Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

7-րդ դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան կիսագունդը 7-րդ դարի սկզբին:
Արևելյան կիսագունդը 7-րդ դարի վերջին:

7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին։ Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած։ Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում։ 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը։ 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան։

Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին։

Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից։

Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում։ Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին։ Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո։ Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում։

7-րդ դարի վերջի Ղուրանի էջեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The good and bad of a population drop
  2. 2,0 2,1 2,2 2,3 Roberts, J: "History of the World.". Penguin, 1994.