Ուրբաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրբաթ (ասոր՝ ܥܪܘܒܬܐ (ʿərūḇtāʼ, «նախօրեին, նախապատրաստության օր, հատկապես շաբաթ օրվա նախօրեին, ուրբաթ»)), շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։
Բառի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուրբաթ» բառը փոխառություն է հին ասորերենից (արամեերենից), որտեղ aruwatha բառը «ուրբաթ» իմաստից բացի, նշանակում է նաև «պատրաստություն»։ Սա, իր հերթին, եբրայերեն բառ է, իմաստով՝ հրեական շաբաթ հանգստյան օրին նախորդող, «նախապատրաստության» օր։ Հայերեն բառի արտասանության ձևը գոյացել է որպես հնչյունահամապատասխանություն՝ «շաբաթ» բառին։
Հին հռոմեացիների մոտ ուրբաթ օրը նվիրված էր Վեներային։
Անունը այլ լեզուներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմանական լեզուներում (բացառությամբ՝ պորտուգալերենի) ուրբաթ օրվա անունը սերում է լատին․՝ dies Veneris՝ «Վեներայի օր» արտահայտությունից. ֆր.՝ vendredi, իտալ.՝ venerdì, իսպ.՝ viernes, կատալոներեն՝ divendres, կորսիկաներեն՝ vennari, ռումիներեն՝ vineri։
Ուրբաթը ասույթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված արտահայտություն է՝ «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»։ Ասվում է այն դեպքում, երբ կատարվում է այն, ինչը որ պետք է կատարվեր։
Բառակազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քչախոս մարդուն նաև ասում են՝ ուրբաթախոս։ Հայերեն առաջին տպագիր գրքի անունն է՝ Ուրբաթագիրք։
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրբաթ անունն էր կրում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի գործող անձանցից մեկը։
Կրճատ ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերենում՝ Ուբ,
- Անգլերենում՝ Fri:
Շաբաթվա օրեր |
---|
Երկուշաբթի • Երեքշաբթի • Չորեքշաբթի • Հինգշաբթի • Ուրբաթ • Շաբաթ • Կիրակի |
Ընթերցե՛ք «ուրբաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |