Super Mario Bros. սաունդթրեք
«Super Mario Bros. սաունդթրեք» | |
---|---|
ի երգը | |
Ժանր | video game music? |
Լեզու | առանց լեզվական բովանդակության |
Կոմպոզիտոր | Կոձի Կոնդո |
Տոնայնություն | Դո մաժոր |
Super Mario Bros. theme, Նինթենդո կազմակերպության Սուպեր Մարիո Բրադըրս վիդեոխաղի սաունդթրեք, թողարկվել է 1985 թվականին ճապոնացի կոմպոզիտոր Կոձի Կոնդոյի կողմից։ Այն Սուպեր Մարիո Բրադըրս վիդեոխաղի համար գրված վեց մեղեդիներից մեկն է և ըստ հեղինակի՝ ամենաբարդը։ Մեղեդին գրված է ջազային կալիպսո ոճով՝ դո մաժոր տոնայնությամբ։
Խաղի սաունդթրեքը դառնալուց հետո՝ այն դարձել է դրա անբաժան մասը և հետագայում օգտագործվել է հայտնի ջրմուղագործի մասին մնացած խաղերում։ Մեղեդու ռեմիքսներն օգտագործվել են նաև այլ խաղերում, օրինակ՝ «Տետրիս» և «Նինթենդոգս» (անգլ.՝ Nintendogs) խաղերում։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Սաունդթրեքը ՅուԹյուբ կայքում |
Խաղի երաժշտական նվագակցության պատասխանատուն եղել է Կոձի Կոնդոն։ Այս մեղեդին «Սուպեր Մարիո Բրադըրս» վիդեոխաղի համար գրված մեղեդիներից ամենաերկարն է։ Սկզբում կոմպոզիտորը պլանավորել էր սահմանափակվել միայն մեկով, բայց հետո ավելացրել է ևս հինգը։ Վերջինս ասում էր, որ եթե մեղեդին չհամապատասխանի Մարիոյի թռիչքներին և վազքին, շեղի ուշադրությունը կամ ներդաշնակ չլինի հերոսի հետ, նա ուրիշ մեղեդի կգրի[1]։ Հետաքրքիր է, որ մեղեդին գրելու համար կոմպոզիտորն օգտագործել է միայն փոքր ստեղնաշար[2]։ Սուպեր Մարիո Բրադըրս վիդեոխաղի սաունդթրեքի սկզբնական տարբերակը հիմնված է եղել խաղի նախատիպի վրա։ Կոնդոն մեկնաբանել է այն որպես ավելի «ծույլ» և դանդաղ տարբերակ։ Այնուամենայնիվ, խաղը հետագայում ենթարկվել է փոփոխությունների, և կոմպոզիտորը հասկացել է, որ մեղեդու տվյալ տարբերակն այլևս չի համապատասխանում խաղին, այդ իսկ պատճառով վերամշակել է այն և արագացրել տեմպը[3]։ Հարցազրույցներից մեկում կոմպոզիտորը նշել է, որ ոգեշնչվում է առօրյա գործերից[4]։
Խաղի դիզայներ Սիգերու Միյամոտոյի հետ աշխատելիս՝ կոմպոզիտորին տրվել է ստեղծագործական ազատություն։ Միյամոտոն տրամադրել է կոմպոզիտորին այն մեղեդիների ձայնագրությունները, որոնք կցանկանար լսել խաղի մեջ, բայց առհասարակ ոչ մի հստակ բան չի պահանջել[3]։ Ձայնագրությունների մեջ կար նաև լատինական ռիթմով գրված մեղեդի[5][6]։ Երբ պարզվել է, որ մեղեդու տևողությունը չպետք է գերազանցի 100 վայրկյանը, տեմպն արագացվել է[7]։ Խաղերի ծրագրավորողների կոնֆերանսի ժամանակ Կոնդոն նշել է, որ մեղեդին ներդաշնակ է խաղի ռիթմի հետ։ Նա ցուցադրել է ներդաշնակությունը վիդեոտեսահոլովակի միջոցով, որտեղ կերպարի գործողությունները համընկնում են երաժշտության հետ։ Կոնդոն հայտարարել է, որ չգիտի՝ կկարողանար արդյոք գրել ավելի հաջող մեղեդի թե ոչ, բայց դեմ չէր լինի փորձել[3]։
Կիրառությունն այլ խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի մեղեդին օգտագործվել է «Մարիո» շարքի մյուս խաղերում ևս․ դրանք են՝ «Սուպեր Մարիո Բրադըրս 2» (անգլ.՝ Super Mario Bros. 2), «Սուպեր Մարիո Սընշայն»-ի (անգլ.՝ Super Mario Sunshine) գաղտնի, ինչպես նաև «Սուպեր Մարիո Ուորլդ»-ի (անգլ.՝ Super Mario World) հատուկ մակարդակումներում[8]։ Մեղեդին հնչել է «Սուպեր Սմեշ Բրադըրս» (անգլ.՝ Super Smash Bros.) խաղի յուրաքանչյուր մասում, ինչպես նաև «Սուպեր Սմեշ Բրադըրս Բրաուըլ»-ում (անգլ.՝ Super Smash Bros. Brawl)՝ «Գրաունդ Դեմ» (անգլ.՝ Ground Theme) և «Գրաունդ Դեմ 2» (անգլ.՝ Ground Theme 2) վերնագրով։ Կոնդոն «Գրաունդ Դեմ»-ը (անգլ.՝ Ground Theme) կատարել է դաշնամուրով[5], իսկ «Գրաունդ Դեմ 2»-ի (անգլ.՝ Ground Theme 2) հնչյունավորմամբ զբաղվել է Իվասակի Մասակին[9]։ Մեղեդին կարող ենք լսել նաև «Սուպեր Մարիո Գելըքսի» (անգլ.՝ Super Mario Galaxy) և «Սուպեր Մարիո Գելըքսի 2» (անգլ.՝ Super Mario Galaxy 2) խաղերում, ինչպես նաև «Նոր Սուպեր Մարիո Բրադըրս» (անգլ.՝ New Super Mario Bros.) և «Նոր Սուպեր Մարիո Բրադըրս Ուիի» (անգլ.՝ New Super Mario Bros. Wii) խաղերի մակարդակներից մեկում։ Այն նաև հնչում է «Սուպեր Մարիո 64» (անգլ.՝ Super Mario 64) խաղի սկսվելու ժամանակ և դրա վերափոխված տարբերակում՝ «Սուպեր Մարիո 64 DS» , «Մարիո Գոլֆ» (անգլ.՝ Mario Golf) և «Մարիո Թենիս» (անգլ.՝ Mario Tennis) խաղերում։
Կիրառությունն այլ ոլորտներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղեդին բազմիցս օօգտագործվել է մշակութային այլ ոլորտներում։ Այն հնչում է նաև «Սուպեր Մարիո Բրադըրս․ Արքայադուստր Փիչի փրկությունը» (անգլ.՝ Super Mario Bros.: The Great Mission to Rescue Princess Peach!) անիմե-ֆիլմում, «Մարիո սուպեր եղբայրների սուպեր շոուն» (ռուս.՝ Супершоу супербратьев Марио), «Մարիո սուպեր եղբայրներ» (ռուս.՝ Супербратья Марио) ֆիլմի առանձին հատվածներում, ինչպես նաև հեռուստատեսային այլ հաղորդումներում։
Համերգային կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղեդին հնչել է բազմաթիվ համերգների՝ այդ թվում «Փլե՛յ Չիկագոյի»[10] (անգլ.՝ PLAY! Chicago), «Կոլումբիական սիմֆոնիայի», «Մարիո և Զելդա Բիգ Բենդ Լայվի»[11] (անգլ.՝ Mario & Zelda Big Band Live), «Փլե՛յ Վիդեոխաղերի սիմֆոնիայի» (անգլ.՝ Play! A Video Game Symphony) և այլ համերգների ժամանակ։
«Վիդեոխաղերի Լայվ» (անգլ.՝ Video Games Live) ֆեստիվալը հեղինակը հենց Կոձի Կոնդոն է[3]։
Նոտագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինթենդո կազմակերպությունը պաշտոնապես չի հրապարակել վիդեոխաղի երաժշտությունը, բայց «Սուպեր Մարիո Բրադըրս» (անգլ.՝ Super Mario Bros.) խաղի մեղեդու նոտաների բարձր պահանջարկը նպաստել է դրա՝ մեծ քանակությամբ ոչ շատ ճշգրիտ ինտերպրետացիաների առաջ գալուն[12]։
«Յամահա Մյուզիք մեդիա» (անգլ.՝ Yamaha Music Media) հրատարակչությունը հրատարակել է նոտաների երկու պաշտոնական գիրք՝ մեկը դաշնամուրային, իսկ մյուսը կիթառով նվագակացության համար[13], որոնց մեջ ներառված էր «Սուպեր Մարիո Բրադըրս» (անգլ.՝ Super Mario Bros.) խաղի մեղեդին[14]։
2011 թվականին «Ալֆրեդ Մյուզիք» (անգլ.՝ Alfred Music) հրատարակչությունը հրատարակել է «Սուպեր Մարիո Բրադըրս» (անգլ.՝ Super Mario Bros.) խաղի նոտաների երեք արտոնագրված գիրք, որոնցից յուրաքանչուրի հրատարակությունը հաստատվել է Նինթենդո կազմակերպության կողմից[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Behind the Mario Maestro's Music». 2007-03-15. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-12-ին.
{{cite web}}
: Text "Wired" ignored (օգնություն) - ↑ «Interview with Koji Kondo (Electronic Gaming Monthly)». Square Enix Music Online. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Super Mario Bros. Composer Koji Kondo Interview». 1UP.com. 2007-10-19. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-16-ին.
- ↑ «Super Mario Bros. Composer Koji Kondo Pt. 2». 1UP.com. 2007-10-19. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-16-ին.
- ↑ 5,0 5,1 «Super Mario Bros.: Ground Theme». Masahiro Sakurai. 2008-01-23. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-12-ին.
- ↑ Brophy-Warren, Jamin (2008-10-24). «A New Game for Super Mario's maestro». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2009-02-25-ին. Վերցված է 2009-02-13-ին.
- ↑ «GDC 2007: Mario Maestro Shares His Secrets». 1UP.com. 2007-03-07. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-16-ին.
- ↑ «Super Mario World Cheats, Codes, and Secrets for SNES — GameFAQs». Արխիվացված է օրիգինալից 2010-04-30-ին. Վերցված է 2011-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 54 (օգնություն) - ↑ «Full List with Secret Songs». Masahiro Sakurai. 2008-04-03. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-13-ին.
- ↑ «Super Mario Bros. and Zelda composer Koji Kondo to attend PLAY! Chicago». Music 4 Games. 2006-04-14. Արխիվացված է օրիգինալից 2009-02-25-ին. Վերցված է 2009-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mario & Zelda Big Band Live». The Mushroom Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-02-13-ին.
- ↑ «Mario Piano Sheet Music». MarioPiano.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2009-12-28-ին.
- ↑ «STAGEA・EL エレクトーンで弾く 7〜5級 Vol.15 スーパーマリオシリーズ/スーパーベスト - 楽譜 エレクトーン | ヤマハミュージックメディア». Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին. Վերցված է 2011-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «GTL01085441 | SUPER MARIO Series for Guitar - SUPER BEST - VGMdb». Արխիվացված է օրիգինալից 2011-07-12-ին. Վերցված է 2011-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Super Mario Bros. TM and The Legend of ZeldaTM Series Sheet Music Collections for Piano and Guitar». Alfred Music (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-02-26-ին. Վերցված է 2015-03-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Super Mario Series». Alfred Music (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-02-26-ին. Վերցված է 2015-03-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)