Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ (1917—1922/1923)` նախկին Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում բոլշևիկների իշխանության գալուն հետևած մի շարք ռազմական ընդհարումներ, տարատեսակ քաղաքական, էթնիկ, սոցիալական խմբերի և պետական կազմավորումների միջև։
Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905–1907 թվականների հեղափոխությամբ և խորացել՝ հանգեցնելով միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը և է՛լ ավելի խորացել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պառակտման ապոգեյը հանդիսացել է ամբողջ երկրի մասշտաբով ծավալվող անողոք պատերազմը սովետական և հակաբոլշևիկյան իշանությունների միջև[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Данилин А. Б., Евсеева Е. Н., Карпенко С. В. Гражданская война в России (1917—1922) // Новый исторический вестник : Журнал. — М.: Издательство Ипполитова, 2000. — № 1. — ISSN 2072-9286.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ» հոդվածին։ |