆրոնտենդի համար ncurses հիման վրա[5], որը կարող էր նաև աշխատել Windows օպերացիոն համակարգի վրա[6]։

fatresize, իրենից ներկայացնում է հրամանային տողի միջերես, որը նախատեսված է FAT16/FAT32 ֆորմատների անվտանգ խմբագրման համար և այն օգտագործում է GNU Parted գրադարան[7]։

Գրաֆիկական ֆրոնտենդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

GParted և KDE Partition Manager-ը համարվում են GNU Parted-ի գրաֆիկական տարբերակները։ Նրանք ադապտացված են օգտագործելու GNOME և KDE՝ երկու խոշար աշխատանքային սեղաններ, որոնք հանդիպում են Unix համակարգերում։ Նրանք շատ հաճախ հայտնվում են տարբեր Live CD-ներում, որպես թեթև ծրագիր սկավառակային բաժինների հետ աշխատելու համար։

Pyparted[8], (նաև python-parted)[9]՝ ֆրոնտենդ GNU Parted-ի համար գրված Python լեզվով։

Այն ներառված է Linux-ի հետևյալ դիստրիբուտներում՝ Slackware, Knoppix, sidux, SystemRescueCD և Parted Magic։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]