Walking Out
«Walking Out» (հայերեն՝ «Հեռանում եմ»), հայ երգչուհի Սրբուկի երգը, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին[1]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 10-ին։ Երաժշտոթյան հեղինակներն են Lost Capital-ը և tokionine-ն, իսկ բառերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, ով նաև «Not Alone» երգի համահեղինակն էր՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Հայաստանի կողմից ներկայացված երգի։
«Walking Out» | ||||
---|---|---|---|---|
Սրբուկի սինգլը | ||||
Թողարկված | Մարտի 10, 2019 | |||
Ձայնագրված | 2019 | |||
Ժանր | էլեկտրոփոփ | |||
Սրբուկի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Walking Out» | |
---|---|
Եվրատեսիլ 2019-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Սրբուկ |
Լեզու | անգլերեն |
Երգահան(ներ) | Lost Capital, tokionine |
Բառերի հեղինակ(ներ) | Գարիկ Պապոյան |
Արդյունքներ | |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Քամի (2018) |
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրելWalking Out տեսահոլովակի թիզերը, որի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, դուրս է եկել 2019 թվականի մարտի 8-ին։ Իսկ մարտի 10-ին երգը թողարկվել է Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնականՅուԹուբյան էջում։ Տեսահոլովակը ընդամենը մեկ շաբաթում գրանցեց երեք ու կես միլիոն դիտում[2]։
Եվրատեսիլ երգի մրցույթ
խմբագրելՍրբուկը երգը կատարել է Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որ կայացել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում 2019 թվականի մայիսի 16-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Granger, Anthony (2019 թ․ մարտի 8). «Armenia: "Walking Out" To Be Revealed On Sunday Evening». Eurovoix.
- ↑ «Srbuk – Walking Out – Armenia 🇦🇲 – Official Music Video – Eurovision 2019». 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via YouTube.