Ապոկալիպտո
Ապոկալիպտո անգլ.՝ Apocalypto | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | դրամա և պատմական դրամա |
Թվական | 2006 և դեկտեմբերի 14, 2006[1] |
Լեզու | յուկատեկերեն |
Ռեժիսոր | Մել Գիբսոն[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Մել Գիբսոն և Բրյուս Դևի |
Սցենարի հեղինակ | Մել Գիբսոն[3] և Ֆարհադ Սաֆինիա[3] |
Դերակատարներ | Ռուդի Յանգբլադ[5][2][3][…], Ռաուլ Տրուխիլյո[6][7][8][…], Դալիա Էռնանդես[5][9][8][…], Մայրա Սերբուլո, Մորիս Բերդիելոուհեդ, Իսրայել Կոնտրերաս և Խերարդո Տարասենա |
Օպերատոր | Դին Սեմլեր |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Ջոն Ռայթ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կինոընկերություն | Icon Productions և Touchstone Pictures |
Տևողություն | 139 րոպե |
Բյուջե | 40 000 000 $ |
Շահույթ | 120 673 227 $[10] |
IMDb | ID 0472043 |
Ապոկալիպտո (անգլ.՝ Apocalypto. հունարեն՝ Αποκαλύπτω - հայտնաբերել, բացահայտել բառից), Մել Գիբսոնի ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին։ Դեպքերը տեղի են ունենում 16-րդ դարում, Յուկատանում, մայա հնդկացիների քաղաքակրթության անկման շրջանում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջունգլիներում գտնվող փոքրիկ գյուղի վրա, որտեղ ապրում է մի ցեղ, հարձակվում են թշնամիները։ Հովազի թաթը կարողանում է թաքցնել իր հղի կնոջը և երիտասարդ տղային՝ իջեցնելով նրանց պարանով խոր փոսի մեջ։ Զավթիչները ամայացնում են գյուղը, բնակիչների մի մասը սպանվում է, իսկ մյուս մասը մնում է կենդանի գերության մեջ։ Զավթիչները գերիներին տանում են իրենց հետ։ Վերադարձի ճանապարհին նրանք բախվում են հիվանդ աղջկա, որը կանխատեսում է մահ և ոչնչացում, որը սպասում է նրանց աշխարհին։ Գերիներին բերում են մայաների քաղաք, որտեղ կանանց վաճառում են ստրկության, իսկ տղամարդկանց տանում են զոհաբերելու։
Նրանց բարձրացնում են բուրգի վրա, որի շուրջ հավաքված են քաղաքի բնակիչները և հոգևորականները։ Կալանավորներին բերում են զոհաբերելու Կուկուլկան աստծուն։ Զոհերին պառկեցնում են, դանակով կտրում կրծքավանդակը և հանում սիրտը, հետո կտրում են գլուխը և մարմնից անջատված գլուխը մարմնի հետ ցած են նետում բուրգի արյունոտ աստիճաններից։ Այդպես զոհաբերում են երկուսին, երբ հերթը հասնում է Հովազի թաթին, արեգակնային խավարում է սկսվում, որը առաջացնում է մարդկանց մեջ շփոթմունք։ Քահանաները և քաղաքի ղեկավարները, իմանալով երևույթի բնույթը, բնակիչներին ասում են, որ Կուկուլկանը գոհ է զոհերից, ու նա հագեցել է արյունով։ Մի քանի րոպե անց արևը վերադառնում է։ Ժողովուրդը ցնծում է՝ հավատալով կրոնական հզորությանը։ Գերագույն քուրմը թույլ է տալիս ազատվել ձերբակալվածներից։
Գերիներին տանում են դաշտը, որի հետևում սկսվում են ջունգլիները։ Զինվորները նրանց հրամայում են վազել զույգերով, փորձել անցնել դաշտը։ Բայց այդ վազքի ընթացքում զինվորները մեկը մյուսի հետևից սպանում են գերիներին՝ նիզակահարելով կամ նետահարելով նրանց։ Հովազի թաթին հաջողվում է ողջ մնալ և սպանելով խմբի առաջնորդի որդուն՝ թաքնվել ջունգլիներում։ Նրա հետևից որս է սկսվում, սակայն մեկը մյուսի հետևից նա սպանում է իրեն հետապնդողներին այնպիսի հանգամանքներում, որոնց մասին նրանց նախկինում կանխատեսել էր հիվանդ աղջիկը։
Երկու վերապրածներին հաջողվում է հանկարծակիի բերել Հովազի թաթին լողափի մոտ։ Սակայն, ծովում նրանք տեսնում են իսպանական նավեր։ Զինվորներով ու միսիոներներներով մի նավակ պատրաստվում է ափհանում կատարել։ Թշնամիները զարմանում են՝ մոռանալով Հովազի թաթի մասին, և նա վերադառնում է գյուղ, որտեղ փոսից բարձրացնում է իր կնոջը և արդեն երկու երեխաներին։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
Ռուդի Յանգբլադ | Հովազի թաթ |
Դալիա Էռնանդես | Յոթերորդ |
Մորրիս Բիրդյելլոուհեդ | Քարե Երկինք |
Ռաուլ Տրուխիլյո | Դատարկ Գայլ |
Գերարդո Տարասենա | Միջին Աչք |
Ռոդոլֆո Պալասիոս | Օձի Թանաք |
Կարլոս Ռամոն | Կապկի Բերան |
Մայրա Սերբուլո | Երիտասարդ կին |
Իսրայել Ռիոս | Կակաոյի Տերև |
Ջոնաթան Բրեվեր | Հիմար |
Կարլոս Էմիլիո Բաես | Կրիաի Վազք |
Իազուա Լարրիոս | Երկնային Ծաղիկ |
Մարկո Անտոնիո Արգուետա | Խոսող Քամի |
Ռիկարդո Դիազ Մենդոզա | Սուր Քար |
Արիել Գալվան | Կախված Մամուռ |
Մարիա Իսիպրա Խոիլ | հիվանդ աղջիկ |
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է մեքսիկական Վերակրուզ նահանգում, հիմնականում Կատեմակո, Սան Անդրես Տուխկլա, Պասո դե Օվյեխաս վայրերում։ Ջրվեժի տեսարանը նկարահանվել է իրական Սալտո դե Էյիպանտլա ջրվեժի մոտ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ին։
Կաստինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մել Գիբսոնը ընտրել է դերասանների, որոնք Մեխիկոից և Յուկատանից են կամ ամերիկյան բնիկ հնդկացիների հետնորդներն են։ Կարևոր էր, որ այդ դերասանները լինեին նման մինչ-կոլումբոսյան ամերիկացիներին։ Մի շարք երիտասարդ դերասաններ ազգությամբ մայա հնդկացիներ էին և չգիտեին այլ լեզուներ իրենց հարազատ լեզվից բացի։
Գիբսոնը բացատրեց, որ նա ցանկանում է, որ դերասանները լինեն անհայտ, որպեսզի հանդիսատեսները չկապեն նրանց այլ դերերի հետ։ Մասսայական տեսարաններում նկարահանվեցին մարդիկ, մեքսիկական գյուղերից, ովքեր երբեք չէին նկարահանվել ֆիլմերում։
Սաունդտրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապոկալիպտո» ֆիլմի սաունդտրեկը կազմել է Ջեյմս Հորները, որը երրորդ անգամ է համագործակցում Գիբսոնի հետ։ Երաժշտության մեջ բացակայում են ավանդական նվագախմբային գործիքավորումը, փոխարեն լայնորեն օգտագործվել է էկզոտիկ գործիքներ և պակիստանցի երգիչ Ռահատ Նուսրատ Ֆատեհ Ալի Խանի վոկալը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվել է «Օսկարի» հետևյալ անվանակարգերում (2007)։
- Լավագույն դիմահարդարում
- Լավագույն ձայնային մոնտաժ
- Լավագույն հնչունավորում
«BAFTA» (2007)։
- Լավագույն օտարալեզու ֆիլմ (Նոմինացիա)
- Լավագույն օտարալեզու ֆիլմ (Նոմինացիա)
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապոկալիպտո»-ն քննադատվել է մի շարք պատմաբան-մայանիստների և բնիկ հնդկացիների կողմից մարդկային զոհաբերության ձևի ցուցադրման մեջ, որը առավել տարածված էր ացտեկների մոտ, քան մայաների։ Նրանք նշում են, թե մայաները ներկայացված են միայն բացասական կողմից։ Յուկատանի հնդկացիները բողոք են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե։ Չնայած բողոքներին՝ ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է Մեքսիկայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://stopklatka.pl/film/apocalypto
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.siamzone.com/movie/m/4408
- ↑ http://www.filmaffinity.com/es/film368520.html
- ↑ 5,0 5,1 http://www.metacritic.com/movie/apocalypto
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/apocalypto-2007-0
- ↑ http://www.telerama.fr/cinema/films/apocalypto,288264,critique.php
- ↑ 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=61676.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0472043/fullcredits
- ↑ https://www.imdb.com/title/tt0472043/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-06-11 Wayback Machine
- «Ապոկալիպտո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ապոկալիպտոն» Արխիվացված 2010-01-02 Wayback Machine AllMovie կայքում
- «Ապոկալիպտոն» Box Office Mojo կայքում
|
|
- Մեքսիկայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Մել Գիբսոնի ֆիլմեր