Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Սպերանսկի
ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский |
---|
|
Ծնվել է | հունվարի 1 (12), 1772[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
---|
Մահացել է | փետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] (67 տարեկան) կամ փետրվարի 23, 1839(1839-02-23)[4] (67 տարեկան) |
---|
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] |
---|
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | St. Vladimir Seminary Feofanovskaya? և Սանկտ Պետերբուրգի ճեմարան |
---|
Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան և փիլիսոփա |
---|
Զբաղեցրած պաշտոններ | state secretary? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Երեխաներ | Elisabeth Bagreèff-Speransky? |
---|
Mikhail Speransky Վիքիպահեստում |
Միխայիլ Միխայլովիչ Սպերանսկի (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский, հունվարի 1 (12), 1772[1][2][3][…], Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] կամ փետրվարի 23, 1839(1839-02-23)[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուս պետական գործիչ, կոմս (1839)։ 1803-1807 թվականներին՝ ներքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն։ 1807 թվականից՝ Ալեքսանդր I կայսրի մերձավորագույն խորհրդականը, պետական բարեփոխումների հեղինակ, պետական խորհրդի ստեղծման (1810) նախաձեռնողը։
Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ 1809 թվականին կազմել է պետական վերափոխումների պլան, որով հեղափոխական ցնցումները կանխելու նպատակով աոաջարկել է ցարական ինքնակալությանը տալ սահմանադրական միապետության արտաքին ձևերը (իշխանությունների բաժանում, դատարանի կազմակերպման նոր սկզբունքներ, պաշտոնյաների մի մասի ընտրովիություն և այլն)։ Ըստ Սպերանսկու նախագծի, քաղաքացիական իրավունքներ ստանում էին միայն ազնվականությունը և «միջին կարողության մարդիկ»։ «Աշխատավոր ժողովրդին» տրվում էին միայն որոշ քաղաքացիական իրավունքներ։ Լիբերալիզմի մեջ մեղադրվելով, Սպերանսկին 1812 թվականին աքսորվել է Նիժնի Նովգորոդ, ապա Պերմ։ 1819 թվականից եղել է Սիբիրի գեներալ-նահանգապետը, որտեղ նախաձեռնել է Սիբիրի կառավարման բարենորոգումներ։ 1821 թվականին թույլատրվել է վերադառնալ Պետերբուրգ։ Այդ շրջանում դարձել է անսահմանափակ միապետության պաշտպան։ 1826 թվականից փաստորեն գլխավորել է նորին կայսերական մեծության կոդիֆիկացումն իրականացնող անձնական գրասենյակի 2-րդ բաժանմունքը։ Սպերանսկու գլխավորությամբ կազմվել են Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածուն, Ռուսական կայսրության հավաք օրինացը (1832) և այլն։ 1835-1837 թվականներին թագաժառանգին (ապագա կայսր Ալեքսանդր II-ին) դասավանդել է իրավագիտություն։ 1820-1830-ական թվականներին եղել է մի շարք բարձրագույն կոմիտեների, 1838 թվականից՝ պետական խորհրդի օրենսդրական դեպարտամենտի անդամ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сперанский, Михаил Михайлович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXXI. — С. 188—192.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Середонин С. М. Сперанский, Михаил Михайлович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1909. — Т. 19. — С. 193—240.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 4,0 4,1 4,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 Сперанский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 70)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|