Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

FLAC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FLAC
Изображение логотипа
Ընդլայնում.flac[1], .oga և .fla[1]
MIMEaudio/flac[2][1][3]
ՄշակողXiph.Org Foundation
Հրատարակված է20 հուլիսի 2001
Ֆորմատի տեսակaudio codec?, ազատ ծրագրային ապահովում, audio file format?, lossless audio coding format? և free format?
Ծրագրավորման լեզուՍի (ծրագրավորման լեզու)[4]
Կայքxiph.org/flac(անգլ.)
 Free Lossless Audio Codec Վիքիպահեստում

FLAC (անգլ.՝ Free Lossless Audio Codec)- հանրահայտ ազատ կոդեկ, նախատեսված է ձայնային նիշքերի առանց կորստի սեղմման համար։

Ի տարբերություն սեղմումը կորստով ապահովող (MP3, AAC, WMA, Ogg Vorbis) ձայնային կոդեկների, FLAC-ը՝ ինչպես ցանկացած այլ lossless-կոդեկ, ձայնային հոսքից ոչ մի տեղեկություն չի հեռացնում և հարմար է ինչպես բարձրորակ ձայնավերարտադրող սարքավորմամբ երաժշտություն լսելու, այնպես էլ ձայնային հավաքածուի արխիվացման համար։

Այսօր բազմաթիվ դյուրատար աուդիոնվագարկիչների և մասնագիտացված ձայնային համակարգերի ձայնային հավելվածներ ընդունում են FLAC ֆորմատը։ Այն ունի մեծ թվով բազմապիսի սարքային իրացումներ[5]։

Տեղեկություններ ֆորմատի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային հոսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսքի հիմնական մասեր են հանդիսանում.

  • Չորս բայթ «fLaC»-ից կազմված տողը
  • STREAMINFO մետատվյալների բլոկը
  • Մետատվյալների այլ ոչ պարտադիր բլոկները
  • Ձայնային շրջանակները։

Առաջին չորս բայթերը նույնականացնում են FLAC հոսքը։ Դրանց հաջորդող մետատվյալները պարունակում են հոսքի մասին տվյալներ, այնուհետև գալիս են սեղմված ձայնային տվյալները։

Մետատվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 10-ի դրությամբ libflac-1.2.1 -ում որոշված են բլոկների հետևյալ տիպերը. treamInfo, Padding, Application, SeekTable, VorbisComment, CueSheet, Picture, Unknown։Մետատվյալների բլոկները կարող են լինել ցանկացած չափի, դժվարություն չի ներկայացնում նոր բլոկների ավելացումը։ Մետատվյալների անհայտ բլոկները վերծանիչը (դեկոդեր) բաց է թողնում։

STREAMINFO բլոկը պարտադիր է։ Նրանում պարունակվում են տվյալներ, որոնք թույլատրում են վերծանիչին կարգավորել բուֆերը, դիսկրետավորման հաճախությունը, խողովակների քանակը, նմուշում բիթերի քանակը, և նմուշների քանակը։ Բլոկում գրանցվում է նաև MD5 չսեղմված ձայանային տվյալների ստորագրությունը։ Դա օգտակար է փոխանցումից հետո ամբողջ հոսքի ստուգման համար։

Մյուս բլոկները նախատեսված են տեղի պահեստավորման, որոնման կետերի աղյուսակների պահպանման, թեգերի, աուդիոսկավառակների գծանշման, ինչպես նաև կոնկրետ հավելվածների համար։ PADDING բլոկների կամ որոնման կետերի ավելացման համար գործողությունները բերված են ներքևում։ FLAC-ը որոնման կետերի անհրաժեշտություն չունի, սակայն դրանք թույլատրում են նշանակալիորեն մեծացնել մուտքի արագությունը, ինչպես նաև, կարող են օգտագործվել ձայնային խմբագրիչներում նշաների դասավորման համար։

Ստանդարտ բլոկների ճշգրիտ նկարագրությունը կարելի է գտնել ֆորմատի կայքում հասանելի libflac գրադարանի format.h նիշքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 TrID — 2003.
  2. PRONOM
  3. https://wiki.xiph.org/MIME_Types_and_File_Extensions#.flac_-_audio/flac
  4. The flac Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  5. «Links». FLAC. Վերցված է 6 октября 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «FLAC» հոդվածին։