Nothing Special   »   [go: up one dir, main page]

Միխայիլ Միխայլովիչ Սպերանսկի (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский, հունվարի 1 (12), 1772[1][2][3][…], Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] կամ փետրվարի 23, 1839(1839-02-23)[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուս պետական գործիչ, կոմս (18391803-1807 թվականներին՝ ներքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն։ 1807 թվականից՝ Ալեքսանդր I կայսրի մերձավորագույն խորհրդականը, պետական բարեփոխումների հեղինակ, պետական խորհրդի ստեղծման (1810) նախաձեռնողը։

Միխայիլ Սպերանսկի
ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1 (12), 1772[1][2][3][…]
ԾննդավայրՉերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] (67 տարեկան) կամ փետրվարի 23, 1839(1839-02-23)[4] (67 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունSt. Vladimir Seminary Feofanovskaya? և Սանկտ Պետերբուրգի ճեմարան
Մասնագիտությունպետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններstate secretary? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներElisabeth Bagreèff-Speransky?
 Mikhail Speransky Վիքիպահեստում

Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ 1809 թվականին կազմել է պետական վերափոխումների պլան, որով հեղափոխական ցնցումները կանխելու նպատակով աոաջարկել է ցարական ինքնակալությանը տալ սահմանադրական միապետության արտաքին ձևերը (իշխանությունների բաժանում, դատարանի կազմակերպման նոր սկզբունքներ, պաշտոնյաների մի մասի ընտրովիություն և այլն)։ Ըստ Սպերանսկու նախագծի, քաղաքացիական իրավունքներ ստանում էին միայն ազնվականությունը և «միջին կարողության մարդիկ»։ «Աշխատավոր ժողովրդին» տրվում էին միայն որոշ քաղաքացիական իրավունքներ։ Լիբերալիզմի մեջ մեղադրվելով, Սպերանսկին 1812 թվականին աքսորվել է Նիժնի Նովգորոդ, ապա Պերմ։ 1819 թվականից եղել է Սիբիրի գեներալ-նահանգապետը, որտեղ նախաձեռնել է Սիբիրի կառավարման բարենորոգումներ։ 1821 թվականին թույլատրվել է վերադառնալ Պետերբուրգ։ Այդ շրջանում դարձել է անսահմանափակ միապետության պաշտպան։ 1826 թվականից փաստորեն գլխավորել է նորին կայսերական մեծության կոդիֆիկացումն իրականացնող անձնական գրասենյակի 2-րդ բաժանմունքը։ Սպերանսկու գլխավորությամբ կազմվել են Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածուն, Ռուսական կայսրության հավաք օրինացը (1832) և այլն։ 1835-1837 թվականներին թագաժառանգին (ապագա կայսր Ալեքսանդր II-ին) դասավանդել է իրավագիտություն։ 1820-1830-ական թվականներին եղել է մի շարք բարձրագույն կոմիտեների, 1838 թվականից՝ պետական խորհրդի օրենսդրական դեպարտամենտի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 70  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սպերանսկի» հոդվածին։