Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

The Hills

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The Hills»
«The Hills» սինգլի շապիկը (The Weeknd, 2015)
The Weekndսինգլը
«Beauty Behind the Madness» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 27, 2015 (2015-05-27)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրԱլտերնատիվ R&B
Տևողություն
  • 4:04 (ալբոմային և սինգլային տարբերակ)
  • 3:55 (տեսահոլովակի տարբերակ)
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Illangelo
  • Mano
The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն
«Earned It»
(2014)
«The Hills»
(2015)
«Can't Feel My Face»
(2015)
«The Hills» ՅուԹյուբում

«The Hills», կանադացի երգիչ The Weeknd-ի երգ, որը թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին՝ որպես նրա երկրորդ՝ «Beauty Behind the Madness» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Այն քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել[2][3]՝ հայտնվելով մի շարք տարեվերջյան ցանկերում[4]։ Երգչի հայրենի Կանադայում երգն առաջին հորիզոնական է զբաղեցրել։ ԱՄՆ-ում այն զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը՝ փոխարինելով իր նախորդ՝ «Can't Feel My Face» երգը։ Այն նաև ընդգրկվել է Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Գերմանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի չարթերի լավագույն տասնյակում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Գրանթ Սինգերը, թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին։

2019 թվականի մայիսին «The Hills» երգն ադամանդե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից՝ ավելի քան 10 միլիոն օրինակներով վաճառվելու համար։ Այսպիսով այն դարձել է The Weeknd-ի առաջին ձայնագրությունը, որն ադամանդե հավաստագրում է ստացել[5]։

Երգը գրված է C մինոր տոնայնությամբ 113 բիթ րոպեում տեմպով[6]։

Առևտրային ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում «The Hills» երգն ընդգրկվել է Billboard Hot 100 չարթը՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը, և դարձել է այդ շաբաթվա բարձրագույն դիրք զբաղեցրած դեբյուտը[7]։ Առաջին շաբաթվա ընթացքում այն թվային ներբեռնմամբ ավելի քան 109,000 վաճառքներ է ունեցել, ինչպես նաև 5.2 սթրիմներ է հավաքել[8]։ Հաջորդ շաբաթ սինգլն իջել է մեկ հորիզոնականով, սակայն հավաքել է չարթում սթրիմների ամենամեծ քանակը[9]։ Այն դարձել է երգչի երկրորդ չարթթոփերը Միացյալ Նահանգներում՝ փոխարինելով նրա «Can't Feel My Face» երգը, ինչի շնորհիվ The Weeknd-ը դարձել է առաջին արտիստը Թեյլոր Սվիֆթից հետո, որն այդ չարթի առաջին հորիզոնականին փոխարինել է ինքն իրեն[10]։ «The Hills»-ը վեց շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 չարթը, ինչից հետո դրա տեղը զբաղեցրել է Ադելի «Hello» երգը։ Սակայն «The Hills»-ը մնացել է չարթի լավագույն տասնյակում ևս 21 շաբաթ՝ մինչև 2016 թվականի հունվարի 16-ին լքելն այն։ 2016 թվականի հունիսի դրությամբ՝ ԱՄՆ-ումերգի ավելի քան 2,946,000 օրինակ է վաճառվել[11]։

Մեծ Բրիտանիայում «The Hills» երգն ընդգրկվել է UK Singles Chart-ը՝ զբաղեցնելով 2015 թվականի հունիսի 6-ին ավարտվող շաբաթվա չարթի 51-րդ հորիզոնականը։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ավարտվող չարթում այն ցատկել է 35-րդ հորիզոնականից 29-րդ։ Հինգ շաբաթ շարունակ երգը չէր կարողանում 23-րդ հորիզոնականից ավելի բարձր դիրք զբաղեցնել, ինչից հետո՝ ևս մեկ շաբաթ հետո այն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին ավարտվող շաբաթվա չարթում այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ առաջի երկու հորիզոնականները զիջելով One Direction խմբի «Perfect» (երկրորդ հորիզոնական) և KDA-ի «Turn the Music Louder (Rumble)» (առաջին հորիզոնական) երգերին։ Երգը 7 շաբաթ է անցկացրել է չարթի թոփ-10-ում և 12 շաբաթ՝ թոփ-20-ում, ինչի շնորհիվ զբաղեցրել է տարեվերջյան չարթի 25-րդ հորիզոնականը։

Ռեմիքսներ և այլ տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 10-ին առցանց թողարկվել են երգի երկու ռեմիքսները։ Մեկը՝ ամերիկացի ռեփեր Էմինեմի, մյուսը՝ տրինիդադցի-ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժի մասնակցությամբ[12]։ Մինաժը և The Weeknd-ը հանդես են եկել ռեմիքս տարբերակով «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում։ Էմինեմի ռեմիքսի համար վիրտուալ երաժշտական տեսահոլովակ է ստեղծվել[13]։ Ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը պատրաստել է երգի ռեմիքս տարբերակն իր «No Ceilings 2» միքսթեյփի համար[14]։

2016 թվականի օգոստոսի 9-ին թողարկվել է նաև բելգիական Dimitri Vegas & Like Mike դիջեյ դուոյի ռեմիքս տարբեակը՝ որպես նրանց «Summer of Madness» թրեքների ազատ ներբեռնուներից մեկը[15]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Hills» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Գրանթ Սինգերի կողմից։ 2015 թվականի մայիսի 27-ից այն հրապարակվել է ՅուԹյուբ հարթակում։ 2020 թվականի օգոստոսի դրությամբ տեսահոլովակը դիտվել է ավելի քան 1․5 միլիարդ անգամ, ինչի շնորհիվ այն ընդգրկվել է ՅուԹյուբի 100 ամենադիտվող տեսահոլովակների ցանկում[16]։

Հանրամատչելի մշակութում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երգն օգտագործվել է «Կյանքը մանրամասներում» հեռուստասերիալի 1-ին եթերաշրջանի 21-րդ սերիայում[17]։
  • Yves Saint Laurent ապրանքանիշն օգտագործել է երգն իր Black Opium օծանելիքի առևտրային գովազդում՝ Զոի Քրավիցի մասնակցությամբ[18]։
  • Երգը հասանաելի է Rock Band 4-ում՝ որպես ներբեռնվող բովանդակություն։
  • Թվային ներբեռնում
  1. «The Hills» (միայն The Weeknd) – 3:55
  • Թվային ներբեռնում՝ ռեմիքսներ[19]
  1. «The Hills» (Էմինեմի մասնակցությամբ) – 4:23
  2. «The Hills» (Նիքի Մինաժի մասնակցությամբ) – 4:02
  • Թվային ներբեռնում՝ ռեմիքսներ
  1. «The Hills» (RL Grime Remix) – 4:31
  2. «The Hills» (Dimitri Vegas & Like Mike Remix) – 5:55

Շաբաթական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2015–16) Բարձրագույն
դիրք
Ավստրալիա ARIA[20] 3
Australian Urban (ARIA)[21] 3
Ավստրիա Ö3 Austria Top 75[22] 31
Բելգիա Ultratop Flanders[23] 18
Բելգիա Urban Ultratop Flanders[24] 3
Բելգիա Ultratop Wallonia[25] 18
Կանադա Canadian Hot 100[26] 1
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[27] 2
Կանադա Canada Hot AC (Billboard)[28] 38
Չեխիա IFPI[29] 12
Չեխիա Singles Digitál Top 100[30] 12
Դանիա Tracklisten[31] 11
Ֆրանսիա SNEP[32] 11
Գերմանիա Media Control AG[33] 10
Հունգարիա Single Top 10[34] 19
Իռլանդիա IRMA[35] 4
Իտալիա FIMI[36] 47
Lebanon (Lebanese Top 20)[37] 16
Նիդերլանդներ Mega Single Top 100[38] 29
Նոր Զելանդիա RIANZ[39] 2
Նորվեգիա VG-lista[40] 16
Շոտլանդիա Scottish Singles Top 40[41] 9
Սլովակիա IFPI[42] 38
Սլովակիա Singles Digitál Top 100[43] 8
Իսպանիա PROMUSICAE[44] 64
Շվեդիա Sverigetopplistan[45] 12
Շվեյցարիա Schweizer Hitparade[46] 23
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[47] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[48] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[49] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[50] 40
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[51] 41
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[52] 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[53] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[54] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[55] 1

Ամսական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2018) Դիրք
US Top TV Commercials (Billboard and Clio)[56] 4

Տարեվերջյան չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2015) Դիրք
Australia (ARIA)[57] 20
Australia Urban (ARIA)[58] 8
Canada (Canadian Hot 100)[59] 18
Denmark (Tracklisten)[60] 38
Germany (Official German Charts)[61] 54
Netherlands (Single Top 100)[62] 96
New Zealand (Recorded Music NZ)[63] 18
Sweden (Sverigetopplistan)[64] 63
UK Singles (Official Charts Company)[65] 25
US Billboard Hot 100[66] 10
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[67] 4
US Hot R&B Songs (Billboard)[68] 1
US Mainstream Top 40 (Billboard)[69] 29
US Rhythmic (Billboard)[70] 5
Չարթ (2016) Դիրք
Australia Urban (ARIA)[71] 19
Canada (Canadian Hot 100)[72] 39
CIS (Tophit)[73] 30
France (SNEP)[74] 134
Russia Airplay (Tophit)[75] 29
Ukraine Airplay (Tophit)[76] 155
UK Singles (Official Charts Company)[77] 77
US Billboard Hot 100[78] 32
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[79] 10
US Hot R&B Songs (Billboard)[80] 5

Տասնամյակի վերջի չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2010–2019) Դիրք
UK Singles (Official Charts Company)[81] 94
US Billboard Hot 100[82] 31
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[83] 5

Բոլոր ժամանակների չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1958-2018) Դիրք
US Billboard Hot 100[84] 135

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[85] 3× Platinum 210 000^
Բելգիա (BEA)[86] Gold 15 000*
Կանադա (Music Canada)[87] 8× Platinum 640 000^
Դանիա (IFPI Denmark)[88] 2× Platinum 180 000^
Գերմանիա (BVMI)[89] 3× Gold 600 000^
Իտալիա (FIMI)[90] Platinum 50 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[91] 2× Platinum 30 000*
Նորվեգիա (IFPI Norway)[92] Gold 20 000*
Լեհաստան (ZPAV)[93] 3× Platinum 60 000*
Իսպանիա (PROMUSICAE)[94] Gold 20 000^
Շվեդիա (GLF)[95] 3× Platinum 120 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[96] 2× Platinum 402,281[97]
ԱՄՆ (RIAA)[98] 11× Platinum 11 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
կանադա Մայիսի 26, 2015[1] Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The Hills - Single by The Weeknd». iTunes (US). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  2. «Song of the Week: The Weeknd's 'The Hills'». USA TODAY. 2015 թ․ հունիսի 2.
  3. «The Weeknd's East African Roots». Pitchfork.
  4. «50 Best Songs of 2015». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «The Weeknd's 'The Hills' Certified Diamond: Exclusive». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  6. «The Hills». www.musicnotes.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  7. «The Hot 100: The Week of June 13, 2015». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  8. Mendizabal, Amaya (2015 թ․ հունիսի 4). «The Weeknd's 'The Hills' Makes Top 10 Debut on Hot R&B Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  9. «The Hot 100: The Week of June 20, 2015». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  10. «The Weeknd replaces himself at No. 1 with 'The Hills'». Billboard.com.
  11. «Nielsen SoundScan charts – Digital Songs – Week Ending: 06/06/2016» (PDF). Nielsen SoundScan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 5-ին.
  12. «Listen To Both Eminem & Nicki Minaj's Remixes Of The Weeknd's "The Hills"». hotnewhiphop. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «The Weeknd - The Hills remix feat. Eminem ( A Virtual Reality Experience) - YouTube».
  14. «Lil Wayne's "No Ceilings 2" Tracklist Revealed». hotnewhiphop. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «"SUMMER OF MADNESS" by Dimitri Vegas & Like Mike». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Youtube Top 500 Most Viewed Music Video of all times». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Season 1E21 · Cinderella Fantasy Prom Dougie». Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Black Opium advert girl and song explained - 2020 Yves Saint Laurent commercial is a hit!». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  19. «iTunes - Music - The Hills (Remixes) - Single by The Weeknd». iTunes Store (GB).(չաշխատող հղում)
  20. Australian-charts.com — The Weeknd — The Hills. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է October 24, 2015.
  21. «ARIA Australian Top 40 Urban Singles Chart». ARIA Charts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  22. The Weeknd — The Hills Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է October 22, 2015.
  23. Ultratop.be — The Weeknd — The Hills (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 28, 2015.
  24. Ultratop.be – The Weeknd – The Hills (նիդեր.). Ultratop Urban. Ստուգվել է November 20, 2015.
  25. Ultratop.be — The Weeknd — The Hills (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 30, 2016.
  26. The Weeknd Album & Song Chart History Canadian Hot 100 for The Weeknd. Ստուգվել է October 20, 2015.
  27. The Weeknd Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for The Weeknd. Ստուգվել է June 29, 2020.
  28. The Weeknd Album & Song Chart History Billboard Canada Hot AC for The Weeknd. Ստուգվել է June 29, 2020.
  29. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201551.
  30. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201542 into search. Ստուգվել է August 16, 2016.
  31. Danishcharts.com — The Weeknd — The Hills. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է June 26, 2015.
  32. Lescharts.com — The Weeknd — The Hills (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է January 31, 2016.
  33. The Weeknd - The Hills (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է February 27, 2019.
  34. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  35. "Chart Track: Week 43, 2015". Irish Singles Chart.
  36. Italiancharts.com — The Weeknd — The Hills (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 23, 2015.
  37. «The Official Lebanese Top 20». The Official Lebanese Top 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  38. Dutchcharts.nl — The Weeknd — The Hills (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 26, 2015.
  39. Charts.org.nz — The Weeknd — The Hills. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է October 16, 2015.
  40. Norwegiancharts.com — The Weeknd — The Hills. VG-lista. Hung Medien. Ստուգվել է October 24, 2015.
  41. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 16, 2015.
  42. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201549. Ստուգվել է 27 September 2016.
  43. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201552,53 into search. Ստուգվել է 27 September 2016.
  44. Spanishcharts.com — The Weeknd — The Hills Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է October 18, 2015.
  45. Swedishcharts.com — The Weeknd — The Hills. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է September 14, 2015.
  46. The Weeknd — The Hills swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 18, 2015.
  47. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 16, 2015.
  48. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 23, 2015.
  49. The Weeknd Album & Song Chart History Billboard Hot 100 for The Weeknd. Ստուգվել է September 22, 2015.
  50. The Weeknd Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for The Weeknd. Ստուգվել է September 8, 2015.
  51. The Weeknd Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for The Weeknd. Ստուգվել է December 26, 2015.
  52. The Weeknd Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for The Weeknd. Ստուգվել է September 8, 2015.
  53. The Weeknd Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for The Weeknd. Ստուգվել է September 22, 2015.
  54. The Weeknd Album & Song Chart History Billboard Pop Songs for The Weeknd. Ստուգվել է September 8, 2015.
  55. The Weeknd Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for The Weeknd. Ստուգվել է September 8, 2015.
  56. Zellner, Xander (2018 թ․ հոկտեմբերի 17). «LSD's 'Thunderclouds' Rules Top TV Commercials Chart for September 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  57. «ARIA Charts - End of Year Charts - Top 100 Singles 2015». Australian Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  58. «ARIA Top 100 Urban Singles 2015». ARIA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  59. «Canadian Hot 100 Year End 2015». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  60. «Track Top-100 2015» (Danish). Tracklisten. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. «Jaaroverzichten - Single 2015» (Dutch). MegaCharts. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «Top Selling Singles of 2015». Recorded Music NZ. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  64. «Årslista Singlar – År 2015» (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. «The Official Top 40 Biggest Songs of 2015 revealed». Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  66. «Hot 100: Year End 2015». Billboard. billboard.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  67. «Year-end - US Hot R&B/Hop-hop Songs». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  68. «Hot R&B Singles: Year-End». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  69. «Pop Songs Year End 2015». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  70. «Rhythmic Songs Year End 2015». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  71. «ARIA Top 50 Urban Singles 2016». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  72. «Canadian Hot 100 – Year End 2016». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  73. «CIS Year-End Radio Hits (2016)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  74. «Top Singles Annuel (physique + téléchargement + streaming) – 2016» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «Russian Top Year-End Radio Hits (2016)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  76. «Ukrainian Top Year-End Radio Hits (2016)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  77. «End of Year Singles Chart Top 100 – 2016». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  78. «Hot 100 Songs - Year-End 2016». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  79. «Year-end - US Hot R&B/Hop-hop Songs». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  80. «Hot R&B Singles: Year-End». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  81. Copsey, Rob (2019 թ․ դեկտեմբերի 11). «The UK's Official Top 100 biggest songs of the decade». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  82. «Decade-End Charts: Hot 100 Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  83. «Decade-End Charts: Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  84. «Billboard Hot 100 60th Anniversary Interactive Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  85. Ryan, Gavin (2016 թ․ մարտի 12). «ARIA Singles: Lukas Graham Spends 4th Week at No 1». Noise11. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  86. «Ultratop − Goud en Platina – singles 2016». Ultratop. Hung Medien. Վերցված է March 20, 2016-ին.
  87. «Canadian single certifications – The Weeknd – The Hills». Music Canada. Վերցված է June 26, 2017-ին.
  88. «Danish single certifications – The Weeknd – The Hills». IFPI Danmark. Վերցված է January 9, 2020-ին.
  89. «Gold-/Platin-Datenbank (The Weeknd; 'The Hills' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է July 25, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  90. «Italian single certifications – The Weeknd – The Hills» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2016" in the "Anno" drop-down menu. Select "The Hills" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  91. «New Zealand single certifications». Recorded Music NZ. Վերցված է November 27, 2015-ին.
  92. «Norwegian single certifications – The Weeknd – The Hills» (Norwegian). IFPI Norway. Վերցված է September 23, 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  93. «Wyróżnienia – Platynowe płyty CD - Archiwum - Przyznane w 2016 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry. Վերցված է September 28, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  94. «Spanish single certifications – The Weeknd – The Hills». El portal de Música. Productores de Música de España. Վերցված է September 28, 2016-ին.
  95. «The Weeknd - The Hills» (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  96. «British single certifications – The Weeknd – The Hills». British Phonographic Industry. Վերցված է May 27, 2017-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type The Hills in the "Search BPI Awards" field and then press Enter.
  97. Copsey, Rob (2017 թ․ սեպտեմբերի 20). «The UK's Official Chart 'millionaires' revealed». The Official Charts Company. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  98. «American single certifications – The Weeknd – The Hills». Recording Industry Association of America. Վերցված է March 20, 2020-ին.