Ակվիլեյա
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Ակվիլեյա | |||||
Aquileia | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա | ||||
Գավառ | Ուդինե | ||||
Համայնք | regional decentralization entity of Udine? | ||||
Մակերես | 37,44 կմ² | ||||
ԲԾՄ | 5±1 մետր | ||||
Բնակչություն | 3308 մարդ (2017) | ||||
Խտություն | 88,35 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0431 | ||||
Փոստային ինդեքս | 33051 | ||||
Փոստային դասիչ | 33051 | ||||
Ավտոմոբիլային կոդ | UD | ||||
Պաշտոնական կայք | comune.aquileia.ud.it | ||||
| |||||
Ակվիլեյա | |
Aquileia Basilica* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (22 նստաշրջան) |
Համար | 825 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ակվիլեյա (իտալ.՝ Aquileia, ֆրիուլ.՝ Aquilee), հնում եղել է մեծ ու հայտնի քաղաք Հյուսիսային Իտալիայում` վենետների երկրում։ Գտնվում է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Ուդինե գավառում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմանդրել են հռոմեացիները մ.թ.ա 183-մ.թ.ա. 181 թթ.։ Գտնվում է Տրիեստի ծովածոցի ափից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա, Սոնցիուս և Նատիսսա գետերի միջև։ Քաղաքը համարվել է նաև հենակետ թշնամիների դեմ պայքարելու համար։ Հյուսիսային Իտալիայի կենտրոնական ճանապարհը անցնում է Ակվիլելիայով և միացնում է Իստրիան, Պաննոնիան, Նորիքը, Դալմաթիան։
Ակվիլեան համարվում էր առևտրային կենտրոն։ Կարևոր էր նաև ռազմավարական առումով։ Քաղաքը շատ ամուր էր Մարկոս Ավրելիոսի ջանքերի շնորհիվ։ Քաղաքի պարիսպները պաշտպանեցին քաղաքը գերմանացիների հարձակումներից։ Այդ նույն պարիսպները պաշտպանեցին քաղաքը 238 թվականին Մաքսիմինոս Թրակիացու զորքի հարձակումներից։
Հռոմեական կայսրերի օրոք շատ քաղաքներ անկում ապրեցին, իսկ Ակվիլելիա քաղաքը հակառակը՝ ավելի ու ավելի էր զարգանում։ Դիոկղետիանոս կայսրը այստեղ է կառուցել իր դղյակներից մեկը։ IV դարում, երբ քաղաքի պարիսպների տակ սպանվեց Կոստանդին II-ը, քաղաքի բնակչությունը հարյուր հազարից ավել կազմեց[2][3]։ Նշանակությամբ 4-րդ քաղաքն էր համարվում։ 452 թվականին Աթթիլան պաշարեց քաղաքը և երկար դիմադրությունից հետո ավերեց քաղաքը։ 568 թվականին քաղաքին վերջնական հարված հասցրին լանգոբարդները։
Ակվիլեայի բնակչության մեծ մասը տեղափոխվեց Գրադո քաղաք, իսկ մյուսները գաղթեցին արևմուտք, որտեղ հիմնադրեցին Վենետիկը։ Տնտեսական անկման ընթացքում Ակվիլեայում երկար ժամանակ գոյատևեցին եկեղեցիները։ Հոգևոր կյանքի կենտրոն էր համարվում IV դարի բազիլիկ եկեղեցին։ Ներկա պահին այդ շինությունից կանգուն են մնացել միայն մկրտելու համար նախատեսված կառույցը և խճանկարներով հատակը։ Եկեղեցու մյուս հատվծները վերակառուցվեցին 1031 թվականին, իսկ 1379 թվականին կրկին ենթարկվեց վերակառուցման գոթիկայի ոճով։
554 թվականից մինչև 1751 թվականը Ակվիլեան համարվել է կաթողիկոսական կենտրոն։ Ակվիլեայում տեղի է ունեցել մի քանի եկեղեցական ժողով։ Առաջինը 381 թվականի ժողովն էր արիոսականության դեմ։ Ժողովներ են եղել նաև 558 թվականին, 698-ին և 1184-ին։ Ակվիլեայում ընդունված Հավատո հանգանակը տարբերվում էր Նիկեայի Հավատո հանգանակից։
Ժամանակակից կոմունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից կոմունայի բնակչության թվաքանակը կազմում է 3503։ Քաղաքի մեծ մասը վերակառուցված չէ, և հնագետների հետազոտության կարիք է զգացվում։ Բոլոր հետազոտությունները մինչև այսօր կատարվել են ընտրողաբար։ Վերջերս Ակվիլեայի բազիլիկ եկեղեցին ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվիլեիայի ջախջախումը Աթթիլայի կողմից հիմք հանդիսացավ Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Udine)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 20-ին.
- ↑ The Oxford Classical Dictionary, p. 129, at Google Books
- ↑ A Brief History of Venice, p. 16, at Google Books
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наджафова И. М. 1993: Аквилея: муниципальное управление I—II вв. н. э. // Политическая структура и общественная жизнь древнего Рима: Проблемы античной государственности. Ярославль, 56-66.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակվիլեյա» հոդվածին։ |
|