Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Գյուլսյուն Սաղլամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլսյուն Սաղլամեր
թուրքերեն՝ Gülsün Sağlamer
Ծնվել է1945
Տրապիզոն, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունճարտարապետ և դասախոս
Հաստատություն(ներ)Ստամբուլի տեխնիկական համալսարան
Ալմա մատերՍտամբուլի տեխնիկական համալսարան և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն

Գյուլսյուն Սաղլամեր (թուրքերեն՝ Gülsün Sağlamer, 1945, Տրապիզոն, Թուրքիա), թուրք ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլսյուն Սաղլամերը ծնվել է 1945 թվականին թուրքական Տրապիզոն քաղաքում։ Հայրենի քաղաքում տարրական և միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա սովորել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի (ITU) ճարտարապետության դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Դոկտորական աշխատանքի հետազոտությունները Սաղլամերն անցկացրել է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) ճարտարապետության ամբիոնի Մարտինի կենտրոնում 1975-1976 թվականներին[1]։

Հետագայում Գյուլսյուն Սաղլամերը վերադարձել է Ստամբուլ։ 1978 թվականին նա դարձել է զուգորդված պրոֆեսոր, իսկ 1988 թվականին՝ պրոֆեսոր, աշխատել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում։ 1993-1995 թվականներին Սաղլամերը եղել է Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիա) Քվինսի համալսարանի հրավիրյալ դասախոս[2]։

Գյուլսյուն Սաղլամերն ընտրվել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ռեկտոր և այդ պաշտոնն զբաղեցրել է 1996-2004 թվականներին[3]։ Նա դարձել է առաջին կին-ռեկտորը Թուրքիայում։ Սաղլամերը նաև Եվրոպական կին-ռեկտորիների միության նախագահն է (անգլ.՝ European Women Rectors Association)[1]։ 2005-2009 թվականներին նա եղել է Եվրոպայի համալսարանների միության (EUA) կառավարման ընտրյալ անդամ։ Ավելի ուշ նա ընտրվել է Կադիր Հաս համալսարանի հոգաբարձական խորհրդի անդամ և Թուրքիայի տեխնոլոգիաների և տեխնոպարկերի խորհրդի նախագահ[4]։ Սաղլամերը «Open House» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։

Գյուլսյուն Սաղլամերը թուրք երեք կին-գիտնականներից մեկն է, որոնք ներկայացված են Օքսֆորդի «Women Scientists: reflections Challanges and Breaking Boundries» հրատարակչությունում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «European Woman Rectors official page». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  2. Who's who page (թուրքերեն)
  3. «İstanbul technical University page (թուրքերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «University of Massaachuttes Press». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. Hürriyet newspaper (թուրքերեն)