երկաթ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [jɛɾˈkɑtʰ]
Դասական ուղղագրութեամբ՝
Արտասանություն
[խմբագրել]վանկեր՝ եր•կաթ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ըստ Ջահուկյանի՝ բնիկ հնդեվրոպական *d(i)u>*d(e)i - «փայլել, շողալ» արմատից է՝ *u աճականով, և նույն զարգացմամբ, ինչ երկին բառում։ Ջակուկյանը երկաթ բառը կապում է երկինք բառի հետ, քանի որ ստացվել է երկնաքարերից։ Հայերեն երկին ձևի հետ է կապում նաև քարթվելական բառաձևերը՝ վրացերեն, մեգրելերեն՝ rkina, լազերեն՝ erkina, լատ. Ferrum
Գոյական
- քիմիական տարր, ծանր թուխ-մոխրագույն կռելի մետաղ, որ ածխածնի միացությամբ տալիս է պողպատ կամ թուջ
- սովորական գործածությամբ, սակավ ածխածնային միացությամբ զանազան կարգի պողպատների ընդհանուր անվանումը
- երկաթյա իրեր, գործիքներ և այլն, երկաթեղեն (հվքկն․)
- երկաթի պարունակությամբ դեղ (բժշկ․)
- մետաղ (փխբ․)
- դարպասի ճկիկ, կոչնակ (գվռ.)
- զրահ (փխբ․)
- շղթա, կապանք (հնց․)
- (աշխգր․) քիմիական տարր (նշանը՝ Fe). արծաթասպիտակ փայլփլող մետաղ
- (կենսք․) Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարր։ Բարդ օրգանական միացությունների ձևով երկաթը մտնում է բուսական և կենդանական օրգանիզմների կազմության մեջ
- (երկրբ․) տարրերի պարբերական համակարգի VIII խմբի քիմիական տարր, երկրակեղևում իր պարունակությամբ (4․65 % ըստ զանգվածի) մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղը (ալյումինից հետո) և առաջացնում է մոտավորապես 300 միներալ
Ածական
- պինդ, կարծր, ամուր
- հզոր, հուժկու (առավել բազուկների մասին)
- շատ ծանր, զանգվածային ծանրություն ունեցող (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]- տե՛ս երկաթեղեն
Արտահայտություններ
[խմբագրել]- երկաթ զարկել - շղթայել, ձեռքերն ու ոտքերը կապանքների մեջ դնել
- երկաթը տաք-տաք ծեծել, կծեծեն - ձեռնարկած կամ կատարելի գործն անմիջապես, առանց հապաղելու կատարել
- երկաթի ճանապարհ - տե՛ս երկաթուղի
- երկաթի փայլուկ - կարմիր երկաթաքարի (հեմատիտի) բյուրեղային փայլուն թեփուկ (երկրբ․)
- երկաջին ջուր տալ - երկաթը ջրմխել, ջրդեղել
- երկաթ ծամել, պողպատ փչել - տե՛ս նեղանալ
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
|
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
- Ա․Ա․ Սիմոնյան, Ա․Ա․ Գալոյան, Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 1997 — 428 էջ։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր հավաքական իմաստով
- Հայերեն բառեր բժշկական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր աշխարհագրական իմաստով
- Հայերեն բառեր կենսաքիմիական իմաստով
- Հայերեն բառեր երկրաբանական իմաստով
- Հայերեն ածականներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան» գրքից
- Բառեր «Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» գրքից