Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորաբիա (ռումիներեն՝ Corabia), քաղաք Ռումինիայում՝ Վալախիա պատմական մարզի Օլտ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Բուլղարիայի հետ Ռումինիայի պետական սահմանի մոտ, Դանուբի ափին և այդ գետի գտնվող ռումինական կարևոր նավահանգիստներից է։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երկու բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).
- Վիրտոպու (591 մարդ)
- Տուդոր-Վլադիմիրեսկու (707 մարդ)
Կորաբիայի մերձակայքում՝ Սելեյ գյուղի շուրջը, ընկած են դաքական և հինհռոմեական Սուկիդավա քաղաքի ու բերդի մնացորդները։ Քաղաքի մոտակայքում՝ Դանուբ գետի վրա Կոնստանտին Մեծ կայսրը կառուցել է 2437 մետր երկարությամբ կամուրջ, որ ամենաերկարն էր Եվրոպայում։ Ավարների ներխուժման ժամանակ՝ հավանաբար 7-րդ դարում, այդ կամուրջն ավերվել է։ Ավերակններում պահպանվել են նաև հռոմեական բաղնիք ու մի հին բազիլիկ։ Ըստ ավանդազրույցի՝ նոր բնակավայրը կառուցվել է ջախջախված ջենովական նավի բեկորներով. այստեղից էլ՝ Կորաբիա անվանումը, որը ռումիներենից թարգմանած՝ նշանակում է առագաստանավ։
1880-ական թվականներին Կորաբիան դարձել է աշխույժ, ծաղկուն նավահանգստային քաղաք։ Կոմունիստական վարչակարգի օրոք այստեղ զարկ է տրվել արդյունաբերությանը, շարք են մտել շաքարի, կահույքի, պլաստմասսաների, պահածոների արտադրության և այլ ձեռնարկություններ։ Սակայն վերջին շրջանում դրանց մի մասը փակվել է, մյուսները՝ թուլացել, և Կորաբիայի շատ բնակիչներ տեղափոխվել են ավելի խոշոր բնակավայրեր։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|
1910 | 9124 | — |
---|
1930 | 8857 | −2.9% |
---|
1948 | 10 772 | +21.6% |
---|
1956 | 11 502 | +6.8% |
---|
1966 | 14 502 | +26.1% |
---|
1977 | 19 631 | +35.4% |
---|
1992 | 22 386 | +14.0% |
---|
2002 | 20 610 | −7.9% |
---|
16441 | | — |
---|
Աղբյուր՝ Census data |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կորաբիայի բնակչության թվաքանակը եղել է 20.610[3]:
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ռումիններ
|
19216
|
93,2%
|
գնչուներ
|
1380
|
6,7%
|
հույներ
|
9
|
< 0,1%
|
հունգարներ
|
1
|
< 0,1%
|
գերմանացիներ
|
1
|
< 0,1%
|
ռուսներ
|
1
|
< 0,1%
|
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ռումիներենը
|
19963
|
96,9%
|
գնչուերենը
|
633
|
3,1%
|
հունարենը
|
8
|
< 0,1%
|
գերմաներենը
|
2
|
< 0,1%
|
հունգարերենը
|
1
|
< 0,1%
|
1
|
< 0,1%
|
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ուղղափառ
|
20562
|
99,8%
|
հիսունականներ
|
15
|
0,1%
|
կաթոլիկներ (հռոմեադավան)
|
14
|
0,1%
|
ադվենտիստներ
|
11
|
0,1%
|
կաթոլիկներ (հունադավան)
|
2
|
< 0,1%
|
մուսուլմաններ
|
2
|
< 0,1%
|
բողոքականներ (ռեֆորմատ.)
|
1
|
< 0,1%
|
ֆրատերականներ
|
1
|
< 0,1%
|
հրեաներ
|
1
|
< 0,1%
|
անկրոն
|
1
|
< 0,1%
|