Nothing Special   »   [go: up one dir, main page]

Երվանդ Լալայան

հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Ալեքսանդրի Լալայան (մարտի 13 (25), 1864[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 24, 1931(1931-02-24)[2][3], Երևան, ԽՍՀՄ[2][3]), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ։

Երվանդ Լալայան
Ծնվել էմարտի 13 (25), 1864[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էփետրվարի 24, 1931(1931-02-24)[2][3] (66 տարեկան)
Երևան, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանԳերեզման Երվանդ Լալայանի
Բնակության վայր(եր)Երևան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ, բանահավաք, հնագետ, գրող և բանասեր
Հաստատություն(ներ)Մխիթարյան միաբանություն, Շուշիի թեմական հոգևոր դպրոց[2] և Հայաստանի Պատմության Թանգարան
Պաշտոն(ներ)տնօրեն
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1885)[2] և Ժնևի համալսարան (1894)[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
 Yervand Lalayan Վիքիպահեստում
Երվանդ Լալայանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Կենսագրություն

խմբագրել

Երվանդ Լալայանը ծնվել է 1864 թվականի մարտի 13-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), բանվորի ընտանիքում։

Կրթություն

խմբագրել

1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ 1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։ Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մանուկ Աբեղյան, Թորոս Թորամանյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896 թվականին)։

Ստեղծագործական աշխատանքներ

խմբագրել

1900 թվականի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունը։ Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվեց Երևան։ Լալայանը դարձավ թանգարանի առաջին վարիչը։ «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսնում նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-1916) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ։ Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հ., 1914-1915) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ։ Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Աբովյան

Պեղումներ

խմբագրել

Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն։ Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում։ Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լալայանը հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով։ Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ։ Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի։ Ֆրանսերենից և ռւսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (Ժ. Սանդ, Մոլիեր ևն)։

Գրականություն

խմբագրել
  • Մելիք-Փաշայան Կ., Երվանդ Լալայան, 1964։
  • Սամվելյան U., Երվանդ Լալայան, Էջմիածին, 1964։
  • Նազինյան Ա., Երվանդ Լալայան, բանահավաք, բանագետ, 1965։
  • Ադամյան Ա., Երվանդ Լալայանի անտիպ նամակներից, 1965։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Լալայան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Լալայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 475