Կլոդ Լելուշ
Կլոդ Լելուշ ֆր.՝ Claude Lelouch | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ և Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինոօպերատոր, մոնտաժող, գրող, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
Ամուսին | Քրիստին Լելուշ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0500988 |
lesfilms13.com |
Կլոդ Լելուշ (ֆր.՝ Claude Lelouch, հոկտեմբերի 30, 1937[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիական կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ Լելուշը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը հրեա էր` ծագումով Ալժիրից, իսկ մայրը հուդայականություն էր ընդունել։ Իր հոր կողմից նվիրած կինոխցիկով Կլոդ Լելուշը սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր և 13 տարեկանում ստացել է Կաննի կինոփառատոնի դեբյուտային մրցույթի մրցանակը։ Լելուշի առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը «Արտակարգ քաղաքը» կարճամետրաժ կինոնկարը եղավ։ 1956 թվականին, Խորհրդային Միությունում թաքնված կինոխցիկով նկարահանել է առօրյա կյանքը` «Երբ բարձրանում է վարագույրը» վերնագրով։ Այն գնվել է` ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրելու նպատակով։
1961 թվականին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ` «Մարդկային էություն» կինոնկարը, որը սակայն հաջողություն չի ունեցել։ 1966 թվականին նկարահանած «Տղամարդը և կինը» կինոնկարը Կլոդ Լելուշին բերեց միջազգային ճանաչում և արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, ինչպես նաև երկու «Օսկար» մրցանակի` օտար լեզվով լավագույն ֆիլմի և լավագույն սցենարի համար։ Լելուշը հանդես էր եկել որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում էին Ժան-Լուի Տրենտինյանը և Անուկ Էմեն, իսկ երաժշտության հեղինակը Ֆրենսիս Լեյն էր։
Հետագա տարիներին Կլոդ Լելուշն աշխատել է որպես անկախ ռեժիսոր, նկարահանելով կոմերցիոն ֆիլմեր` իր սեփական «Les Films 13» կինոընկերության ուժերով։ Հանդիսատեսների շրջանում հաջողության էին հասել հատկապես «Արկածն արկած է» (1972 թ.), «Շնորհավոր Նոր տարի» (1973 թ.), «Կատուներ և մկներ» (1975 թ.), «Երկրորդ հնարավորություն» (1976 թ.) և այլ ֆիլմեր։
Կլոդ Լելուշի «Ճակատագրի սիրելին» (1988 թ.) կինոնկարը ստացել է երկու «Սեզար» մրցանակ` տղամարդու գլխավոր դերի (Ժան-Պոլ Բելմոնդո) և երաժշտության համար (Ֆրենսիս Լեյ)։ 1995 թվականին, Վիկտոր Հյուգոյի վեպի հիման վրա նկարահանված «Թշվառները» կինոնկարը արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակի` որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ Լելուշը ամուսնացել է չորս անգամ և բոլոր ամուսնություններն ավարտվել են ամուսնալուծությամբ։ Ունի յոթ երեխա։
Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1960 | Մարդկային էություն | Le propre de l'homme |
1963 | Կին-ներկայացում | La femme spectacle |
1964 | Սերը` բազմաթիվ «եթե»-ներով | L'amour avec des si |
1964 | Աղջիկը և հրացանները | Une fille et des fusils |
1964 | 24 ժամ սիրեկաններ | 24 heures d'amant |
1965 | Մեծագույն ակնթարթներ | Les grands moments |
1965 | Հանուն դեղին շապիկի | ...pour un maillot jaune |
1966 | Տղամարդը և կինը | Un homme et une femme |
1967 | Ապրել, որպեսզի ապրել | Vivre pour vivre |
1967 | Վիետնամից հեռու | Loin du Vietnam |
1968 | 13 օր Ֆրանսիայում | 13 jours en France |
1969 | Կյանք, սեր, մահ | La vie, l'amour, la mort |
1969 | Տղամարդը, ով ինձ դուր է գալիս | Un homme qui me plaît |
1970 | Անպիտանը | Le voyou |
1971 | Սմիկ, Սմակ, Սմոկ | Smic Smac Smoc |
1972 | Արկածն արկած է | L'aventure, c'est l'aventure |
1973 | Շնորհավոր Նոր տարի | La bonne année |
1973 | Ութի աչքերով | Visions of Eight |
1974 | Ողջ կյանքը | Toute une vie |
1974 | Ամուսնություն | Mariage |
1975 | Կատուներ և մկներ | Le chat et la souris |
1976 | Բարիներն ու չարերը | Le bon et les méchants |
1976 | Եթե սկսել սկզբից | Si c'était à refaire |
1976 | Ժամադրություն | C'était un rendez-vous |
1977 | Եվս մի տղամարդ, ևս մի հնարավորություն | Un autre homme, une autre chance |
1978 | Ռոբերը և Ռոբերը | Robert et Robert |
1979 | Մեր երկուսի փոխարեն | À nous deux |
1981 | Ոմանք և մյուսները | Les uns et les autres |
1983 | Էդիթն ու Մարսելը | Édith et Marcel |
1984 | Կեցցե կյանքը | Viva la vie! |
1985 | Գնալ, վերադառնալ | Partir, revenir |
1986 | Տղամարդն ու կինը քսան տարի անց | Un homme et une femme, 20 ans déjà |
1987 | Զգույշ, ավազակներ են | Attention bandits! |
1988 | Ճակատագրի սիրելին | Itinéraire d'un enfant gâté |
1990 | Լինում են ցերեկներ, լինում են գիշերներ | Il y a des jours... et des lunes |
1991 | Գովազդի արքան | The King of Ads |
1992 | Գեղեցիկ պատմություն | La belle histoire |
1993 | Այս բոլորը դրա համար է | Tout ça... pour ça! |
1995 | Թշվառները | Les misérables |
1995 | Լյումիեր և ընկերություն | Lumière et compagnie |
1996 | Տղամարդ և կին. Շահագործման հրահանգներ | Hommes, femmes, mode d'emploi |
1998 | Պատահականություն թե օրինաչափություն | Hasards ou coïncidences |
1999 | Մեկը բոլորի համար | Une pour toutes |
2002 | Իսկ այժմ, տիկնայք և պարոնայք | And Now... Ladies and Gentlemen... |
2002 | 11 սեպտեմբերի | 11'0901 - September 11 |
2004 | Մարդկային ցեղ - մաս 1. Փարիզցիները | Le genre humain - 1ère partie: Les Parisiens |
2005 | Սիրելու խիզախություն | Le Courage d'aimer |
2007 | Յուրաքանչյուրն իր կինոն ունի | Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence |
2007 | Երկաթուղային սիրավեպ | Roman de gare |
2010 | Կինը և տղամարդիկ | Ces amours-là |
2014 | Մենք քեզ սիրում ենք, սրիկա | Salaud, on t'aime. |
2015 | Մեկին գումարած մեկը | Un + une |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12012002X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2018. — Iss. 161. — ISSN 0242-6773
- ↑ https://www.lalibre.be/lifestyle/people/claude-lelouch-fait-commandeur-de-l-ordre-de-la-couronne-58386ec3cd70a4454c054dbe
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Լելուշ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Օսկարակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Հոլոքոստից փրկվածներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի արվեստագետներ