Սինգլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սինգլ (անգլ.՝ single, single play record-ից և նշանակում է մեկ նվագարկման ձայնագրություն կրճատ ՄՆՁ), նախնապես վինիլային ձայներիզ, որի մեկ կողմում տեղավորվում էր մեկ երգ։ Սինգլները կարող են թողարկվել վաճառքի համար տարբեր ֆորմատներով։ Շատ դեպքերում սինգլը երգ է, որը ալբոմից առանձին է թողարկվում, սակայն սովորաբար ընդգրկվում է ալբոմում։ Որպես կանոն սինգլները թողարկվում են թվային ներբեռնման համար և սպասվում է, որ պետք է դառնան ալբոմի ամենահայտնի երգերը։ «Սինգլ» տերմինը առաջացել է 1950-ական թվականներին, որպեսզի տարբերվի երկարատև սկավառակները 1-2 երգանոց ձայներիզներից։ Ներկայում սինգլները թողարկվում են CD և DVD [փա՞ստ]սկավառակներով։
Տեսակներ
խմբագրելՍինգլների ամենատարածված և ավանդական ֆորմատն է համարվում 7" (18 սմ) վինիլային սկավառակները՝ վայրկյանում 45 պտույտ արագությամբ։ Տվյալ ֆորմատը ստեղծվել է ԱՄՆ-ում 1949 թ. մարտին «Radio Corporation of America» ընկերության կողմից։
1980-ական թվականների կեսերին սկսեցին թողարկվել CD-սկավառակներ։ Այս սինգլները երբեմն ունենում են մինչ 60 րոպե հնչողություն։ Նաև թույլ են տալիս սկավառակում տեղադրել տեսահոլովակներ։ Տեսահոլովակների հետ առաջին սինգլը թողարկվել են 1988 թվականին։ 2000 թ. Մեծ Բրիտանիայում հրապարակվեց կանոն, ըստ որի սինգլ համարվելու համար սկավառակում պետք է լինի առավելագույնս 3 կատարում՝ 20 րոպեից ոչ ավել տևողությամբ։ Դրանից երկարատև սինգլները անվանում են մաքսի-սինգլ (անգլ.՝ Maxi-Single)։
Սինգլները կարճ ժամանակահատված թողարկվել են նաև աուդիոկասետներով։ [փա՞ստ]