Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

GameSpot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
gamespot.com(անգլ.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին և կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերFandom, Inc.?[1], Red Ventures?[2] և Paramount Streaming[3][4][5]
Բացվածմայիս 1996
 GameSpot Վիքիպահեստում

GameSpot, կայք նվիրված խաղային համակարգերի և համակարգիչների համար թողարկված խաղերին։ Կայքը հրապարակում է նորություններ, ակնարկներ, նախագծերի անոնսներ և այլ տեղեկություններ։ Կայքը բացել է 1996 թվականի մայիսի 1-ին Փիթ Դիմերի, Վինս Բրոուդի և Ջոն Էփստայնի կողմից։ Կայքի ռեսուրսը գնվեց ZDNet ընկերության կողմից, իսկ հետո վերագնվեց CNet Networks, Inc․․․-ի կողմից։ Համաձայն Alexa Internet-ի, GameSpot.com-ը մտնում է ամենաշատ այցելվող 200 կայքերի ցանկի մեջ։

Բացի GameSpot սեփական հրապարակումներից, կայքում են տեղադրվում ընթերցողների ակնարկները, որոնք նույնիսկ կարող է վարել իրենց բլոգը և կիսվել իրենց կարծիքներով տարբեր ֆորումում։

Սկզբնական շրջանում կայքը նվիրված էր բացառապես համակարգչային խաղերին։ Դուստր կայքը՝ VideoGameSpot.com բացվել է 1996 թվականի դեկտեմբերին և այն նվիրված էր խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի ակնարկներին։ 1977 թվականին VideoGameSpot.com կայքը, որոշ ժամանակ կրեց VideoGames.com անունը, սակայն հետագայում 1998 թվականին այս երկու կայքերը միավորվեցին մեկ ընդհանուր GameSpot.com անվան տակ[6]։

2005 թվականի հոկտեմբերին GameSpot-ը ստացավ նոր դիզայն, այն TV.com կայքի նմանակն էր, որը այժմ համարվում էր կայքի դուստր ռեսուրսը[7]։

Միջազգային զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

GameSpot UK (Մեծ Բրիտանիա) բացվել է 1997 թվականի հոկտեմբերին՝ Իան Հոուի, Աշեր Ռոսպիլիոզի և Սյուզի Դէնիէլսի կողմից[8]։ Մինչ 2002 թվականի կեսերը կայքը գործում էր ինքնուրույն, և այցելուներին տրամադրում էր նյութեր, որոնք չկան ամերիկյան տարբերակում։ 1999 թվականին GameSpot UK դարձավ PPAi (Periodical Publishers Association interactive) դափնեկիր ինչպես լավագույն կայք[9] և նույն մրցանակի համար նոմինացվեց 2001 թվականին[10]։ Այն բանից հետո, երբ ZDNet-ը գնեց CNET-ը, GameSpot UK միավորվեց ամերիկյան տարբերակի հետ։ 2006 թվականի ապրիլի 24-ին GameSpot UK կայքը նորից սկսեց գործել։ Կայքի խմբագիրը դարձավ Ֆիլ Էլլիոտտը (Phil Elliott), նորությունների բաժնի խմբագիրը՝ Էմմա Բոյզը (Emma Boyes)[11]։

Նույն կերպ GameSpot AU (Ավստրալիա) սկսեց իր գործունեությունը 90-ականների վերջին, հրապարակելով ակնարկներ այդ երկրում թողարկված խաղերի մասին։ Կայքը փակել է 2003 թվականին։ Ռեսուրսեների առաջին խմբագիրը՝ Էդ Դոուսոն էր, նրան փոխարինեց Ալեքս Կիդմանը։ Երբ 2003 թվականին բացվեց CNET-ի տեղական տարբերակը, Gamespot.com.au կայքը միացվեց՝ CNET.com.au-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arrington M. TechCrunch — 2022.
  2. The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2022. — ISSN 0018-3660
  3. Bloomberg NewsNYC: 2008.
  4. VG247 — 2008.
  5. https://cbsinteractive.com/brands/
  6. Navarro, Alex (2006 թ․ հուլիսի 14). «"Burning Questions: July 14, 2006"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
  7. «GameSpot Redesign: Frequently Asked Questions». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «GameSpot UK contact page». Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «"GameSpot UK Winner, PPAi Awards 1999"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «"GameSpot UK Short Listed, PPAi Awards 2001"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «"GameSpot UK launches"». 2006 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]