Պալե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալե (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Պալե | ||
բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale | ||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | |
Երկրամաս | Սերբական Հանրապետություն | |
Շրջան | Իստոչնո Սարաևո (շրջան) | |
Համայնք | Պալե (համայնք) | |
Քաղաքապետ | Բոշկո Յուգովիչ | |
ԲԾՄ | 820 մետր | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Բնակչություն | 13883[1] մարդ (2013) | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | pale.rs.ba | |
| ||
Պալե (բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորումում։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյից 10 կմ հարավ-արևելք։ Համանուն համայնքի վարչական կետնրոնն է։ Լեռնադահուկային հանգստավայր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեն բոսնիական պատերազմի ժամանակ հայտնի է եղել՝ որպես Սերբական Հանրապետության մայրաքաղաք։ Սերբական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ Սարաևոն համարվում է այդ հանրապետության մայրաքաղաք, որը, իր հերթին, Դեյոթյան համաձայնագրի համաձայն՝ համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մասը։ Այժմ մայրաքաղաքը փաստացի կերպով տեղափոխվել է Բանյա Լուկա քաղաք։
Պալե համայնքի բոսնիական նախապատերազմյան հատվածը հայտնի է՝ որպես Պալե Պրաչա, որը այժմ մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդամենը 16 119։
- Սերբեր - 11 230 (69,66 %)
- Մուսուլմաններ - 4508 (27,96 %)
- Խորվաթներ - 142 (0,88 %)
- Հարավսլավներ - 80 (0,49 %)
- Այլազգիներ - 159 (1,01 %)
1991 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Պալե համայնքում ապրել են 16 310 մարդ, որոնցից՝
- 11 269 սերբեր
- 4356 մուսուլմաններ
- 394 հարավսլավներ
- 126 խորվաթներ
- 165 այլազգիներ
Պալե քաղաքում ապրել են 6797 մարդ, որոնցից՝
- 4 915 սերբեր
- 1 438 մուսուլմաններ
- 271 հարավսլավներ
- 88 խորվաթներ
- 85 այլազգիներ
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 13 883 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 22 282 մարդ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է Իստոչնո Սարաևոյի համալսարանի տնտեսական ֆակուլտետը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալե» հոդվածին։ |
|