Օրշա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրշա | |||||
բելառուս․՝ Орша | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Համայնք | Օրշայի շրջան | ||||
Հիմնադրված է | 1067 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1067 թվական | ||||
Մակերես | 38․90 կմ² | ||||
ԲԾՄ | 192 մ | ||||
Բնակչություն | 117,225 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 216 | ||||
Փոստային դասիչ | 211030, 211381 - 211394, 211396 - 211398 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 2 | ||||
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք | ||||
Մարզ | Վիտեբսկի մարզ | ||||
Շրջան | Օրշայի շրջան | ||||
| |||||
Օրշա (բելառուս․՝ О́рша, Во́рша, ռուս.՝ О́рша, լիտ.՝ Orša, լեհ.՝ Orsza), քաղաք Բելառուսի Վիտեբսկի մարզում՝ Դնեպրի և Արշիցա գետերի միախառնման տեղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրշան առաջին անգամ հիշատակվել է 1067 թվականին Ռշա անունով՝ այն դարձնելով Բելառուսի ամենահին քաղաքներից մեկը։ Քաղաքը անվանվել է գետի անունով, որի անունը իսկզբանե Ռշա էր և հավանաբար այն ծագում է բալթյան rus ' արմատից, որը նշանակում է «դանդաղ հոսել»[1]։
1320 թվականին Օրշան դարձավ Լիտվայի մեծ իշխանության մաս։ 1398–1407 թվականներին կառուցվեց Օրշայի ամրոցը։ 1514 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Օրշայի հայտնի ճակատամարտը դաշնակից Լիտվայի Մեծ Իշխանության ու Լեհաստանի Թագավորության և մոսկովյան բանակի միջև[2]։ Մոսկվացիները մեծ պարտություն կրեցին։ Այնուամենայնիվ, հաղթած Լիտվայի մեծ իշխանությունը ամբողջությամբ չօգտագործեց[2]։
1555 թվականին Միկոլայը Ռաձիվիչը Օրշայում հիմնել է կալվինիստական (բողոքական) աթոռ, որը առաջիններից մեկն է բելառուսական տարածքում։ 16-17-րդ դարերից Օրշան նշանավոր կրոնական կենտրոն էր, որտեղ կային տասնյակ ուղղափառ, բողոքական և կաթոլիկ եկեղեցիներ և աթոռներ։ Քաղաքը նաև հրեական մեծ բնակչության տուն էր[3]։
Օրշային տրվել է մագդեբուրգյան իրավունքներ 1620 թվականին։ 1630 թվականին Ս. Սոբալը բացեց առաջին տպարանը Կուչիյնա վանքում, որը դարձավ կյուրեղագիր հրատարակչության հայտնի կենտրոն։ Քաղաքը վնասվել է ռուս-լեհական պատերազմի ժամանակ (1654-1667), որը աղետ էր Լիտվայի մեծ իշխանության համար։ Առաջին լեհական բաժանման ժամանակ քաղաքը գրավվեց Ռուսական կայսրության կողմից 1772 թվականին և դարձավ Մոգիլյովի նահանգի մաս։ Ռուսական տիրապետության տակ այն 1776 թվականին զրկվեց մագդեբուրգյան իր իրավունքներից և անցավ մշակութային և տնտեսական անկման։ Բնակչությունը կտրուկ նվազել է մինչև ընդամենը մոտ 2000 բնակչի:1781 թվականին քաղաքի խորհրդանիշը փոխվեց։ Այն ներառում էր Ռուսաստանի կայսրության խորհրդանիշը և հինգ նետերը։
1812 թվականին Նապոլեոնի ներխուժման ժամանակ քաղաքը այրվեց։ Օրշան ֆրանսիական զորքերի վերահսկողության տակ առնելու ժամանակ իտենդանտի կոչում ուներ ֆրանսիացի գրող Մարի-Անրի Բեյլը (որը նաև հայտնի է Ստենդալ գրչանունով)[4]։ Ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների՝ ընդհանուր 13,161 բնակչություն ուներ և մոտ 7000 հրեաներ[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գրավվեց գերմանական զորքերի կողմից 1918 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին։ 1919 թվականիի փետրվարի 2-ից Օրշան մտավ Խորհրդային Ռուսաստանի Գոմիելի շրջանի մեջ(Վիտեբսկի շրջան, 1920)։ Խորհրդային Միության կազմավորումից հետո այն տեղափոխվեց Բելառուսական ԽՍՀ-ի կազմի մեջ 1924 թվականին։
Բնակչությունը մինչ Երկրորդ աշխարհամարտը կազմում էր մոտ 37 000 մարդ։ Քաղաքը օկուպացրեց Գերմանիան 1941 թվականի հուլիսի 16-ին։ Օկուպանտները քաղաքում ստեղծեցին մի քանի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ մոտ 19,000 մարդ սպանվեց։ [ <span title="This claim needs references to reliable sources. (October 2007)">մեջբերում է պետք</span> ] 1991 թվականի ապրիլին Օրշան Բելառուսի գլխավոր գործադուլի կենտրոններից մեկն էր։ Մարտի 1-ից հարյուր հազարավոր ածխահաններ գործադուլ էին հայտարարել Սովետական Միությունում։ Ապրիլի 3-ին Մինսկի մի քանի գործարաններում աշխատողներ դուրս եկան գնաճի բարձրացման դեմ և հանքափորների պահանջարկի բարձրացման համար։ Զանգվածային ցույցերը առաջբերեցին նոր լրացուցիչ պահանջներ (ներառյալ՝ Միության և Բելառուսի կառավարությունների կազմալուծումը և Կոմկուսի արտոնությունների ավարտը) և յուրաքանչյուր ձեռնարկությունից պատվիրակներ ընտրեցին քաղաքային գործադուլային հանձնաժողովներում, որոնք էլ իրենց հերթին ներկայացուցիչներին ուղարկեցին Բելառուսի Կենտրոնական գործադուլի հանձնաժողով (SKB): Ապրիլի 23-ին SKB-ն վերսկսել է ընդհանուր գործադուլը այն բանից հետո, երբ լրացել է իր պահանջների բավարարման ժամկետը։ Հաջորդ առավոտյան Գորբաչովը, Ելցինը և սովետական մյուս հանրապետությունների ութ այլ առաջնորդներ փաստաթղթերում համատեղ հայտարարագիր հրապարակեցին խորհրդարանի և նախագահության համար ժողովրդավարական ընտրությունները համաձայնեցնելու վերաբերյալ․ նոր միության պայմանագիր, որը «արմատապես կբարձրացնի միության դերը հանրապետություններ» և գների բարձրացման ազդեցությունը մեղմելու միջոցառումներ, բայց նաև «արդյունաբերության հատուկ ռեժիմի» ներդրումը շատ արդյունաբերություններում[5]։
Ի պատասխան՝ Օրշայի գործադուլային հանձնաժողովը առաջարկություն արեց բոլոր տեղական աշխատողներին արգելափակել երկաթուղային հանգույցը, որը ռազմավարական առումով գտնվում է Մոսկվան և Լենինգրադը Արևելյան և Արևմտյան Եվրոպա կապող գծի վրա։ Սա արագորեն հաստատվեց երկաթուղային կայարանում կայացած համաժողովրդական հանդիպման ժամանակ «ռելսերի վրա պառկելու» ձևով։ ։ Գորբաչովը մոբիլիզացրեց Պսկովի մերձակա ռազմական ուժերը՝ երկաթուղով կարգուկանոնը վերականգնելու ցուցումներով։ Այնուամենայնիվ, շատ սպաներ հայտարարեցին չհամապատասխանելու մասին, և բրիգադի հրամանատար Գենադի Սիդորովը համարեց սա առաքելության «ըմբռնումի պակաս»։ Միևնույն ժամանակ, Բելառուսի բոլոր քաղաքներում աշխատողներ ցույցեր անցկացրին, որոնք սպառնում էին վրեժ լուծել, եթե Օրշայում արյան կաթիլ թափվի։ Վախենալով բախումից և օգտվելով կառավարության առաջարկից՝ բանակցելու իր ներկայացուցիչների հետ՝ այդ երեկո SKB-ն դադարեցրել է գլխավոր գործադուլը[6]։
Բնակչության փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 16-17-րդ դար՝ մոտ 5000
- 1776` 2000-ից պակաս [ <span title="This claim needs references to reliable sources. (September 2009)">մեջբերում է պետք</span> ][ <span title="This claim needs references to reliable sources. (September 2009)">մեջբերում է պետք</span> ]
- 1939՝ 37,000
- 1970` 100 000
- 2004՝ 125,000
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրշան կարևոր տրանսպորտային կենտրոն դարձավ Դնեպր գետի նավահանգստի կառուցումից հետո։ XIX դարի երկրորդ կեսին երկաթուղային գծերի կառուցումը մեծապես նպաստեց քաղաքի աճին.
Այսօր, Օրշան խոշոր երկաթուղային հանգույց է։ Բոոր Մոսկվայից և Սանկտ Պետերգուրգից Արևմտյան Եվրոպա գնացքները անցնում են Օրշայով։
Քաղաքը նաև կարևոր մայրուղիների հանգույց է. M1 (E30) Մոսկվա-Բրեստ և M8/M20 (E95) Սանկտ Պետերբուրգ-Օդեսա մայրուղիների խաչմերուկում է։
Առողջապահական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս ուռուցքային հիվանդությունների բարձր մակարդակը ուշադրություն գրավեց այս քաղաքի վրա։ Մինչև 1987 թվականը գրանցվում էր ավելի քան 100 նոր քաղցկեղով հիվանդ։ Այդ ժամանակից ի վեր այդ թիվն աճել է հինգ անգամ, 2004 թվականի դրությամբ տարեկան գրանցվել է ավելի քան 500 նոր հիվանդ։ Ամենամեծ աճը գրանցվել է 2003-04 թվականներին (178%)։ Այս մասին լայնորեն հաղորդվում էր անկախ լրատվամիջոցներում, բայց բելառուսական պաշտոնյաները լռում են առողջության տագնապալի իրավիճակի և քաղցկեղի այս բարձր մակարդակի հավանական պատճառների մասին։ Անկախ լրատվամիջոցներում նշված երկու հնարավոր գործոններն են Օրշայում հին սովետական ռազմական կայանքները և Չեռնոբիլի վթարը։
Օրշայի հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրենսիս Ձյերոզինսկի, հիսուսական
- Պիոտրա Հոլուբ (1913–1953), նկարիչ, սովետական շատ հայտնի պաստառների հեղինակ
- Վլադիմիր Կորոտկևիչ, բելառուս գրող
- Միխայիլ Մարինիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը բանտարկված էր Օրշայում
- Գեորգի Մոնդցոլևսկի, օլիմպիական վոլեյբոլի կրկնակի չեմպիոն
- Գերշոն Շուֆման, եբրայերեն հեղինակ, որը հայտնի է որպես Գիմել Շուֆման
- Ֆրիդա Վիգդորովա, սովետական գրող և լրագրող, հայտնի է Իոսիֆ Բրոդսկու դատավարությունից հետո «Սպիտակ գիրք» գրելու համար՝ ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանման համար
- Լև Վիգոտսկի, հոգեբան
- Նաթան Զարխի (1900–1935), սովետական դրամատուրգ և կինոռեժիսոր
- Ֆաինա Չիանգ, դարձել է Չինաստանի Հանրապետության առաջին տիկինը 1978 թվականին
- Իգոր Ժելեսովսկի, չմշկավազքի օլիմպիական մեդալակիր
- Որոշ վարկածների համաձայն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անհայտ հայրը Օրշայի գյուղացի է։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրշայի քույր քաղաքներն են.[7]
- Աշա, Ռուսաստան
- Բելցի, Մոլդովա
- Բոնդենո, Իտալիա
- Չերկասի, Ուկրաինա
- Դուբնա, Ռուսաստան
- Գագարին, Ռուսաստան
- Իվանովո, Ռուսաստան
- Իվանտեևկա, Ռուսաստան
- Կարդիմովսկի շրջան, Ռուսաստան
- Կոպտևո (Մոսկվա), Ռուսաստան
- Կրասնոգվարդեյսկի (Սանկտ Պետերբուրգ), Ռուսաստան
- Մարուպա, Լատվիա
- Պերնիկ, Բուլղարիա
- Պուշկին, Ռուսաստան
- Ցինդաո, Չինաստան
- Շիշոու, Չինաստան
- Սելևկիա, Թուրքիա
- Սմոլենսկ, Ռուսաստան
- Սպիտակ, Հայաստան
- Տելշիայ, Լիտվա
- Տվեր, Ռուսաստան
- Վոլ էն Վելին, Ֆրանսիա
- Վոլգոդոնսկ, Ռուսաստան
- Վյազմա, Ռուսաստան
- Իվու, Ծինաստան
- Զապադնոյե Դեգունինո, Ռուսաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ E. M. Pospelov, Geograficheskie nazvaniya mira (Moscow, 1998), p. 314.
- ↑ 2,0 2,1 (lt) Tomas Baranauskas. Oršos mūšis – didžiausia Lietuvos karinė pergalė prieš Rusiją (Battle of Orsha - biggest military victory of Grand Duchy of Lithuania against Russia). Retrieved on 2008-01-18
- ↑ 3,0 3,1 «ORSHA - JewishEncyclopedia.com». www.jewishencyclopedia.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Viktar Korbut. «Галоўная краса горада — манастыры», або Па слядах Стэндаля і Напалеона
- ↑ David Mandel, Perestroika and the Soviet People: Rebirth of the Labour Movement (1991).
- ↑ «Basta! » С ДНЁМ ВСЕБЕЛАРУСКОЙ СОЛИДАРНОСТИ!». basta-news.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Города-побратимы». orsha.vitebsk-region.gov.by (ռուսերեն). Orsha. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրշա - քաղաք Орша - сити!
- Զինանշանը (GIF ֆայլ)
- Լուսանկարները Radzima.org-ում
- Օրշայի քարտեզ
- Հրեական հանրագիտարան
- Орша - город мой! Օրշան իմ քաղաքն է
- Ճանապարհորդական ուղեցույց դեպի Օրշա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրշա» հոդվածին։ |
|