Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Բանսկա Շտյավնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանսկա Շտյավնիցա
սլովակ.՝ Banská Štiavnica
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ԵրկրամասԲանսկա Բիստրիցա
ՇրջանԲանսկա Շտյավնիցա
ՀամայնքBanská Štiavnica District?
Հիմնադրված է1156 թ.
Առաջին հիշատակում1156
Տվյալ կարգավիճակում1238 թվականից
Մակերես46,74 կմ²
ԲԾՄ600 մ
Բնակչություն10814 մարդ (2004)
Խտություն231,36 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0 45
Փոստային դասիչ969 01
Ավտոմոբիլային կոդBS
Պաշտոնական կայքbanskastiavnica.sk/index.html
Բանսկա Շտյավնիցա (Սլովակիա)##
Բանսկա Շտյավնիցա (Սլովակիա)

Բանսկա Շտյավնիցա (սլովակ.՝ Banská Štiavnica, գերմ.՝ Schemnitz, հունգ.՝ Selmecbánya), քաղաք կենտրոնական Սլովակիայում՝ Շտյավնիցկե Վրխի լեռնազանգվածի ստորոտին։

Պատմական արժեք ներկայացնելու պատճառով քաղաքն ու նրա շրջակայքը 1993 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Բանսկա Շտյավնիցայի տեղում օգտակար հանածոների առաջին արդյունահանումը սկսվել է մ. թ. ա. III դարում հավանաբար կելտերի կողմից։ 1156 թվականին Բանսկա Շտյավնիցան հիշատակվել է որպես հանքարդյունաբերական քաղաք[1]։ 1217 թվականին առաջին անգամ հիշատակվում է քաղաքի շրջակայքում իրականացվող արծաթի արդյունահանման մասին։ 1238 թվականին Բանսկա Շտյավնիցան ստանում է քաղաքի կարգավիճակ։ XIII դարում այստեղ են գալիս գերմանացի գաղութարարներ Տիրոլից ու Սաքսոնիայից։ 1443 թվականին քաղաքն ավերվել է ուժեղ երկրաշարժից։ XV դարում կառուցվում են Հին ու Նոր ամրոցները, որոնք ծառայում են որպես պաշտպանական ամրություններ թուրքերի արշավանքների դեմ։ 1627 թվականին օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բանսկա Շտյավնիցայում օգտագործվում է պայթուցիկ նյութ՝ վառոդ։ 1735 թվականին Բանսկա Շտյավնիցայում հիմնադրվում է Հունգարիայում առաջին Լեռնագործության դպրոցը, իսկ 1763 թվականին ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Լեռնագործության ակադեմիա։ 1782 թվականին Բանսկա Շտյավնիցան եղել է Հունգարիայի երրորդ ամենամեծ քաղաքը Բրատիսլավայից ու Դեբրեցենից հետո։

Ներկայումս Բրանսկա Շտյավնիցան կորցրել է իր նշանակությունը որպես արդյունաբերական քաղաք, սակայն մեծ ժողովրդականություն է վայելում որպես զբոսաշրջային վայր։

Սուրբ Երրորդության հրապարակ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հին ամրոց
  • Նոր ամրոց
  • Կամմերհոֆ
  • Սուրբ Մարիայի եկեղեցի
  • Սուրբ Եկատերինայի եկեղեցի
  • Լյութերական եկեղեցի
  • Սուրբ Անտոնի դաստակերտ

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վարպետ M. S. - հունգարացի կամ գերմանացի նկարիչ (ակտիվ է եղել 1500 և 1510 թվականների միջև)
  • Մագդա (Մագդալենա) Վաշարիովա - սլովակ դերասանուհի և քաղաքական գործիչ
  • Օլգա Գրաբար - հասարակական գործիչ
  • Սամուիլ Միկովինի (1700-1750) - մաթեմատիկոս, ինժեներ, քարտեզագիր, պրոֆեսոր
  • Յոզեֆ Կարոլ Հելլ (1713-1789) - հանքային ինժեներ և գյուտարար
  • Անդրեյ Խմելկո (1908-1998) - սլովակ գրող, դրամատուրգ, ռեժիսոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բանսկա Շտյավնիցայի պատմություն (սլովակերեն)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանսկա Շտյավնիցա» հոդվածին։