Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microsoft Teams |
---|
Տեսակ | մեսենջեր, Համագործակցային ծրագրեր, տեսակոնֆերանսների ծրագրակազմ և առցանց ծառայություն |
---|
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
---|
ՕՀ | Windows, մաքՕՍ, iOS և Անդրոիդ |
---|
Առկա է | անգլերեն, ալբաներեն, աքաներեն, արաբերեն, ադրբեջաներեն, բասկերեն, կատալաներեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, գերմաներեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, բուկմոլ, նյունորսկ, լեհերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սերբերեն, պարզեցված չինարեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, դասական չինարեն, թուրքերեն, վիետնամերեն, վալլիերեն և հունարեն |
---|
Լույս տեսավ՝ | նոյեմբեր 2016 |
---|
Պլատֆորմ | Windows |
---|
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
---|
Մասն է | Microsoft Office 365 |
---|
Սխալնելի հայտման էջ | feedbackportal.microsoft.com/feedback/forum/ad198462-1c1c-ec11-b6e7-0022481f8472(անգլ.) |
---|
Կայք | teams.microsoft.com |
---|
Microsoft Teams Վիքիպահեստում |
«Microsoft Teams» (Մայքրոսոֆթ թիմս), կորպորատիվ հարթակ, որի աշխատանքային տարածքում միավորվում են զրուցարան, հանդիպումներ, նշումներ և հավելվածներ։ Ստեղծվել է Մայքրոսոֆթ ամերիկյան համաշխարհային կորպորացիայի կողմից՝ մրցելու Slack կորպորատիվ մեսենջերի հետ։ Ծառայությունը ներկայացվել է 2016 թվականի նոյեմբերին, միևնույն ժամանակ հասանելի է դարձել հարթակի նախնական տարբերակը[1]։ Microsoft Teams-ը Microsoft Office 365 փաթեթի մի մասն է և տարածված է ձեռնարկության բաժանորդագրության միջոցով։ Բացի Microsoft Office 365-ից, Microsoft Teams-ն ինտեգրված է Skype-ի հետ, բացի այդ այն հնարավորություն ունի ինտեգրվելու երրորդ կողմի ծրագրերի հետ[2]։ Microsoft Teams-ի թողարկումից հետո Slack-ը Նյու Յորք Թայմս թերթի մեկ ամբողջ էջում գովազդ է տեղադրել։
«The Verge» վեբ կայքը գրում է, որ չնայած Slack-ն օգտագործում են Fortune 100-ի 28 ընկերություն, ղեկավարությունը պահանջում է վճարել ծառայության համար, եթե Teams-ը առանց հավելյալ վճարի կներկայացնի նույնատիպ գործառույթներ, որոնք առկա են Office 365-ում[3]։ «ZDNet» էլեկտրոնային ամսագիրը հայտնել է, որ ընկերությունները չեն մրցակցում նույն լսարանի համար, քանի որ Teams-ը թույլ չի տալիս միանալ հարթակին անստորագիր մասնակիցներին, փոքր բիզնեսն ու ֆրիլանսերները դժվար թե կիրառեն այս հարթակը[4]։ Microsoft-ը ծրագրել է ավելացնել այդ գործառույթը[5]։ Teams-ի այդ հայտարարությունից հետո Slack-ը խորացրեց իր ինտեգրումը Google-ի ծառայությունների հետ։ Microsoft-ը Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ գովազդել է Teams-ին՝ նպատակ ունենալով ծառայությունը կիրառելի դարձնել 2017 թվականի սկզբին[6]։ 2019 թվականի մարտի սկզբին ներկայացվել են նորարարությունները, որոնք կոչված էին աշխատանքային հանդիպումներն առավել արդյունավետ և հարմար դարձնել[7]։