Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ծարիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
51 Անագ

Ծարիր Տելուր

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
51Sb
Сурьма
Արծաթասպիտակավուն մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԾարիր/ Stibium (Sb), Sb, 51
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
121,760(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d10 5s2 5p3
Ատոմի շառավիղ159 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ140 պմ
Իոնի շառավիղ(+6e)62 (−3e)245 պմ
Էլեկտրաբացասականություն2,05[2] (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ5, 3, −3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 833,3 (8,64) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան903,9 Կ
Եռման ջերմաստիճան1908 Կ
Մոլյար ջերմունակություն5,2[3] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ18,4 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի տվյալներahex=4,307; chex=11,27[4]
Դեբայի ջերմաստիճան200 Կ
CAS համարCAS գրանցման համար?
51
Ծարիր
121,76
4d105s25p3


Ծարիր (Սիրիերենից ܨܕܝܕܐ (ṣəḏīḏāʾ, «Ծարիր»), աքքադերենից 𒌑𒍝𒁲𒁺 (/ṣadīdu/, «Ծարիր»); միջազգային անվանում՝ լատին․՝ Stibium), սուրմա, Sb, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 5-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը՝ 51 է, ատոմական զանգվածը՝ 121,75։ Ունի երկու կայուն իզոտոպ՝ ¹²¹Sb (57, 25%) և ¹²³Sb (42, 75%)։

Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից 124Sb (T1/2=60, 2 օր) կիրառվում է γ ճառագայթների և նեյտրոնների աղբյուր պատրաստելու համար։ Ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնների դասավորությունը 5s²5p³ է։

Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև Հայաստանում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ.թ.ա. 19-րդ դարում Հին Եգիպտոսում ծարիրափայլի փոշին (բնական Sb2S3), mesten կամ stem անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար։ Հին Հունաստանում ծարիրը հայտնի էր որպես stimi և stibi, այստեղից էլ՝ լատին․՝ stibium։ Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ում բացի stibium անվանումից ընդունված է նաև antimonium անվանումը։ Ծարիրի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը 1604 թվականին։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծարիրի պարունակությունը երկրակեղևում 5•10−5% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb2S3։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5 °C, եռմանը՝ 1635-1645 °C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb2O3 օքսիդը (սպիտակ ծուխ)։

Ակտիվ փոխազդում է հալոգենների հետ՝ տալով եռարժեք հալոգենիդներ։ Միացություններ է առաջացնում արսենի, ծծմբի և ֆոսֆորի հետ (հալելիս), ազոտի և ջրածնի հետ՝ չի առաջացնում, ծարիրաջրածինը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր թթուների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ աղաթթվի և ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 և Sb2 (SO4)3 աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է xSb2O3yH2O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb2O3, Sb2O4 և Sb2O5 օքսիդները։ Եռարժեք ծարիրի հիդրօքսիդը՝ Sb (OH)3, գոյություն ունի միայն ջրային լուծույթում։ Ամֆոտեր է՝ Sb3+3OHSb (OH)3=H3SbO33H+SbO3−3։ Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ ծարիրի միացությունները՝ ծարիրիդները, որտեղ ծարիրն ունի -3 արժեքականություն։ Ծարիրի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb և այլն) կիսահաղորդիչներ են։ Բազմաթիվ մետաղների հետ ծարիրն առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացություններն օգտագործվում են օրգանական սինթեզում (օրինակ՝ SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2S3, Sb2S5) և այլ բնագավառներում։ Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս։

Ծարիրը օրգանիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծարիրի պարունակությունը (100 գ չոր նյութին) բույսերում 0, 006 մգ է, ծովային կենդանիների օրգանիզմում՝ 0, 02 մգ, ցամաքային կենդանիների մոտ՝ 0, 0006 մգ։ Ծարիրը կենդանիների և մարդու օրգանիզմ է մտնում շնչառական օրգանների կամ ստամոքսաղիքային համակարգի միջոցով։ Արտաթորվում է գլխավորապես կղանքի, չնչին քանակությամբ՝ մեզի հետ։ Ծարիրի կենսաբանական դերը հայտնի չէ։ Ծարիրն ընտրողաբար կուտակվում է վահանաձև գեղձում, լյարդում, փայծաղում։ Ծարիրի սահմանային թույլատրելի քանակությունը 10−5-10−7 գ է՝ 100 գ չոր հյուսվածքին։ Ավելի մեծ քանակների դեպքում ծարիրը պասիվացնում է լիպիդային, ածխաջրային և սպիտակուցային փոխանակության ֆերմենտները (հավանաբար սուլֆհիդրիլային խմբերի մեկուսացման պատճառով)։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ ծարիրի պատրաստուկները (սոլյուսուրմին և այլն) օգտագործվում են հիմնականում լեյշմանիոզի և որոշ հելմինթոզների (օրինակ՝ շիստոսոմատոզի) բուժման համար։ Ծարիրը և նրա միացությունները թունավոր են։ Սուր թունավորումների դեպքում գրգռվում են շնչառական ուղիների լորձաթաղանթները և մաշկը։ Կարող է առաջանալ մաշկաբորբ, աչքի շաղկապենու բորբոքում և այլն։

Անտիդոտների (ունիտիոլ), միզամուղ և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական գործընթացների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Antimony: electronegativities» (անգլերեն). WebElements. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  3. Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 475. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
  4. WebElements Periodic Table of the Elements | Antimony | crystal structures
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 121