Girl’s Day
Girl's Day | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 걸스데이 |
Ժանրեր | քեյ փոփ, դենս փոփ և Էլեկտրական ռիթմ |
Գործունեություն | 2010 - ներկա |
Լեյբլ | Dream Tea Entertainment, LOEN Entertainment |
Կայք | girlsday5.com |
Անդամներ | |
Պակ Սո Ջին Կիմ Ա Յոն Պան Մինա Լի Հյե Ռի | |
Նախկին անդամներ | |
Վու Չի Հե Հվան Չի Սուն Լի Չի Ին | |
Girl's Day Վիքիպահեստում |
«Girl's Day» (հանգըլ՝ 걸스데이) – կազմված է 4 մասնակցից, հարավկորեական աղջիկների փոփ-խումբ, որը գտնվում է Dream Tea Entertainment գործակալության ղեկավարության ներքո, Wellmade Star-M հանրային ընկերության ստորաբաժանումն է։ Անդամները 4 աղջիկներ են, Ջին, Մին Ա, Յուրա և Հյե Ռի բեմական անուններով։ Խմբի հիմնական հիթերն են՝ «Something», «Darling», «Expectation», «Twinkle Twinkle», «FemalePresident» երգերը։ Խումբը ունի պաշտոնական ֆան-ակումբը, որը կոչվում է «Dai5y» («Դեյզի»)[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ առաջնաելույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Dream Tea-ն սկսել էր Girl's Day-ի գործունեությունը մինչև առաջնաելույթը, ստեղծելով պաշտոնական բլոգը, YouTube ալիքը և Twitter հաշիվներ յուրաքանչյուր անդամի անդամի համար։
Երկրպագուների համացանցային ֆորումը ընկերության կողմից ճանաչվեց որպես խմբի պաշտոնական ֆորում։
Մինչ առաջնաելույթը անդամները նաև կազմակերպում էին պարային ֆլեշմոբեր, Սեուլի տարբեր թաղամասերում, այդ միջոցառումները առաջացրել էին հանրության լուրջ հետաքրքրություններ[2]։
2010 թվական։ Առաջնաելույթ, կազմի փոփոխությունը, «Nothing Lasts Forever»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի 7 հուլիսի խումբը թողարկեց առաջին տեսահոլովակը՝ «Tilt My Head», երկու օրից թողարկվել է առաջնաելույթային «Girl's Day Party 1» մինի-ալբոմը։
Ընդամենը երկու ամիս անց, սեպտեմբերի 12-ին, հայտարարվեց, որ խմբի անդամներ Չի Սունը և Չի Ինը անձնական պատճառներով լքում են խումբը, խմբի կազմին միացան Յուրան և Հյե Ռին[3]։ Հոկտեմբերի 29-ին, խմբի նոր կազմը թողարկեց իր առաջին թվային սինգլը՝ «Girl's Day Party 2»։ Ալբոմի գլխավոր թրեքը դարձավ «Nothing Lasts Forever» երգը։
2010 թվականի դեկտեմբերին Girl's Day-ը առաջին անգամ մասնակցեց հեռուստանախագծի, U-KISS բոյ բենդի հետ։ «We Are Dating» նախագիծը «We Got Married» շոուի սփին օֆն էր, առաջին եթերաշրջանում ստեղծվեցին երեք զույգ, երկու աղջիկների և տղաների խմբերի անդամների մասնակցությամբ[4]։
2011 թվական։ «Twinkle Twinkle», «Everyday», «Don't Let Your Eyes Wander»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Twinkle Twinkle» սինգլը թողարկվել է մարտի 16-ին։ Այդ նույն շաբաթում, խումբը այդ երգով հանդես է եկել M! Countdown Music Bank, Music-Core, Inkigayo նախագծերում։ Թրեքը հայտնվել է M! Countdown և Music Bank չարտերի թոփ-10-ում[5]։
2011 թվականի 17 մայիսի խումբը հանդես է եկել առաջին արտասահմանյան համերգով Թայվանում, U-KISS և Super Junior բոյ բենդերի հետ։ Համերգը, որը կոչվում է «I Love You Taiwan - We are friends Concert» (사랑해(莎朗嘿) 台灣! WE ARE FRIENDS 演唱會) անցկացվել է կորեական զբոսաշրջային կազմակերպության և Թայբեյան միջազգային ցուցադրության կենտրոնի հետ համատեղ։
Հուլիսի 3-ին խումբը հայտարարել է իր վերադարձի մասին, երկրորդ «Everyday» մինի-ալբոմով, գլխավոր թրեքը ստացավ «Hug Me Once» անվանումը։ Բացի այդ երգից ու դրա գործիքային տարբերակից, ալբոմը նաև պարունակում էր «Young Love» թրեքը և նախորդ երկու թվային սինգլերը՝ "Nothing Lasts Forever" և «Twinkle Twinkle»։ Ալբոմի հեռուստագովազդը սկսվել է հուլիսի 8-ին Music Bank շոում։
Օգոստոսի 29-ին հայտարարվեց, որ ճապոնական շուկա մտնելուց առաջ կթողարկվի նոր սինգլ, որը կոչվում է «Girls' Day Party # 4», «Don't Let Your Eyes Wander» գլխավոր թրեքով[6]։ Չնայած գրեթե լրիվ առաջխաղացման բացակայությունը, երգը է բավականին տարածվեց, այդ թվում զբաղեցրել է առաջին տեղը Bugs կայքում և ստացել է բարձր գնահատական այլ կայքերում։
2012 թվական։ «Everyday 2», Չի Հեյի հեռանալը, «Don't Forget Me»
[խմբագրել | խմբագրել կոդը]Girl's Day-ը թողարկել է երրորդ «Everyday 2» մինի-ալբոմը, 2012 թվականի ապրիլի 17-ին։
Ալբոմը ներառում է «Oh! My God», «Don't Let Your Eyes Wander» երգերը նախորդ սինգլից, ինչպես նաև երեք նոր թրեքեր։
Հոկտեմբերի 17-ին Dream Tea ընկերությունը հայտարարել է, որ Չի Հեն լքել է խումբը անձնական պատճառներով[7]։
Մնացած 4 մասնակիցները վերադառնում են բեմ նոր երգով՝ «Don't Forget Me» և թողարկում «Girl's Day Party #5» հինգերորդ ալբոմը հոկտեմբերի 26-ին։ Թողարկվում է սյուժետային երգ, որի գլխավոր դերում Հյե Ռին է[8]։ Նույն օրը երգն առաջին անգամ կատարվել է «Music Bank»-ում, ուղիղ եթերով[9]։
2013 թվական։ «Expectation», «Female President»
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 20-ին խումբը թողարկել է «White Day» նոր սինգլը։
Մարտի 14-ին թողարկվել է «Expectation» ալբոմը։ Բացի այդ թողարկվվել է նույնանուն տեսահոլովակը, որի գլխավոր դերում Յուրան է։ Երգը ունեցավ մեծ ճանաչում և «3rd Gaon Chart K-POP Award» մրցանակաբաշխությանը ստացավ «Long-Run Song Award» մրցանակը[10]։ Հունիսի 20-ին համացանցում հայտնվեց նոր սինգլի թիզերը, որը կոչվում է «Female President»[11]։ Հունիսի 20-ին խումբը վերաթողարկեց «Expectation» ալբոմը, «Female President» երգով, որպես երկրորդ գլխավոր թրեք։ Հուլիսի 7-ին Girl's Day-ը առաջին անգամ իր առաջնաելույթից ի վեր, գրավել է առաջին տեղը հեռուստատեսային երաժշտական ծրագրում, սակայն Սան Ֆրանցիսկոյի ավիավթարի պատճառով նրանք չեն ստացել մրցանակ[12]։ Billboard Korea պորտալը «Female President» երգը ներառել է 2013 թվականի թոփ-20 ամենահայտնի երգերի ցուցակում[13]։ Հուլիսի 27-ին հայտարարվեց, որ «Female President» հեռուստագովազդը ավարտին է մոտենում, ինչպես նաև «Please Tell Me» գովազդվել է երգի թողարկումը։
Հոկտեմբերի 18-ին լույս է տեսել «Let' s Go» երգը, որի երաժշտությունը և խոսքերը գրել է Սո Ջինը։ Երգի թեման դարձել են սպասվող դպրոցական ավարտական քննությունները։
2014 թվական։ «Everyday 3», «Everyday 4», «Darling», «I Miss You», «BestAlbum»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 3-ին թողարկվել է «Everyday 3» երրորդ մինի-ալբոմը, գլխավոր թրեքը ստացել է «Something» անվանումը։
Այդ նույն օրը հրապարակվել է «Something» տեսահոլովակը, որը մեկ օրում յութուբում գրանցել է մեկ միլիոն դիտում։ Թրեքը դարձավ մեծ հիթ, այն զբաղեցրել է երկրորդ տեղը «KPOP Hot 100» չարտում, առաջին տեղը Bugs կայքում և 2-րդ տեղը Gaon Chart-ում։ 2014 թվականի հունվարին Gaon Chart-ում, երգը դարձել է համար առաջին ամենամսյա թվային սինգլերի վարկանիշում։ KPOP Hot 100-ի տասնյակում «Something» երգը մնացել է 8 շաբաթ։
Ապրիլի 6-ին Ճապոնիայում երկրապագուների հետ հանդիպման ժամանակ աղջիկները հայտարարեցին, որ հուլիսին կվերադառնան նոր թրեքով[14]։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ խումբը բեմ կվերադառնա հուլիսի 14-ին, նոր երգով և մենահամերգով[15]։ Համերգից ստացած ամբողջ եկամուտը նվիրաբերվեց «Plan Korea» բարեգործական ֆոնդին[16]։
2014 թվականի հուլիսին նոր «Darling» երգը լույս տեսավ «Everyday 4» ալբոմի հետ մեկտեղ։ Թրեքը բավականին հայտնի դարձավ և զբաղեցրեց առաջին տեղը ութ տարբեր չարտերում[17]։
Հոկտեմբերի 15-ին խումբը թողարկեց «I Miss You» բալլադը, ալբոմի հետ միասին սմարթ-քարթի տեսքով[18]։ Girl's Day-ը առաջին կորեական խումբն էր, որը թողարկել էր ալբոմը սմարթ-քարթի տեսքով, որը թույլ է տալիս օգտագործելով NFC տեխնոլոգիան թույլտվություն ստանալ երաժշտությունը, տեսահոլովակները և լուսանկարները տեսնելու[19]։
Նոյեմբերի 26-ին Ճապոնիայում թողարկվել է «Best Album»-ը[20]։
2015–ներկա։ «Hello Bubble», «Ring my bell», երկրորդ ալբոմ՝ «LOVE»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 12-ին Girl's day-ը թողարկել է «Hello Bubble» սինգլը, Mise-en-scène հետ համագործակցելով, որը մազերի խնամքի պարագաների հայտնի բրենդ է։
Հուլիսի 6-ին թողարկվել է նրանց «LOVE» երկրորդ ալբոմը, գլխավոր թրեքը դարձավ «Ring my bell» երգը։ Ալբոմը ներառում է «With Me», «Come Slowly», «Macaron» և «Top Girl» նոր երգերը։
Օգոստոսի 13-ին Girl's day-ը հայտարարել է սեպտեմբերի 30-ին Ճապոնիայում առաջանելույթի մասին, Girl's Day 2015 Autumn Party ալբոմով, որը ներառում է «Darling», «Twinkle Twinkle» և «Ring my bell»երգերի ճապոնական տարբերակները։ «Darling» երգը դարձավ գլխավոր թրեքը և ունեցավ տեսահոլովակ։
Խմբի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջական անուն | Ծննդյան ամսաթիվ | |||
---|---|---|---|---|
Ռոմանիզացիա | Հանգըլ | Հայերեն | Ամսաթիվ | |
Park So-jin | 박소진 | Պակ Սո Ջին | 1986-05-21 | |
Kim Ah-young (Yura) | 김아영 | Քիմ Ա Յոն (Յուրա) | 1992-11-06 | |
Bang Min-ah | 방민아 | Պան Մինա | 1993-05-13 | |
Lee Hye-ri | 이혜리 | Լի Հյե Ռի | 1994-06-09 |
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջական անուն | Ծննդյան ամսաթիվ | |||
---|---|---|---|---|
Ռոմանիզացիա | Հանգըլ | Հայերեն | Ամսաթիվ | |
Woo Ji-hae | 우지해 | Վու Չի Հե | 1989-05-14 | |
Hwang Ji-sun | 황지선 | Հվան Չի Սուն | 1989-10-17 | |
Lee Ji-in | 이지인 | Լի Չի Ին | 1992-03-13 |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Expectation» (2013)
- «LOVE» (2015)
Վերահրապարակված ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Female President» (2013)
Մինի-ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Girl's Day Party #1» (2010)
- «Everyday» (2011)
- «Everyday 2» (2012)
- «Everyday 3» (2014)
- «Everyday 4» (2014)
- «Miss You» (2014)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Best Album» (2014)
Թվային սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «How About Me» (2010)
- «Nothing Lasts Forever» (2010)
- «Twinkle Twinkle» (2011)
- «Don't Flirt/Don't Let Your Eyes Wander» (2011)
- « Don't Forget Me» (2012)
- «White Day» (2013)
- «Please Tell Me» (2013)
- «Let's Go» (2013)
- «Hello Bubble» (2015)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցությունը հեռուստածրագրերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Girl's Day Kira Kira Slim» (2011)
- «Vampire Idol» Մինա (2011)
- «We Are Dating» (2011, U-KISS-ի մասնակցությամբ)
- «Weekly Idol» (18-րդ էպիզոդ, 2011)
- «Weekly Idol» (74-րդ էպիզոդ, 2012)
- «The Beatles Code 2» (58-րդ էպիզոդ, 2013)
- «Weekly Idol» (105-րդ էպիզոդ, 2013)
- «Immortal Songs 2» (112-րդ էպիզոդ, 2013)
- «Infinity Challenge» (MBC)
- «Running Man» (SBS) Յուրա և Մինա
- «Reckless Family 3» Յուրա (2013)
- «KBS Emergency Escape Number One» (KBS) (2014-1-27, 2014)
- «Weekly Idol» (134-րդ էպիզոդ, 2014)
- «Yoo Hee Yeol’s Sketchbook» (2014-2-7, 2014)
- «Hello Counselor» (2014-2-4, 2014)
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014: «Summer Party»[21]
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014: «Winter Party»
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014: KStar FanFest Everyday Concert in Singapore[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Girl's Day Announce their Fanclub Name». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Man Gaining people's interest by dancing to Girl's day flash mob dance». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Ji Sun and Ji In leave Girl's Day
- ↑ We Are Dating: Girl's Day and U-Kiss Meet
- ↑ Vitalsign (2011 թ․ մարտի 18). «Girl's Day's "Twinkle Twinkle" triumphs on live music charts». Allkpop.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ GhostWriter (2011 թ․ սեպտեմբերի 1). «Girl's Day reveals "Don't Let Your Eyes Wander"!». Allkpop.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «걸스데이, 지해 탈퇴…4인조로 26일 컴백». Nate. 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Sylphid (2012 թ․ հոկտեմբերի 26). «Girl's Day Releases Comeback MV "Don't Forget Me" | Soompi». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 김효은 (2012 թ․ հոկտեմբերի 26). «티브이데일리(TVdaily) TV Daily» (կորեերեն). TV Daily. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Girl's Day to receive the 'long-run song award' at the '3rd Gaon Chart K-POP Awards'». allkpop. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «1st Repackage Album». allkpop. 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Girl's Day win their first ever music show on canceled July 7 'Inkigayo'». allkpop. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «20 Best K-Pop Songs of 2013: K-Town Picks». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Girl's Day successfully finish fan meeting in Japan and plans for a June Comeback». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Girl's Day confirms their comeback for July 14th!
- ↑ Girl's Day to celebrate their 4th anniversary with first solo concert 'Summer Party' & a summer special album | allkpop.com
- ↑ Girl's Day's Darling sweeps the charts with it's brightness
- ↑ Girl's Day return with the MV for their emotional ballad 'I Miss You (Want To See)' | allkpop.com
- ↑ «GIRL'S DAY WILL RELEASE A CARD-TYPE ALBUM THROUGH "KINO"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ GIRL’S DAY TO RELEASE “BEST ALBUM” EXCLUSIVELY IN JAPAN 11/26.
- ↑ Girl's Day reveal poster and details for their upcoming concert 'Summer Party'
- ↑ «Girl's Day Everyday Concert». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- girlsday5.com Արխիվացված 2021-04-27 Wayback Machine — Girl’s Day խմբի պաշտոնական կայքը (ctn.)
- Պաշտոնական Dai5y ակումբը VK.com-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girl’s Day» հոդվածին։ |
|