Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինվե[1](աքքադերեն՝ Ninwe, եբրայերեն՝ נינוה, Nīnewē; հուն․՝ Νινευη; լատին․՝ Nineve; արաբ․՝ نينوى, Naīnuwa), մ.թ.ա. VIII—VII դարերում Ասորեստանի մայրաքաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում, Տիգրիս գետի ձախ ափին՝ Կույունջիկ բլրի վրա։ Հին հույները կարծում էին, որ Նինվե քաղաքի անվանադիրն է Նինոսը։ Այն հնագույն քաղաքներից մեկն է, որը հատկապես կարևոր նշանակություն է ունեցել Սենեքերիմի թագավորության շրջանում։ Այդ ժամանակներում քաղաքն ուներ 7,5 կմ² տարածք։
Գրավվել և այրվել է մ.թ.ա. 612 թվականին բաբելոնացիների և մարերի միացյալ զորքի կողմից։ Մովսես Խորենացու հաղորդմամբ՝ Նինվեի գրավմանը մասնակցել են նաև հայերը՝ Պարույր Սկայորդու գլխավորությամբ, ինչի դիմաց Մարաստանի Կիաքսար թագավորի կողմից նա ճանաչվել է Հայոց արքա։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. մոտավորապես 4500 թվականին։ Ք.ա. մոտավորապես 2300 թվականին քաղաքում արդեն Իշտար աստվածուհուն նվիրված տաճար կար։
Նինվեի կարևորությունը հատկապես մեծացավ Ք.ա. 1250 թվականին։ Ասորեստանի մի քանի արքաներ իրենց ապարանքներն ունեին այստեղ։ Սենեքերիմ արքան Նինվեի վերակառուցման և այլ աշխատանքների մեծ գործ է ձեռնարկել։
Հաջորդ արքան, որին Նինվեն պարտական է իր մեծությամբ՝ Ասուրբանիպալն է։ Ք.ա. 612 թվականին Նինվեն բաբելացիների տիրապետության տակ է անցել։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Հովնան մարգարեին ուղարկել էր փրկելու Նինվեն։ Նավում մարգարեն գուշակել է ի վնաս Նինվեի։ II հազարամյակի վերջերից ասորեստանյան հզորության աճով պայմանավորված՝ քաղաքը դարձավ արքայական նստավայր և վերջապես վերածվեց մայրաքաղաքի։
Աստվածաշնչում Նինվեն առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց 10:11-ում, որտեղ ըստ գրքի հիմնադիրը Նեբրովթն էր։ Նինվեի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տովբիթի գիրք։
- Մ. Աբեղյան, Մատենագիտություն «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպի մասին, Երկեր, հ. Ա, Եր., 1966, էջ 517-554, Դ. Սարգսյան, Բիբլիական «Արարատ երկիրը» ըստ սեպագիր արձանագրությունների և ժողովրդական ավանդությունների, ՊԲՀ, Եր., 2003, էջ 247-254, Ա. Սահակյան, Հայ հին վիպական ավանդույթը և պատմագրությունը (անտիպ) ևն։
- Гудспид, Джордж С., История о вавилоняне и ассирийцы (1978); Ханкок, Перси SP, месопотамских Археология (1912; repr. 1977); Олстед, Альберт Т., *История Ассирии (1923; repr. 1975 год); Томпсон, Р. Кэмпбелл, и Хатчинсон, Ричард В., Век разведки в Ниневии (1929).
- Опарин А.А. Развенчанные боги.Археологическое исследование книг пророков Ионы и Наума, Харкiв, 2002.
- Тураев Б. А. История Древнего Востока, в 2 Т, Л, ОГИЗ, 1935, Т 2, с. 56.
- Всемирная история, в 24 томах, Минск, Литература, 1996, Т. 3, с. 152.
- Липин Л., Белов А., Глиняные книги, М, 1952.