Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ժակ Ավգուստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Ավգուստին
ֆր.՝ Jacques Augustin
Ի ծնեֆր.՝ Jean-Baptiste Jacques Augustin
Ծնվել էօգոստոսի 15, 1759(1759-08-15)[1][2][3]
ԾննդավայրՍեն Դյե դե Վոժ
Վախճանվել էապրիլի 13, 1832(1832-04-13)[1][4][5] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԺան-Բատիստ Կլոդո և Ժան Ժիրարդե
ԱշակերտներLizinska de Mirbel?, Alexandre De Latour? և Aimée Thibault?
Պարգևներ
ԱմուսինPauline Augustin?[7]
ԱզգականներCharles-Henri Augustin?
 Jean-Baptiste Jacques Augustin Վիքիպահեստում

Ժակ Ավգուստին (ֆր.՝ Jacques Augustin), (օգոստոսի 15, 1759(1759-08-15)[1][2][3], Սեն Դյե դե Վոժ - ապրիլի 13, 1832(1832-04-13)[1][4][5], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, մանրանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1759 թվականի օգոստոսի 15-ին, Սեն Դյե դե Վոժ քաղաքում, ապակեգործ վարպետի ընտանիքում։

Նկարելու ունակությունները տղայի մոտ զարգացել են մանկուց։ Ենթադրվում է, որ գեղանկարչության առաջին դասերը նա կարող էր ստանալ Նանսիում, Ժան Բատիստ Կլոդոյի և, հնարավոր է, Ժան Ժիրարդեի մոտ։ 1781 թվականին Դիժոնում անցկացրած մի քանի ամիսներից հետո նա նույն տարում ժամանել է Փարիզ, որտեղ շուտով ճանաչում է ստացել որպես մանրանկարիչ։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում եղել է Բրեստում (1789) և Սեն Դյե դե Վոժում (1791)։

Ժակ Ավգուստինի Գերեզմանը

1791 թվականի Փարիզյան սալոնից սկսած՝ նա ստեղծում է ինչպես հեղափոխականների, այնպես էլ ազնվականների և բուրժուաների դիմանկարները։ 1806 թվականին Ժակ Ավգուստինը պարգևատրվել է ոսկե մեդալով և 250 ֆրանկ գումարով։ Նրա ճանաչումը դիմացել է շատ ռեժիմների փոփոխությանը, որոնց ընթացքում նա աշխատել է։

Հարստանալով` 1800 թվականի հուլիսի 8-ին Ավգուստինը ամուսնացել է իր աշակերտուհիներից մեկի՝ Պաուլին Դուքրեթի հետ, որը նրանից փոքր էր 22 տարով։ Նա ամուսնու օգնականն էր և ինքնուրույն աշխատանքներ էր կատարում։

1921 թվականին նկարիչն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր հոդատապից։ Մահացել 1832 թվականի ապրիլի 13-ին, Փարիզում, խոլերայի համաճարակի հետևանքով։ Հուղարկավորվել է Պեր-Լաշեզ գերեզմանատանը[8]։

Մանրանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի հետ Ժակ Ավգուստինն իր ժամանակի մանրանկարչության ամենանշանակալի ուսուցիչներից էր և ուսուցանել է մեծ թվով աշակերտների։ Նրա անունով է կոչվել Նանսի քաղաքի «Lycée professionnel Jean-Baptiste Jacques Augustin» լիցեյը (Ժան Բապտիստ Ժակ Ավգուստինի մասնագիտական լիցեյ)[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ավգուստին» հոդվածին։