Guennol Lioness
Guennol Lioness | |
---|---|
տեսակ | քանդակ |
տարի | մ.թ.ա. 29-րդ դար[1] |
նյութ | կրաքար[1] և Մագնեզիտ[1] |
գտնվելու վայր | անհայտ |
սեփականատեր | անհայտ[2] |
պատկերված են
|
Guennol Lioness (մարդակերպ էգ առյուծ), Իրաքի Բաղդադ քաղաքում հայտնաբերված 5000-ամյա միջագետքյան արձանիկ։ Քանդակում պատկերված է մկանուտ մարդակերպ կին-առյուծ։ 2007 թվականի դեկտեմբերի 5-ին Սոթբիս բորսայում քանդակը վաճառվել է 57.2 միլիոն դոլարով։ Արձանիկը 1948 թվականին Ժոզեֆ Բրամերի հավաքածուից ձեռք էր բերել մասնավոր հավաքորդ Ալաստեր Բրեդլի Մարթենը, և մինչև 2007 թվականի աճուրդն այն ցուցադրվում էր Նյու Յորքի Բրուքլինի գեղարվեստի թանգարանում։
2007 թվականի վաճառքի ժամանակ արձանիկի համար վճարված գինն այդ ժամանակի ամենաբարձր արժեքն էր, որ վճարվել էր քանդակի համար՝ գերազանցելով Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» (Դորա Մաար) քանդակի համար վճարված արժեքը։ 2010 թվականի փետրվարի 3-ին Ալբերտո Ջակոմետտիի «Քայլող մարդ I» քանդակը վաճառվեց 104,327,006 դոլարով՝ գերազանցելով «The Guennol Lioness»-ի համար վճարված արժեքը, և դարձավ աճուրդում ամենաթանկ վաճառված քանդակը[3]։
Guennol Lioness կրաքարե քանդակն ունի 8 սմ բարձրություն։ Սոթբիսն այն համարեց մասնավոր ձեռքերում մնացած «քաղաքակրթության արշալույսի վերջին գլուխգործոցներից մեկը»[4]։ Աճուրդից մեկ օր առաջ փորձագետներն արձանիկը գնահատել էին 14-18 միլիոն։ Կին-առյուծ քանդակի գինը գերազանցեց «Արտեմիսն ու արու եղջերուն» բրոնզե քանդակի համար վճարված արժեքը[5], որը, որպես անտիկ իր, 2007 թվականին Սոթբիս բորսայում վաճառվել էր ռեկորդային գնով[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլամական էգ առյուծի քանդակը ենթադրվում է, որ այն ստեղծվել է մոտավորապես մ. թ. ա. 3000-2800 թվականներին։ Նախքան անգլիացի հավաքորդի գնելն այն փոխառել է Բրուքլինի գեղարվեստի թանգարանը[7]։ Արձանիկի պատմական նշանակությունն այն է, որ ստեղծվել է մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ առաջին անգամ օգտագործվել է անիվը, զարգացել են սեպագրերը, առաջացել են առաջին քաղաքները[8][9]։
Մերձավոր Արևելքի պաշտամունքի առարկաները ներկայացվել են մարդկային կերպարներով։ Ըստ մեսոպոտամիա հավատալիքների` նման կերպարները համատեղելով տարբեր տեսակների` ֆիզիկական աշխարհի նկատմամբ ուժ են ձեռք բերել։ Հավանական է, որ շումերներն այս հզոր գեղարվեստական հիբրիդը փոխառել են պրոտոէլամ քաղաքակրթությունից[10]։ Էգ առյուծը պաշտամունքի առարկա է եղել այն մշակույթներում, որտեղ մեծ է որսի տեխնիկայի ազդեցությունը, որն արդյունավետ կազմակերպվել է կին անդամների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2007/antiquities-n08373/lot.30.html#
- ↑ http://artdaily.com/news/22531/The-Guennol-Lioness-Sells-For--57-2-Million#.U10DPPmpWuI
- ↑ Giacometti Sculpture 'L'Homme qui marche I' Fetches $104.3 Million, World Record: Sotheby's [1]
- ↑ Agence France-Presse Արխիվացված 2007-12-29 Wayback Machine, news.yahoo.com, 5 December 2007.
- ↑ «Bronze Sculpture of Artemis and the Stag Brings $28.6M at Sotheby's and Sets World Record». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Witmore, Christopher; and Omur Harmansah. The Endangered Future of the Past, 21 December 2007.
- ↑ CultureGrrl:
- ↑ Chess, Goddess and Everything: Guennol Lioness To Be Auctioned
- ↑ Article at Art Daily
- ↑ Porada, Edith. “A Leonine Figure of the Protoliterate Period of Mesopotamia”, Journal of the American Oriental Society, Vol. 70, No. 4. (October–December 1950), 223–226.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aruz, Joan (ed.), et al. Art of the First Cities: The Third Millennium B.C. from the Mediterranean to the Indus (exh. cat.). New York: The Metropolitan Museum of Art, 2003, 42-44, 105-107.
- Zettler, Richard L. and Lee Horne (eds.). Treasures from the Royal Tombs of Ur (exh. cat.). Philadelphia: University of Pennsylvania Museum, 1998, 53-57.