Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Singularity (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Singularity»
BTSի երգը «Love Yourself: Tear» ալբոմից
Թողարկված06.05.2018
ՖորմատDigital download
Ձայնագրված2017-2018
ԺանրՆեո սոլ
Լեզուկորեերեն
Տևողություն3:17
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերՉարլի Ջ. Փերի

«Singularity»-ը հարավկորեական բոյ-բենդի՝ BTS-ի երգ է, որտեղ որպես մենակատար հանդես է գալիս Վին։ Այն թողարկվել է 2018 թվականի մայիսի 6-ին, որպես Love Yourself: Tear ալբոմի մաս։ Այն գրվել է Առ Էմի և Չարլի Ջ․ Փերիի կողմից, վերջինս երգի միակ պրոդյուսերն է։ Երգը երկրորդ անգամ թողարկվել է Love Yourself: Answer ալբոմում ՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին։

Նախապատմություն և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Singularity»ի տեսահոլովակը թողարկվել է որպես առաջիկա Love Yourself: Tear ալբոմի թիզեր[1]։ Հոլովակը գրեթե տասնհինգ ժամում հավաքել է տասը միլիոնից ավել դիտում[2]։

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 29-ին երգն արաջադրվել է 2018 KBS երգի փառատոնում[3]։ 2018 թվականի KBS Daejun-ում Վին ներկայացրել է «Սingularity»-ը։

Գոլդբինն ու Սուհյոն Նամը տեսահոլովակի մթնոլորտը բնութագրել են որպես փակ տարածություն, որտեղ Վին շարժվում է լույսի և ստվերի միջև և հետո մտնում ծաղիկներով լցված մութ սենյակ։ Սպիտակ դիմակներով ելույթը, զուսպ խորեոգրաֆիան մեկնաբանում են որպես սիրվելու համար նրա իրական ես-ի քողարկում[4]։ Billboard-ի Թամար Հերման նշել է, որ տեասահոլովակում Վիի կերպարը նման է հունական առասպելի Նարցիսին, որի մահվան պատճառը դարձել է սեփական արտացոլանքի հանդեպ սերը[5]։

Պարզ է դարձել, որ պարը բեմադրել է Կիուան Մադրիդը, որն աշխատել է BTS-ի մի քանի այլ պարերի վրա, ինչպիսիք են «Dope»-ը, «Fire»-ը, «Not Today»-ը և «Blood Sweat & Tears»-ը[6]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Lumpens-ի Չուա Յոնսոկ, իսկ օգնականները՝ Լի Վոնջուն, Չոն Մինջին և Պակ Հեջյոնը[7]։ Տեսահոլովակի վրա աշխատել են GDW-ից Նամ Հյունվուն, որպես լուսանկարչության ռեժիսոր, Սոն Հյունսուկը Real Lighting-ից, որպես ղեկավար, Պակ Հեյոն՝ խմբագիր, Պակ Ջինսիլ և Կիմ Բոնան՝ գեղարվեստական ռեժիսոր[8]։

Երաժշտական տեսանկյունից երգը նկարագրվել է հնդկական Rolling Stone-ի կողմից որպես նեո սոուլի ու ջազի նշույլներով R&B[9]։ Burlington County Times-ն այն նկարագրել է որպես «Վիի մեղրե ձայնին հավելող հանգստացնող բիթ», որն «ամեն լսելով ավելի ու ավելի ես հավանում»[10]։

Billbord-ի հետ հարցազրույցում Չարլի Ջ․Փերիին հիշեցնում է, որ երգը սկսվել է որպես պոեմ և շարունակվել այդպես։ Ըստ MTV News-ի, երգում Վին դիմակ է կրում իր զգացմունքները քողարկելու համար, ինքն իրեն հարցնում է՝ «Կորցրել եմ ինքս ինձ թե՞ գտել եմ քեզ»[11][12]։

Շնորհակալագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննադատություն/Հրապարակում Ցուցակ Հորիզոնական Ծանոթագրություն
Los Angeles Times 2018-ի լավագույն 4 [13]
KultScene 2018-ի լավագույն K-Pop տեսահոլովակներ N/A [14]
The New York Times 2018-ի լավագույն 65 երգեր 20 [15]
SBS 2018-ի թոփ 100 ասիական երգեր 24 [16]
Հիթ-շքերթ Հորիզոնական
Ֆրանսիա (SNEP) 100
Հունգարիա (Single Top 40) 23
Ճապոնիա Hot 100 (Billboard Japan) 34
Հարավային Կորեա (Gaon) 54
Հարավային Կորեա (K-pop Hot 100) 10
ԱՄՆ համաշխարհային թվային երգեր (Billboard) 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BTS (방탄소년단) LOVE YOURSELF 轉 Tear 'Singularity' Comeback Trailer». YouTube. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «BTS' "Singularity" is the fastest solo K-pop MV to hit 10 million views». SBS. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «'2018 KBS 가요대축제' 방탄소년단X엑소 최초 공개 무대부터 워너원의 눈물까지 (종합)». Tenasia (Korean). 2018 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «BTS's MV 'Singularity' Exceeds 20 Million Views in Just Four Days». Mnews. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Herman, Tamar. «BTS' V Reveals Haunting New Song 'Singularity' Ahead of 'Love Yourself: Tear' Album Release: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Who's the choreographer behind BTS' "Singularity"?». SBS. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «YouTube: BTS estrenó el video oficial de "Fake Love"». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «BTS (방탄소년단) LOVE YOURSELF 轉 Tear 'Singularity' Comeback Trailer». YouTube. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Chakraborty, Riddhi. «BTS Drop Intoxicating New Comeback Trailer 'Singularity'». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. Blum, Marjorie; Maitland, Anna. «Latest BTS album worthy of all the hype». Burlington County Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. Herman, Tamar (2018 թ․ դեկտեմբերի 22). «Western Songwriters Discuss Working on BTS' 'Love Yourself: Answer' Album». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. Bell, Crystal (2018 թ․ դեկտեմբերի 14). «ALBUMS OF THE YEAR: BTS TRANSCEND LANGUAGE AND CULTURAL BARRIERS WITH LOVE YOURSELF: TEA». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Wood, Mikael (2018 թ․ դեկտեմբերի 24). «Best of 2018: The 10 (or so) songs that demanded to be replayed, featuring Cardi B, Ariana Grande, John Mayer and Sophie». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Best K-Pop Music Videos of 2018». KultScene. 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  15. Jon Pareles, Jon Caramanica (2018 թ․ դեկտեմբերի 6). «The 65 Best Songs of 2018». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «PopAsia's Top 100 Asian pop songs of 2018: 50-1». SBS. Popasia. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.