Հուեյ ցզուն
Հուեյ ցզուն (չինարեն՝ 徽宗, փինյին՝ Huīzōng, W. S. - Hui-tsung, նոյեմբերի 2, 1082, Կայֆին, Kaifeng Fu, Jingji, Northern Song dynasty - հունիսի 4, 1135, Իլան շրջան, Չինաստան), Սուն արքայատոհմի ութերորդ կայսրը, նկարիչ, գեղագիր, երաժիշտ, թեյի արարողության վարպետ։ Արվեստի հանդեպ նրա կիրքը հանգեցրել է պետական գործերի անտեսեման ու աղետի. կայսրությունը կորցրել էր իր հյուսիսային տիրույթները, Կայֆինը՝ աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը, թալանվել է, իսկ կայսերական ընտանիքի գերեվարումը վերջ էր դրել Հյուսիսային Սուն արքայատոհմի պատմությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխել է 1100-1126 թվականներին։ Արգելել է բուդդիզմը և հովանավորել դաոսականության տարածումը։ Գրել է աշխատություններ բժշկության և փիլիսոփայության վերաբերյալ։
1126-ի սկզբին Յուրչեն տոհմի զորքերը, անցնելով Դեղին գետը, պաշարել են Կայֆինը։ Սարսափած կայսրը 1126 թվականի հունվարի 18-ին հրաժարվել է գահից հօգուտ իր որդու։ Պաշարվածները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս, և քաղաքը պահպանվեց, չնայած որ Ցզինի հեծելազորային բանակը հարմարեցված չէր պաշարմանը։ 1127 թվականի հունվարի 9-ին Յուրչենները վերադարձան, Կայֆենգը գրավվել էր և թալանվել։ Հուեյ ցզունը, երիտասարդ կայսեր հետ միասին, որը ստացել էր Ցին-ցզուն (欽宗) անունը, ամբողջ պալատով և հարեմով ընկել էր զավթիչների ձեռքը։ Մայիսի 10-ին Հուեյ ցզունը, 14,000 նախկին հպատակների հետ միասին, ուղարկվել է հյուսիսային Մանչուրիա, որտեղ նա անց է կացրել իր կյանքի վերջին 8 տարիները՝ իբրև բանտարկյալ։
Նրա տղաներից մեկին հաջեղվել էր փախչել Չինաստանի հարավային մասը։ Այնտեղ նա դարձել է Հարավային Սուն արքայատոհմի հիմնադիրը (այժմ Հանչժոու)։ Նոր կայսրը ընդունել է Գաո-ցզունը անունը (գահակալել է 1127 թվականից 1162-ը).
Արտաքին կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապեր է պահպանել Կորյոյի կայսերական արքունիքի հետ։ 1114 թվականին և 1116-ին նա չինական երաժշտական գործիքների խմբաքանակ է ուղարկել Կորեայի կայսրին ՝ խթան հանդիսանալով կորեական երաժշտության զարգացմանը։
Գործունեությունը արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսրը խաղում էր ցիսյանցին, նկարում էր ծաղիկներ և թռչուններ, գեղագրության վարպետ էր և ստեղծագործում էր բանաստեղծություններ։ Հայտնի «Թեյի մասին տրակտատի» (չին. ՝ 大观 茶 论, 1107) հեղինակն է։ Նրան են վերագրվում նաև Չժան Սուանյա ստեղծագործության երկու հայտնի օրինակները`« Մետաքսի պատրաստում » (Բոստոնի կերպարվեստի թանգարան) և տիկին Հյուգոյի «Գարնանային զբոսանք»-ը (Լյաոնինգի նահանգային թանգարան, Շենյան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. xiv. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 8. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 3,50 3,51 3,52 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 10. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 302. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 297. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 224. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 496. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ebrey, Patricia Buckley. (2013). Emperor Huizong (Harvard University Press; 2013) 661 pages; scholarly biography online review
- Ebrey, Patricia Buckley. (1999). The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press. 0-521-66991-X (paperback).
- Ebrey, Walthall, and Palais (2006). East Asia: A Cultural, Social, and Political History. Boston: Houghton and Mifflin.
- Jing-shen Tao (1976) The Jurchen in Twelfth-Century China. University of Washington Press. 0-295-95514-7.
- Herbert Franke, Denis Twitchett. Alien Regimes and Border States, 907–1368 (Cambridge History of China, vol. 6). Cambridge University Press, 1994. 0-521-24331-9. Partial text on Google Books.
- Huiping Pang (2009), "Strange Weather: Art, Politics, and Climate Change at the Court of Northern Song Emperor Huizong," Journal of Song-Yuan Studies, Volume 39, 2009, pp. 1–41. ISSN 1059-3152.
- Levine, Ari Daniel (2009). «The Reigns of Hui-tsung (1100–1126) and Ch'in-tsung (1126–1127) and the Fall of the Northern Sung». In Paul Jakov Smith; Denis C. Twitchett (eds.). The Cambridge History of China: Volume 5, The Sung dynasty and Its Precursors, 907–1279. Cambridge University Press. էջեր 556–643. ISBN 978-0-521-81248-1.
- Buckley Ebrey P., Bickford M. Emperor Huizong and late Northern Song China: the politics of culture and the culture of politics. Cambridge: Harvard UP, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուեյ ցզուն» հոդվածին։ |
|