Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Շեյ Գիվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյ Գիվեն
անգլ.՝ Shay Given
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շեյմուս Ջոն Ջեյմս Գիվեն
Ազգությունը Իռլանդացի
Քաղաքացիությունը Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1976 (48 տարեկան)
Ծննդավայր Լիֆորդ, Իռլանդիա
Հասակ 186 սմ
Քաշ 84 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սթոք Սիթի
Պատանեկան կարիերա
1991-1993 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-1994 Շոտլանդիա Սելտիկ 0 (0)
1994-1997 Անգլիա Բլեքբերն Ռովերս 2 (-1)
1995  Անգլիա Սուինդոն Տաուն 5 (-1)
1996  Անգլիա Սանդերլենդ 17 (-11)
1997-2009 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 354 (−468)
2009-2011 Անգլիա Մանչեսթեր Սիթի 50 (-60)
2011-ն. ժ. Անգլիա Աստոն Վիլլա 37 (-57)
2013-2014   Անգլիա Միդլսբրո 16 (-10)
2015-ն. ժ.  Անգլիա Սթոք Սիթի 3 (-7)
Ազգային հավաքական
1996-ն. ժ. Իռլանդիա 134 (-108)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 18, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 31, 2016

Շեյ Գիվեն (իռլանդերեն՝ Séamus Mac Dhuibhín, ապրիլի 20, 1976(1976-04-20)[1][2][3], Լիֆֆորդ, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթի»-ում։ Ազգային հավաքականում Գիվենը մասնակցել է 133 խաղի, և պատմության մեջ Իռլանդիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղերին մասնակցած ֆուտբոլիստն է։ Գիվենն ազգային հավաքականում իր առաջնախաղն անցկացրել է 1996 թվականին։ Գիվենը հավաքականի կազմում մասնակցել է նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը։ Իր ակումբային կարիերան սկսել է «Սելթիկում»։ 1995-1996 մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում հանդես է եկել Ֆուտբոլի առաջին լիգայում։ 1997 թվականին տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»։ Թիմի կազմում 1998 և 1999 թվականներին հանդես է եկել Անգլիայի գավաթի եզրափակչում։ 2001-2002 և 2005-2006 մրցաշրջաններում նա ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ 2009 թվականի փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» 7 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է Գիվենին։ 2011 թվականին 3,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլա»[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիվենը 14 տարեկանից սկսեց հանդես է գալ շոտլանդական «Սելտիկում»[5]։ Շոտլանդական ակումբում հանդես գալու տարիներին Գիվենը հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։

«Բլեքբերն Ռովերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Գիվենը տեղափոխվել է «Բլեքբերն Ռովերս»։ Թիմում նա սկսեց հանդես գալ Անգլիայի առաջնությունում և երիտասարդ դարպասապահը գրավեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Թիմ Ֆլաուերսի տեղը։ 1995 թվականին Շեյը վարձավճարով տեղափոխվել է «Սուինդոն Տաուն» և հանդես է եկել Ֆուտբոլի Երկրորդ Լիգայում (Չեմպիոնշիպ)։ Այնտեղ նա անցկացրել է 1995-1996 մրցաշրջանը, որում մասնակցել է 5 խաղի և բաց է թողել 14 գնդակ։ 1996 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդ», որի կազմում հանդես է եկել Ֆուտբոլի առաջին լիգայում։ Թիմի կազմում մասնակցել է 17 խաղի և չի ունեցել ոչ մի չոր հանդիպում։ Այնուհետև նա վերադարձել է «Բլեքբերն Ռովերս», և 1996 թվականի դեկտեմբերի 14-ին իր դեբյուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում` «Ուիմբիլդոնի» դեմ խաղում։

«Նյուքասլ Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեյ Գիվենը 2007 թվականին

1997 թվականին Շեյ Գիվենը տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»։ Նոր ակումբում իր դեբյուտը նշել է 1997 թվականի օգոստոսի 9-ին՝ «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում։ Շեյ Գիվենը պահեստայինների նստարանին թողեց Պավլա Սրնիչեկային, Շակու Հիսլոպային և Ստիվեն Հարպերին[6][7]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում նա Չեմպիոնների լիգայում անցկացրել է 10 հանդիպում և բաց է թողել 16 գնդակ։

Իր դեբյուտային մրցաշրջանում նա «Նյուքասլ Յունայթեդի» հետ հասել է նաև մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Արսենալին» 0:2 հաշվով։ 1999 թվականի հունվարի 2-ին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Կրիստալ Պելասի» դեմ կայացած խաղում Շեյը ստացել է իր առաջին կարմիր քարտը, և 14-րդ րոպեին հեռացվել է խաղից։ Այդ խաղում «Նյուքասլը» հաղթել էր 2:1 հաշվով։ Անգլիայի գավաթի այդ մրցաշրջանում «Նյուքասլը» նորից հասել է մինչև եզրափակիչ, որտեղ 2:0 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը հիմնական կազմում ընդգրկում էր արդեն ոչ թե Շեյ Գիվենին այլ Սթիվեն Հարպերին։ Բայց արդեն 2001/02 մրցաշրջանում Գիվենը վերադարձրեց իր տեղը հիմնական կազմում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի առաջնության բոլոր խաղերին, որտեղ Նյուքասլը գրավեց 4-րդ տեղը։ Գիվենը ճանաչվեց 2001/02 մրցաշրջանի Անգլիայի լավագույն դարպասապահ։ Այդ մրցաշրջանում Գիվենը նաև մասնակցեց Եվրոգավաթների բոլոր խաղերին։

Հաջորդ մրցաշրջանում Նյուքասլը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում, որտեղ ընդգրկվել էր նույն խմբում ինչ «Յուվենտուսը», «Դինամոն» և «Ֆեյենորդը»։ Գիվենը մասնակցեց առաջին երեք խաղերին, իսկ հաջորդ երկու խաղերին թիմի դարպասը պաշտպանում էր Սթիվեն Հարպերը։

2003/04 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Նյուքասլ Յունայթեդը» մրցում էր «Պարտիզանի» հետ, այդ խաղում հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարով հաղթեց «Պարտիզանը»։

Հաջորդ մրցաշրջանում Բոբի Ռոբսոնին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Գրեմ Սունեսը։ 2005/06 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց առաջնության բոլոր խաղերին և ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում։ Այդ մրցաշրջանում Գիվենը նաև դարձավ թիմի ավագը։ «Նյուքասլը» գրավեց 7-րդ տեղը, իսկ Գիվենը երկարաձգեց իր պայմանագիրը 7 տարով։

2005/06 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց բոլոր խաղերին, և մրցաշրջանի ավարտից հետո ընդգրկվեց Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքակքանում։ Այդ մրցաշրջանից հետո նա ստացավ թիմի ավագի կոչումը։

2006 թվականի սեպտեմբերի 17-ին Շեյ Գիվենը վնասվածք ստացավ «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Շեյը վնասվածքից հետո իր դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 18-ին՝ «Արսենալի» դեմ կայացած խաղում (1:1)։ 2006/07 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց 22 խաղի, իսկ թիմը գրավեց 13-րդ տեղը։

2008 թվականի փետրվարին Գիվենը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը։ 2009 թվականի հունվարի 2-ին «Նյուքասլը» պարտվեց «Լիվերպուլին» 1:5 հաշվով, որից հետո Գիվենի գործակալը թիմի ղեկավարությանը տեղեկացրեց որ իր սանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»[8]։ 2009 թվականի հունվարի 17-ին Գիվենը «Նյուքասլի» կազմում անցկացրեց իր վերջին հանդիպումը Պրեմիեր լիգայում։ Գիվենը անցկացրեց 11 տարի «Սենտ Ջեյմս Պարկում»[9]։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրեց 463 հանդիպում՝ 20 խաղ Չեմպիոնների լիգայում, 11 խաղ Ինտերտոտո գավաթում, 29 խաղ ՈՒԵՖԱ-ի գավաթում, 354 խաղ Պրեմիեր լիգայում, 34 խաղ Անգլիայի գավաթում և 12 խաղ Անգլիայի լիգայի գավաթում։

«Մանչեսթեր Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիվենը Մանչեսթեր Սիթիի կազմում

2009 թվականի փետրվարի 1-ին Գիվենը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Նա թիմի հետ կնքեց 4,5 տարվա պայմանագիր և ստացավ 37 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը թիմի կազմում նշել է փետրվարի 7-ին՝ «Միդլսբրոյի» դեմ խաղում։ 2009 թվականի դեկտեմբերի 5-ին «Չելսիի» դեմ կայացած խաղում նա հետ մղեց Ֆրենկ Լեմպարդի իրացրաց տասնմեկմետրանոց հարվածը, և թիմը այդ խաղում հաղթեց 2:1 հաշվով։ Ռոբերտո Մանչինիի օրոք Շեյ Գիվենին վստահվեց թիմի ավագի կոչումը[10]։ Հաջորդ մրցաշրջանի հենց առաջին տուրում Գիվենը վնասվածք ստացավ և, նրան փոխարինեց Ջո Հարտը։ 2010 թվականի օգոստոսին նրան ցանկանում էին իրենց թիմում տեսնել և «Ֆուլհեմի» և «Արսենալի» գլխավոր մարզիչները բայց նա մնաց «Մանչեսթեր Սիթիում»[11]։

«Աստոն Վիլլա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/11 մրցաշրջանի վերջում «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ժերար Ուլիեն Շեյ Գիվենին դիտարկում էր որպես Բրեդ Ֆրիդելին համարժեք փոխարինող։ 2011 թվականի հուլիսի 18-ին Շեյը 5 տարվա պայմանագիր կնքեց «Աստոն Վիլլայի» հետ[12]։ Թիմը նրա համար մանչեսթրյան ակումբին վճարեվ 3,5 միլիոն ֆունտ[13]։ Նոր թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 13-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (0:0)։ 2011 թվականի սեպտեմբերին թիմի գլխավոր մարզիչ է դառնում Ռերի Ջենոն, ով նախկինում աշխատել էր «Բլեքբեռնում» և «Նյուքասլ Յունայթեդում»։ Դեկտեմբերի 3-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած խաղում Շեյը վնասվածք ստացավ։ Դեբյուտային մրցաշրջանում Գիվենը Անգլիայի առաջնությունում մասնակցեց 32 խաղի, իսկ թիմը գրավեց 16-րդ տեղը։

2012/13 մրցաշրջանի սկզբի «Էվերթոնից» և «Վեսթ Հեմից» կրած պարտություններից հետո թիմի գլխավոր մարզիչը Շեյը փոխարեն խաղադաշտ էր դուրս բերում Բրեդ Գուզանին։

2014/15 մրցաշրջանում նա թիմի կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցեց 3 հանդիպման, թիմի հետ հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սեփական դարպասն «Արսենալից» ընդունելով չորս գնդակ պարտվեց 4:0 հաշվով։ 2000 թվականից հետո «Աստոն Վիլլան» առաջին անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։

2013 թվականի նոյեմբերի 18-ին Գիվենը վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Միդլսբրո»։ Իր դեբյուտային խաղում նա օգնեց իր թիմին հաղթել «Բոլթոնին»։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին թիմի ղեկավարությունը երկարաձգեց Գիվենը վարձակալության ժամկետը մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը։ Արդյունքում նա «Միդլսբրոյի» կազմում մասնակցեց 16 հանդիպման և սեփական դարպասն ընդունեց 10 գնդակ։

2015 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց «Սթոք Սիթի»։ Նոր թիմի կազմում նա պայքարից դուրս թողեց թիմի հիմնական դարպասապահ Ջեկ Բատլենդին։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լուտոն Տաունի» դեմ խաղում, որտեղ «Սթոք Սիթին» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարով։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի հավաքականում իր դեբյուտը Գիվենը նշել է 1996 թվականի մարտի 27-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում։ Գիվենը Մունիալ 1998-ի Իռլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Գիվենը մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր խաղերին։ Խմբային փուլում նա խաղացել է՝ Կամերունի, Գերմանիայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների դեմ, և օգնել իր հավաքականին դուրս գալ խմբից։ 1/8 եզրափակչում Իռլանդիայի հավաքականը հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին (1:1, 2:3)։ 2007 թվականի մարտի 28-ին՝ Սլովակիայի դեմ խաղում Գիվենը հատեց 80 խաղի սահմանը հավաքականի կազմում, իսկ արդեն 2009 թվականի հոկտեմբերի 14-ին նա հատեց 100 խաղի սահմանը։

Գիվենը հավաքականի հիմնական դարպասապահն էր նաև Եվրո 2012 ընտրական փուլում։ Եվրո 2012 հետո Գիվենը ժամանակավորապես հեռացավ հավաքականից։ 2014 թվականի սեպտեմբերին նա վերադարձավ հավաքական։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյ Գիվենը 2001 թվականից ամուսնացած է Ջեյն Կանինգեմի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Շեյն, ով ծնվել է 2004 թվականին, և Սիենան, ով ծնվել է 2007 թվականին։ 2014 թվականի հունիսի 17-ին զույգը ամուսնալուծվել է։ 2015 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Գիվենը և նրա ընկերուհի Բեկի Գիբսոնը երեխայի են սպասում։

Շեյ Գիվենը պարբերաբար մասնակցում է բարեգործական միջոցառումների, որոնց միջոցով օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին։ Դրա հիմնական պատճառն այն է, որը նրա մայրը մահացել է քաղցկեղից այն ժամանակ երբ նա ընդամենը 5 տարեկան է եղել։

Գիվենը շատ ցնցված էր 2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Գերի Սպիդի ինքնասպանությունից։ 2011 թվականի նոյեմբերի 27-ին «Սուոնսի Սիթիի» և «Աստոն Վիլայի» դեմ կայացած խաղից առաջ ֆուտբոլիստները հարգել են Սպիդի հիշատակը։ Այդ ընթացքում Շեյ Գիվենը արտասվել է[14][15]։

Խաղային բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյ Գիվենը ուժեղ դարպասապահ է, ունի ցատկելու կարողություն, կարողանում է նաև լավ հանդես գալ դարպասային գծի վրա։ Բացի այդ Շեյը կարողանում է նաև լավ ուղղորդել պաշտպանությանը։ Շեյ Գիվենը շատ ուշադիր դարպասապահ է։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սելթիկ 1993/1994 - - - - - - - - - -
Բլեքբերն Ռովերս 1994/1995 - - - - - - - - - -
1995/1996 - - - - - - - - - -
Սուինդոն Տաուն 1995/1996 5 −1 - - - - - - 5 −1
Սանդերլենդ 1995/1996 17 −11 - - - - - -- 17 −11
Բլեքբերն Ռովերս 1996/1997 2 −1 - - 1 −0 - - 3 −1
Նյուքասլ Յունայթեդ 1997/1998 24 −29 4 −3 - - 6 −10 34 −42
1998/1999 31 −45 6 −2 2 −1 1 −1 40 −49
1999/2000 14 −17 2 −4 1 −2 - - 17 −23
2000/2001 34 −42 - - 1 −1 - - 35 −43
2001/2002 38 −52 5 −6 1 −1 6 −7 50 -66
2002/2003 38 −48 1 −3 - - 12 -20 51 −71
2003/2004 38 −40 2 −2 - - 13 −10 53 −52
2004/2005 36 −52 3 −4 1 −2 12 −9 52 −67
2005/2006 38 −42 4 −1 2 −1 3 −4 47 −48
2006/2007 22 −27 2 −7 1 −1 8 −6 33 −41
2007/2008 19 −37 3 −4 2 −2 - - 24 −43
2008/2009 22 −37 2 −1 2 −4 - - 26 −42
Ընդամենը «Նյուքասլ Յունայթեդում» 354 −468 34 −37 13 −15 61 −69 462 −587
Մանչեսթեր Սիթի 2008/2009 15 −18 - - - - 6 −9 21 −27
2009/2010 35 −42 3 −4 6 −5 - - 44 −51
2010/2011 - - - - 1 −2 3 −4 4 −6
Ընդամենը «Մանչեսթեր Սիթի» 50 −60 3 −4 7 −7 9 −13 69 −84
Աստոն Վիլլա 2011/2012 32 −45 1 −3 1 −2 - - 34 −50
2012/2013 2 −4 1 −2 5 −9 - - 8 −15
Միդլսբրո 2013/2014 16 −10 - - - - - - 16 −10
Սթոք Սիթի 2015/16 0 −0 0 −0 2 −1 2 −1
Ընդամենը ամբողջ կարիերայում 478 −600 39 −46 27 −33 70 −80 614 −764
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Իռլանդիա
1996 8 0
1997 6 0
1998 6 0
1999 3 0
2000 3 0
2001 10 0
2002 11 0
2003 8 0
2004 11 0
2005 8 0
2006 4 0
2007 7 0
2008 6 0
2009 11 0
2010 7 0
2011 11 0
2012 5 0
2013 0 0
2014 2 0
2015 6 0
Արդյունք 133 0

Շեյ Գիվենի անցկացրած հանդիպումները Իռլանդիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք։ 133 խաղ/ 108 բաց թողած գոլ; 57 հաղթանակ, 44 ոչ-ոքի, 32 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆուտբոլի առաջին լիգայի հաղթող - 1995-1996
  • Ինտերտոտո գավաթի խաղարկության հաղթող - 2006
  • Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից - 1998, 1999, 2015
  • Անգլիայի գավաթակիր - 2011
  • «Նյուքասլ Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006
  • Իռլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2005, 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Շեյ Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլլա»
  5. Given ends rumours and signs deal
  6. «Shay Given Stats, News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Football: Magpies show off credentials; Newcastle Utd 2 Sheffield Wednesday 1». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Given can speak with City: Magpies keeper free to discuss potential Eastlands switch
  9. Kinnear rules out Given departure
  10. Taylor, Daniel Roberto Mancini praises Carlos Tevez and Shay Given
  11. Шей Гивен близок к переходу в «Фулхэм»
  12. Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլլա»
  13. «Villa complete signing of Given (англ.). ESPN Soccernet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Gary Speed: Villa keeper Shay Given sheds tears for friend» (անգլերեն). BBC.co.uk. 28 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  15. «Swansea crowd pay tribute to Gary Speed» (անգլերեն). BBC.co.uk. 27 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյ Գիվեն» հոդվածին։