Ստամբուլի տեխնիկական համալսարան
Ստամբուլի տեխնիկական համալսարան | |
---|---|
Տեսակ | տեխնիկական համալսարան և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1773 |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | itu.edu.tr(թուրքերեն) |
Istanbul Technical University Վիքիպահեստում |
Ստամբուլի տեխնիկական համալսարան (թուրքերեն՝ İstanbul Teknik Üniversitesi), թուրքական բուհ, աշխարհի երրորդ ամենամեծ համալսարանն է՝ ըստ ինժեներական գիտությունների[3]։
Համալսարանում գործում է բակալավրի 39, իսկ մագիստրատուրայի 144 ծրագրեր, աշխատում է 13 քոլեջներ (ֆակուլտետներ), 346 լաբորատորիաներ և 12 հետազոտական կենտրոններ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը հիմնադրվել է 1773 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը կառավարում էր Մուստաֆա III սուլթանը։ Այն ժամանակ կոչվում էր ռազմածովային տեխնիկայի Թագավորական դպրոց (Muhendishane-i Bahr-i Humayun), որը պատրաստում էր ինժեներների և նավաշինարարների։ 1975 թվականին վերափոխվել է ռազմական տեխնիկայի թագավորական դպրոց անվան (Muhendishane-i Berr-i Humayun) և ամբողջ բանակի համար պատրաստում էր տեխնիկական անձնակազմ։
1847 թվականին սկսել են պատրաստել ճարտարապետության ոլորտի մասնագետներ։ 1883 թվականին բուհը կոչվել է քաղաքացիական շինարարության Դպրոց, իսկ հետագայում՝ Ինժեներական ակադեմիա, որի գլխավոր նպատակը այնպիսի մասնագետների պատրաստումն էր, ովքեր կկարողանան պլանավորել և իրականացնել ազգային ինֆրոկառուցվածքային նախագծեր։
1928 թվականին՝ կայսրության անկումից և հանրապետության հիմնումից հետո Ինժեներական ակադեմիան ստացել է համալսարանի կարգավիճակ։ Իսկ 1944 թվականին կոչվել է Ստամբուլի տեխնիկական համալսարան։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շինարարական ճարտարագիտություն
- Ճարտարապետություն
- Մեքենաշինություն
- Էլեկտրոտեխնիկա և էլեկտրոնիկա
- Լեռնային գործ
- Քիմիա և մետաղագործություն
- Մենեջմենթ
- Նավաշինարարություն և օվկիանոսատեխնիկա
- Հանրագիտական
- Օդաչվություն և տիեզերագնացություն
- Թուրքական դասական երաժշտության պետական կոնսերվատորիա
- Ծովային գործ
- Տեքստիլ տեխնոլոգիաներ և դիզայն
- Համակարգչային գիտություններ և ինֆորմատիկա
- Բակալավրի երկաստիճան ծրագրեր
- Հյուսիսային Կիպրոսի ՍՏՀ–ի մասնաճյուղ
Ինստիտուտներ և հետազոտական կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էներգետիկայի ինստիտուտ
- Գիտատեխնոլոգիական ինստիտուտ
- Սոցիալական գիտությունների ինստիտուտ
- Ինֆորմատիկայի ինստիտուտ
- Երկրի մասին Եվրասիական գիտությունների ինստիտուտ
- Մոլեկուլային կենսաբանության, բիոտեխնոլոգիական և գենետիկական հետազոտությունների կենտրոն[5]
- ARI[6] տեխնոպոլիս
- Արբանյակային կապի և դիստանցիոն զոնդումի կենտրոն[7]
- Բարձր արտադրողականության հաշվարկման ազգային կենտրոն[8]
- Ռոտորային տեխնիկայի որակավորման բարձրացման կենտրոն[9]
- Մեխատրոնիկայի կրթական և հետազոտական կենտրոն[10]
- Տարերային աղետների դեմ պայքարի որակավորման բարձրացման կենտրոն[11]
- Պրոֆեսոր Ադնան Տեկինի նյութագիտության և տեխնոլոգիական արտադրության կիրառական հետազոտության կենտրոն[12]
- Բնակարանային շինարարության հետազոտական և կրթական կենտրոն
- Գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի հետազոտական կանացի կենտրոն
Քոլեջներից բացի գործում են նաև հետևյալ դեպարտամենտները․ - Արտասահմանյան լեզուների դպրոց
- Նրբագեղ արվեստների դպրոց
- Սպորտային կրթության դպրոց
- Թուրքական դասական երաժշտության պետական կոնսերվատորիա
- Երաժշտական գիտությունների հետազոտական ինստիտուտ
Կամպուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասլակ՝ ռեկտորատ, որտեղ գտնվում են քոլեջների մեծ մասը, կենտրոնական գրադարան, մարզադաշտ, լողավազան, հանրակացարան։ Գտնվում է Ստամբուլի արվարձանում և ունի 2,64 կմ² մակերես։ Էներգետիկայի ինստիտուտն ունի Triga Mark-2 միջուկային ռեակտոր։
- Տուզլա՝ ծովային գործի քոլեջ, գտնվում է Ստամբուլի համանուն շրջանում՝ նավաշինարանի կողքին։
- Տաշկշլա՝ Ստամբուլի ամենահայտնի պատմական կառույցներից մեկը, օսմանական ժամանակաշրջանում ծառայում էր որպես ռազմական բարաքներ։
- Գյումուշսույու՝ Թաքսիմ հրապարակից ոչ հեռու մեքենաշինության քոլեջ։
- Մաչկա՝ Թաքսիմ հրապարակից ոչ հեռու կառավարման քոլեջ։
Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում դասավանդողների թվում են Կարլ Տերցագը (գրունտների մեխանիկայի հիմնադիր), Ջահիթ Արֆը (մաթեմատիկոս), Ռուդոլֆ Բելինգը (գերմանացի քանդակագործ), Այկութ Բարկան (երկրաշարժագետ), Մուստաֆա Ինանը (ինժեներ) և ուրիշներ։
Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներից են Թուրքիայի ութերորդ և իններորդ նախագահներ Թուրգութ Օզալը և Սուլեյման Դեմիրելը, վարչապետ Նեջմեթին Էրբականը, Turkish Airlines–ի տնօրեն Թեմել Կոտիլը և ուրիշներ։
Գյուլսյուն Սահլամերը 1996–2004 թվականներին համալսարանի ռեկտորն էր՝ դառնալով Թուրքիայի առաջին կին ռեկտորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20230815060630/https://uye.ankos.org.tr/uyeler/
- ↑ The Black Sea Encyclopedia, стр. 378.
- ↑ Справка об университете на сайте Topuniversities.com.
- ↑ Dr. Orhan Öcalgiray Moleküler Biyoloji-Biyoteknoloji Ve Genetik Araştirma Merkezi Ana Sayfa
- ↑ Ana Sayfa - İTÜ ARI Teknokent
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «UHeM». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ ITU Mechatronics Education and Research Center
- ↑ İtü Afet Yönetim Merkezi Main Page
- ↑ I.T.U. Prof. Dr. Adnan Tekin Material Sciences And Production Technologies Applied Research Center
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի տեխնիկական համալսարան» հոդվածին։ |
|