ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից հեռացված օբյեկտներ
«Համաշխարհային ժառանգության օբյեկտ» անվանակոչումը բարձրարժեք և հեղինակավոր իրադարձություն է[1][2]։ Նման նշանակումը ոչ միայն պատվաբեր է, այլ ունի նաև տնտեսական կարևորություն, քանի որ խթանում է զբոսաշրջությունը։ Համաշխարհային ժառանգության վայրերը կարող են կորցնել իրենց նշանակությունը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը որոշում է, որ նշանակված վայրը պատշաճ կերպով պաշտպանված չէ։ Սկզբում կոմիտեն տեղադրում է այն վտանգված օբյեկտների ցանկում, փորձում է բանակցել տեղական իշխանությունների հետ` իրավիճակը շտկելու համար։ Եթե վայրը չի վերականգնվում, հանձնաժողովը նրան զրկում է «Համաշխարհային ժառանգության օբյեկտ» նշանակումից։ Այդպիսի իրողության են արժանացել երկու վայր՝ Օմանի Արաբական Օրիքս արգելավայրը և Գերմանիայի Դրեզդեն Էլբե հովիտը։
Նախկին օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օման, 2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության ցանկից ջնջվեց Օմանի Արաբական Օրիքս արգելավայրը[3]։ Այն ցանկում ընդգրկվել էր 1994 թվականին։ Ապօրինի որսորդությունը և բնակավայրի քայքայումը բնաջնջեցին արաբական վիթերին՝ օրիքսներին։ Տեղանքը օբյեկտների ցանկից հեռացվեց կառավարության ցանկությամբ, քանի որ նրա տարածքը կրճատվել էր 90 տոկոսով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվում է նավթ[4]։ Այդ ժամանակ ընդամենը 4 զույգ վիթ էին մնացել այդ տարածքում[5]։
Գերմանիա, 2009
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը քվեարկության դրեց Դրեզդենի Էլբե հովիտը Համաշխարհային ժառանգության ցանկից հեռացնելու հարցը, քանի որ այնտեղ 2007 թվականից սկսած կառուցվում էր Վալդշլյոսխեն կամուրջը։ Վերջինս միացնում էր հովտի երկու մասերը[6]։ Տեղանքը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել էր 2004 թվականին։ Նախքան զրկելը երկար պայքար էր գնում Դրեզդենի տեղական իշխանությունների՝ կամրջի կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև։ 2005-ին անցկացվել է հանրաքվե կամրջի կառուցման վերաբերյալ, առանց ընտրողներին տեղեկացնելու, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակումը վտանգված է[7]։ 2006 թվականից մինչև 2008 թվականը օբյեկտը ներառված է եղել վտանգված օբյեկտների ցանկում, և այդ ժամանակ շնորհվում է ևս մեկ տարի։ Կամրջի ընթացիկ կառուցման ժամանակ վերստին հետաձգվում է, սակայն 2009 թվականին Սևիլյայի հանդիպման ժամանակ հանձնաժողովը վերջնականապես քվեարկության է դնում ցանկից հեռացնելու հարցը (14-5)։ Սա լիոնւմ է Համաշխարհային ժառանգության օբյեկտը զրկելու երկրորդ դեպքը[8][9]։ Չնայած հարցված բնակչության մեծամասնությունը նշել է, որ Դրեզդենը կարող է առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչման մնալ, սակայն զրկելը ֆինանսավորման դադարեցման պատճառ դարձավ և որակվեց որպես «անհեթեթություն»[8]։ Վալդշլյոսհեն կամուրջը պաշտոնապես բացվեց 2013 թվականին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UNESCO strips Dresden of World Heritage site title». Reuters. 2009 թ․ հունիսի 25.
- ↑ «Mexico to propose San Luis Potosi as UNESCO World Heritage Site». Sina.com. 2009 թ․ հունիսի 18. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Arabian Oryx Sanctuary: UNESCO World Heritage Centre». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ People's Daily Online. (2009 թ․ հունիսի 26). «Germany's Dresden deleted from UNESCO's World Heritage List». Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «UNESCO removes Oman oryx sanctuary from heritage list». Reuters. 2007 թ․ հունիսի 30. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Dresden Elbe Valley: UNESCO World Heritage Centre». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Winter, Steffen (2009 թ․ հունիսի 26). «Aberkennung des Welterbe-Titels: Faustrecht und Barock» [Withdrawal of World Heritage Title: Bullying and Baroque]. Spiegel Online (German). Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 Connolly K and The Guardian offices. (2009 թ․ հունիսի 25). «Bridge takes Dresden off Unesco world heritage list». Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Dresden is deleted from UNESCO's World Heritage List». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին. «Dresden is only the second property ever to have been removed from the World Heritage List. The Oman's Arabian Oryx Sanctuary was delisted in 2007.»
- ↑ "Umstrittene Waldschlößchenbrücke eröffnet", (գերմ.) Spiegel Online, 24 August 2013
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից հեռացված օբյեկտներ կատեգորիայում։ |