Լինուքս
Տեսակ | նախագիծ, համագործակցային աշխատանք և ՕՀ |
---|---|
Ընտանիք | յունիքսանման |
Հիմք են ծառայել | Լինուքս միջուկ |
Առաջին թողարկում | սեպտեմբերի 17, 1991[1] |
Արտոնագիր | GPLv2 |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Անվանված է | Լինուքս միջուկ, Լինուս Տորվալդս և Յունիքս |
Կայք | kernel.org(անգլ.) |
Linux Վիքիպահեստում |
Լինուքս, յունիքսանման օպերացիոն համակարգ, որը օգտագործում է Լինուքս միջուկ։ Լինուքսը աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է[2]։ Լինուքս օպերացիոն համակարգերից շատերը օգտագործում են նաև ԳՆՈՒ նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային (սիստեմային) ծրագրերը։ Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց ելակոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։
Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են Լենովո, Այ-Բի-Էմ, Hewlett-Packard, Օրաքլ, Ամազոն, Dell, Գուգլ և Մայքրոսոֆթ դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։
2006 թ. աշնան տվյալներով[3], հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Լինուքս ՕՀ-ի որևէ տարբերակով[4]։
Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ[5]։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՆՈՒ Նախագիծը
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր ԳՆՈՒ Նախագիծը։ Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։
1990-ականների սկզբերին ԳՆՈՒ-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, տեքստային խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը՝ kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թվականին ԳՆՈՒ նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում[7]։
Լինուքսի ծնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկիի համալսարանի ֆին ուսանող Լինուս Տորվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Մինիքս համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Մինիքսի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Մինիքսի փոխարինումը ստեղծելուն։
Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անվանում՝ անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆիննական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator)։ Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։
Արտասանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինուքս բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր[8]։ 1992 թվակաան Տոռվալդսը բացատրել է, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/[9]։
Անվանման հետ կապված տարաձայնությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվանման հետ։
Նույնպես Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրված Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux[10], քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ն ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի թվարկված պատճառներից FSF-ը բերում է մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է[11]։
Լինուս Տոռվալդսն ինքը գտնում է, որ անվանումը այդքան կարևոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարն անվանում է անհեթեթ[12]։
Իրականում սակայն, պարզապես Լինուքս անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց մեջ, իսկ GNU/Linux անվանումը առօրյա կյանքում օգտագործում են միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը բացակայում է նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություն է Knoppix-ը, որը պաշտոնապես իր անվանման մեջ ունի GNU բառը։
Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux՝ ի նկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը միջուկի մասին է, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel։ Գրականության մեջ հեղինակները խառնաշփոթից խուսափելու համար նշում են, թե ինչ ի նկատի ունեն Linux բառը գործածելիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրոիդ
- Ուբունտու
- Ջենթու Լինուքս
- Լինուքս Մինթ
- Chrome OS
- Linux From Scratch
- X Window System
- (9885) Լինուքս աստերոիդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://groups.google.com/group/comp.os.minix/msg/b813d52cbc5a044b
- ↑ Operating System Market Share Worldwide | StatCounter Global Stats
- ↑ «Rackspace Most Reliable Hoster in September». Netcraft. Հոկտեմբեր 7 2006. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Top500.org Top500 OS chart Արխիվացված 2012-03-05 Wayback Machine, վերցված է 31 հոկտ․ 2010 թ․։]
- ↑ http://www.freeos.com/articles/4737/
- ↑ Burke, Steven (2006-03-20). «Red Hat looks to boost channel sales». CRN. Վերցված է 2006 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ http://www.gnu.org/gnu/gnu-history.html
- ↑ «List of words of disputed pronunciation». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Re: How to pronounce "Linux"?». 23 April 1992. 1992Apr23.123216.22024@klaava.Helsinki.FI.
{{cite newsgroup}}
:|access-date=
requires|url=
(օգնություն); Unknown parameter|newsgroups=
ignored (օգնություն) Torvalds has made available an audio sample which indicates his own pronunciation, in English (/ˈlɪnʊks/) ─ «How to pronounce Linux?». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին. ─ and Swedish (/ˈlɪːnɤks/) ─ «Linus pronouncing Linux in English and Swedish». Վերցված է 2007 թ․ հունվարի 20-ին. - ↑ Սթոլման, Ռիչարդ (2007 թ․ մարտի 3). «Linux and the GNU Project». Free Software Foundation. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Why GNU/Linux?».
- ↑ Moore, J.T.S. (Produced, Written, and Directed) (2001). Revolution OS (DVD).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգիչներ
- Դել
- Լենովո
- Քրոմբուքեր
- Սիստեմ76
- Փայնբուք
- Սթար Լաբս Սիսթեմս
- Ջունո
- Քուբունթու ֆոկուս
- Velocity Micro
- DC-ROMA RISC-V LAPTOP II - DeepComputing
- Framework
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինուքս» հոդվածին։ |
|
|