Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Peugeot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Peugeot
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող
Հիմնադրված էսեպտեմբերի 26, 1810
ՀիմնադիրArmand Peugeot?
ՎայրՊուասսի, Ֆրանսիա[1]
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենLinda Jackson?
Արդյունաբերությունtrade in cars and vehicles?[2]
Աշխատողների թիվ208 780 մարդ (2019)
Մայր ընկերությունStellantis
ՍտորաբաժանումներPeugeot Sport?
Դուստր ընկերություններIKAP?
ՆախկինChrysler Europe և Rootes Group
Կայքpeugeot.com/en/(անգլ.), peugeot.de(գերմ.), peugeot.fr(ֆր.), peugeot.co.uk(անգլ.) և carros.peugeot.com.br
 Peugeot Վիքիպահեստում

Peugeot (կարդացվում է՝ Պեժո), ավտոմոբիլների ֆրանսիական արտադրողներից մեկն է, PSA Peugeot Citroën-ի մի մասն է։ PSA Peugeot Citroën մայրական ընկերությունը երկրորդ ավտոմոբիլներ արտադրող կազմակերպությունն է Եվրոպայում գերմանական Volkswagen-ից հետո[3]։ Թեթևաքաշ կոմերցիոն ավտոմոբիլների խոշորագույն արտադրողն է Եվրոպայում (շուկայի 18,8 %-ը)։

  • 1913 թ. Պեժոն արտադրում է ֆրանսիական մեքենաների կեսը։ Այդ թվերին Ֆրանսիան համաշխարհային ավտոմոբիլաշինության խոշորագույն արտադրողն էր, ինչը նշանակում է, որ Պեժոն առաջատարն էր այս ոլորտում։ Այդ նույն թվականին սահմանվում է արագության ռեկորդ, երբ Գուսը հաղթում է Ինդիանապոլիսում՝ ցուցադրելով ֆենոմենալ 187 կմ/ժ արագություն։
  • Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Պեժոն վերափոխվում է մարտական կարիքներ հոգացող ընկերության։ Գործարանների մի մասն արտադրում է ավտոմատ սպառազինում մարտական մեքենաների համար, որոշները վերասարքավորվում են ավիացիոն կամ բեռնատար շարժիչներ, ռումբեր արտադրելու նպատակով։
  • 1914-ին փարիզյան տաքսիները մոբիլիզացվում են դեպի Մարն օժանդակ զորքեր տեղափոխման համար։
  • 1916-ին ռազմաճակատում հայտնվում է նոր մարտական մեքենա՝ առաջին զրահապատ տանկը։
  • 1919-ին Սիտրոենը սկսում է ավտոմեքենաների զանգվածային արտադրություն՝ ամերիկյան հոսքագծային մեթոդների կիրառմամբ, և ներկայցոնւմ է "Տիպ А" մոդելը՝ պարզ, հուսալի ու ամուր ընտանեկան մեքենա, որի նպատակն էր միջին խավին ներգրավել ավտոմոբիլային աշխարհ։
  • 1920 թ., անընդհատ ուսումնասիրելով նոր հնարավորությունները, Պեժոն սկսում է "Տիպ 156" մոդելի արտադրությունը, որը համալրվում էր անփական շարժիչով։ Այս մեքենան շատ սեղմ ժամկետներում սահմանում է արագության բազմաթիվ ռեկորդներ։
  • 1923 թ. Պեժոի արտադրության մակարդակը գերազանցում է 10.000 օրինակի նշանագիծը։
  • 1923-ին անցկացվում է Լը Մանի առաջին 24-ժամյա մրցավազքը, որը դառնում է դիմացկունության գլխավոր մրցումն աշխարհում։ Հաջորդ տարիներին Պեժոն մեկ անգամ չէ, որ փառահեղ հաղթանակներ կտոնի այս մրցավազքում։
  • 1993 թ․ ամենախոշոր նվաճումը դարձավ 905 մոդելի եռակի հաղթանակը։
  • 1929 թ. Փարիզի ավտոմոբիլային ցուցահանդեսում Պեժոն ներկայացրեց 201 մոդելը՝ սկիզբ դնելով եռանիշ թվային անվանումներին՝ միջնամասի զրոյով։ Բոլոր թվերը՝ 101-ից մինչև 909-ը գրանցվել են որպես ապարանքանշաններ։
  • 1933 թ. Դրոսելային փականի ու բարձր օկտանային բենզինի ստեղծումը թույլ են տալիս մեծացնել սակավալիտր շարժիչների հնարավորություններն ու ավելացնել դրանց հզորությունը։
  • 1935 թ․ Փարիզի ավտոցուցահանդեսում ներկայացրած ներկայումս հռչակավոր 402 մոդելը սկզիբ է դնում մի սերիայի, որն այժմ Ֆրանսիայում ընդունված է անվանել "Sochaux streamline"։
  • 1936 թ. 402 մոդելից հետո Պեժոն սկսում է 302 մոդելի արտադրությունը, որը կարելի է նոր խոսք համարել ավտոմոբիլաշինության մեջ։ Այս մեքենան, որը ներկայացված էր ընդամենը երկու տարբերակներով, նշանավորում է պատվերով ստեղծված շքեղ ավտոմեքենաների ժամանակաշրջանի ավարտը։ Այդ տարիներին Էմիլ Դալրման ստեղծում է առասպելական 302 սպորտային հատուկ տարբերակը, որը 1937 թ. կմասնակցի Լը Մանի 24–ժամյա մրցավազքին։
  • Պատերազմից առաջ Պեժոն նախագծում է էկոնոմ դասի 202 մոդելը։ Պատերազմի տարիներին այս մեքենայի արտադրությունը դադարեցվում է և վերսկսվում է միայն մարտական գործողությունների ավարտից հետո։
  • 1941 թ. Պեժոի ինժեներները ստեղծում են VLV փոխադրամիջոցը՝ թեթև, քաղաքային, եռանիվ էլեկտրական մոտոցիկլ։
  • 1941 թ. ամերիկյան բանակի պատվերով ստեղծվում է տարօրինակ փոքր ամենագնաց՝ "ՋԻՊ"։ Այն կդառնա դաշնային զորքերի հաղթանակի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։
  • 1949-ին մեկնարկում է 203 մոդելի արտադրությունը։
    Պեժո 206
  • 1952 թ. թողարկվում է մեկ միլիոներորդ Պեժո ավտոմեքենան։
  • 1955 թ. Փարիզի ավտոցուցահանդեսում առաջին անգամ հանրությանը ներկայացվում է բոլորովին նոր 403 մոդելը։ Իր գերժամանակակից արտաքինով այս մեքենան պարտական էր իտալացի դիզայներ Պինինֆարինային, որը հրաժարվեց Պեժոի համար ավանդական կլորավուն թափքից՝ շեշտ դնելով ավելի հանգիստ, բայց աերոդինամիկայի առումով ավելի արդյունավետ լուծման վրա։
  • 1957 թ. Պեժոն ներկայացնում է էլ ավելի ժամանակակից 404 մոդելը, որն առանձնանում է գծերի անհավանական պարզությամբ ու հստակությամբ։ Այս մեքենան արտադրության մեջ կլինի մինչև 1975 թվականը։
  • 1959 թ. թողարկվում է 403 մոդելի դիզելային տարբերակը։
  • 1968 թ. Պեժոն փոխարինում է 404-ը նոր՝ 504 մոդելով, որն առանձնանում է բացարձակապես նոր թափքով։
  • Այս ավտոմեքենան՝ միաժամանակ շքեղ ու սպորտային սեդան, անհավանական զգացողություններ էր առաջացնում ու նաև հաղթել է մի քանի խոշոր ռալլիներում։
  • 1969 թ. 204 մոդելի արագ և հաջողակ առաջխաղացումից ոգևորված Պեժո (հինգ տարվա մեջ վաճառվել է 1604296 մեքենա) Պեժոն սկսում է թողարկել 304 մոդելը, որի մեջ կիրառվում են նախորդ մոդելի առավել հաջողակ բնութագրերը։
  • 1972 թ. Պեժոն թողարկում է 404 մոդելի 2 միլիոներորդ մեքենան և Փարիզի հերթական ավտոցուցահանդեսում ն ներկայացնում աշխարհում ամենակարճ սեդանը՝ 104 մոդելը։
  • 1974 թ. Պեժո և Citroen ընկերությունները համաձայնագիր են ստորագրում միավորման մասին, և ստեղծվում է "Peugeot-Citroen PSA" խումբը։ Այդ օրվանից Պեժոն ձեռք է բերում գործըննկեր, որի հետ մինչ օրս շարունակում է իր ճանապարհը։
  • 1982 թ. ստեղծվում է "Պեժոյի պատմության ասսոցիացիան", որի նպատակն է պահպանել "առյուծազարդ" ապրանքանիշի ժառանգությունը։
  • 1990 թ. նշվեց Պեժո ընկերության ավտոմոբիլաշինության 100-ամյակը։ Իրականում ընկերության հարուստ պատմությունը սկզիբ է առել ավելի վաղ, երբ մոտավորապես 1810 թ. բացվեց առաջին մետաղամշակման գործարանը։

Մինչ օրս Պեժոն շարունակում է զարմացնել նոր, համարձակ ու գրավիչ մոդելներով, որոնք բացահայտում են գեղեցկության, նրբաճաշակության, որակի ու անվտանգության նոր չափանիշներ։

Արման Պեժո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.societe.com/societe/automobiles-peugeot-552144503.html
  2. SIRENE (ֆր.)
  3. «WORLD RANKING OF MANUFACTURERS» (PDF). oica.net. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23–ին-ին.(անգլ.)