Ժակ Իվ Կուստո
Ժակ Իվ Կուստո ֆր.՝ Jacques-Yves Cousteau | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հունիսի 25, 1997[1][5][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Նավալ դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Մասնագիտություն | կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, կինեմատոգրաֆ, նորարար, լուսանկարիչ, կոնսերվացիոնիստ, օվկիանոսագետ, գրող, գյուտարար, սցենարիստ, Officer of the French Navy, ծովային կենսաբան, ճարտարագետ, կենսաբան, կինոռեժիսոր, world traveler և պրոդյուսեր |
Ամուսին | Սիմոնե Մելխիոր և Francine Cousteau? |
Ծնողներ | հայր՝ Daniel Cousteau?, մայր՝ Elizabeth Cousteau?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն և seat 17 of the Académie française? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[17], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Academy of the Kingdom of for Royaume?[18] |
Երեխաներ | Ֆիլիպ Կուստո, Jean-Michel Cousteau?, Diane Cousteau? և Pierre-Yves Cousteau? |
Ստորագրություն | |
Jacques-Yves Cousteau Վիքիպահեստում |
Իվ Ժակ Կուստո (ֆր.՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա[4] - հունիսի 25, 1997[1][5][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։
Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։
Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։
1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։
1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։
1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։
1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։
1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։
Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 https://philatelie-pour-tous.fr/jacques-yves-cousteau-officier-de-marine-et-explorateur-oceanographique/
- ↑ Journal de la marine marchande (ֆր.) // Journal de la marine marchande — 1972. — Vol. 54. — P. 23. — ISSN 0021-7786
- ↑ Encyclopedia of World Scientists — 2007. — P. 157. — ISBN 9781438118826
- ↑ Jacques-Yves Cousteau receives the Presidential Medal of Freedom from President Ronald Reagan — UPI.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/jacquesyves-cousteau
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson — (untranslated): 1979.
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1979. — ISSN 0242-6773
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://alacademia.org.ma/membre/%d8%ac%d8%a7%d9%83%d9%92-%d8%a5%d9%8a%d9%81-%d9%83%d9%88%d8%b3%d8%b7%d9%92%d9%88-2/
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 511–512
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Իվ Կուստո» հոդվածին։ |
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1997 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի օվկիանոսագետներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիացի կենդանաբաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի կենսաբաններ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ