Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Bottega Veneta

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bottega Veneta
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1966
ՎայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերություննորաձևություն
Աշխատողների թիվ3 մարդ
Մայր ընկերությունKering
ՍեփականատերKering
Կայքbottegaveneta.com(իտալ.)(անգլ.)
 Bottega Veneta Վիքիպահեստում

Bottega Veneta (արտասանություն: [botˈteːɡa ˈvɛːneta], «Բոտեգա Վենեթա»), իտալական նորաձևության ապրանքանիշ՝ հագուստի, շքեղության առարկաների դիզայնի և արտադրության գծով, որը հիմնադրվել է 1966 թվականին Վիչենցայում՝ Վենետոյում, ատելիեն գտնվում է 18-րդ դարի Մոնտեբելո Վիչենտինո վիլլայում։ Շտաբ-բնակարանը գտնվում է Լուգանոյում՝ Շվեյցարիայում՝ Միլանում և Վիչենցայում գրասենյակներով։ 2001 թվականին ապրանքանիշը գնել է Gucci Group-ը, ներկայումս գտնվում է ֆրանսիական Kering կոնգլոմերիատի կազմում[1]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Կլաուս Դիտրիխ Լարը կդառնա գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Կարլո Բերետտիին[2]։

BV-ն Փարիզում

Bottega Veneta ապրանքանիշը հիմնադրվել է 1966 թվականին Իտալիայում՝ Վիչենցեում[3] ձեռնարկատեր Միշել Թադեի և Ռենցո Ջենգյարոյի կողմից[4]։ Միշել Թադեին այդ ժամանակ ամուսնացած էր Լաուրա Բրեգիոնի հետ, որը ընկերությունը զարգացրել է նրա հետ միասին։ Շատ տարիներ անց Միշել Թադեի հեռանալուց հետո Վիտորիոն և Լաուրան իրենց վրա են վերցրել ապրանքանիշի ղեկավարումը։

Ապրանքանիշը հիմնադրվել է կաշվից ապրանքներ արտադրելու համար։ Ընկերությունը մշակել է կաշվի հյուսելաձևի տարբերակիչ դիզայն, որը անվանվել է intrecciato, որը կիրառվել է նրա շատ արտադրանքների ներքին կողմում և սկսել է լայնորեն նույնականացվել Bottega Veneta ապրանքանիշի հետ[5][6]։ Intrecciato-ը դարձել է Bottega Veneta-ի զարգացման ելակետը և շարունակում է մնալ ապրանքանիշի ամենաճանաչելի տարրերից մեկը[5][6]։

1980-ական թվականների սկզբին Veneta-ն դարձել է այնպիսի անհատների, ինչպիսիք են Ժաքլին Քենեդին և կայսրուհի Ֆարահ Փահլավին սիրելի ապրանքանիշը։ Էնդի Ուորհոլը 1980 թվականին ընկերության համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Զենգիարոն և Թադեյը ընկերությունից հեռացել են 1990-ական թվականներին[7]։

1980-ական թվականներին Bottega Veneta-ի կարողությունը նվազել է։ Ընկերությունը փոխել է իր իմիջը և սկսել է իր արտադրանքի վրա կրել BV պատկերանիշը։ 2001 թվականի փետրվարին ապրանքանիշը 156 միլիոն դոլարով ձեռք է բերել Gucci Group-ը[8]։ Թոմ Ֆորդը՝ Gucci Group-ի այդ ժամանակվա ստեղծագործական տնօրենը, նույն թվականի հունիսին վարձել է Թոմաս Մայերին որպես Bottega Veneta-ի ստեղծագործական տնօրեն (նախկինում աշխատել էր Sonia Rykiel-ում և Hermès-ում)[1][8]։

Ստանալով ապրանքանիշը և լիարժեք տնօրինումը՝ Թոմաս Մայերը ձեռնամուխ է եղել դրա նախկին ինքնության վերականգնմանը[1][4]։ Նա հեռացրել է ապրանքանիշի պատկերանիշը արտադրանքից, առանձնացրել է ֆիրմային intrecciato հյուսումը և ընկերության ուշադրության կենտրոն է վերադարձրել տնայնագործական արտադրությունը։ Bottega Veneta իր առաջին նորաձևության ցուցադրությունն է ունեցել 2005 թվականին։ 2006 թվականի ապրիլին նա թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը և ձեռնամուխ է եղել ինտերերի և կահույքի դիզայնին։

2016 թվականի սեպտեմբերին Bottega Veneta-ը իր 50-ամյա հոբելյարն է նշել Միլանի Բրեր ակադեմիայի ամենամյա նորաձևության ցուցադրությունում։ Այդ իրադարձությունը նաև նշել է Թոմաս Մայերի՝ որպես ստեղծագործական տնօրենի 15-ամյակը[9]։

2019 թվականի առաջին քառորդում Bottega Veneta-ի մարքեթինգային խումբը հաջողության է հասել Facebook-ի գովազդային արշավում։

Bottega Veneta ընկերությունը աշխարհի 43 երկրում ունի 251 բուտիկ, իսկ նրա արտադրանքը տարածվում է ողջ Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում[10]։

2013 թվականի սեպտեմբերին Bottega Veneta ընկերությունը իր բուտիկն է ներկայացրել Միլանի Վիա Սանտ Անդրեա փողոցի պատմական շենքում։ 11 448 քառակուսի ոտնաչափ մակերեսով բուտիկը ներառում է ապրանքանիշի ողջ արտադրանքը, այդ թվում՝ կաշվե իրեր, տղամարդու և կանացի հագուստ, կոշիկներ, նրբաճաշակ զարդեր, ակնոցներ, օծանելիք, ուղեբեռ, կահույք և տնային հավաքածուներ[11]։ Ընկերությունը նախատեսում է Նյու Յորքում ևս մեկ բուտիկ բացել։ 2015 թվականին Bottega Veneta ընկերությունը հայտարարել է Իտալիայում՝ Միլանում, առաջին մասնագիտացված բուտիկի՝ Via Borgospesso-ի բացման մասին։ Եվս մեկ բուտիկ բացվել է Բևեռլի Հիլզում 2016 թվականի մայիսին[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Socha, Miles (2013 թ․ նոյեմբերի 19). «Kering Takes Stake in Tomas Maier Brand». WWD. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  2. gretlerc, Paul Jarvis Corinne Gretler (2016 թ․ սեպտեմբերի 29). «Bottega Veneta Names ex-Hugo Boss Chief Lahrs as New CEO». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. businessoffashion.com IMRAN AMED, Carlo Beretta on Operation ‘€2 Billion Bottega Veneta’ MAY 31, 2016
  4. 4,0 4,1 Maier, Tomas (2012). Bottega Veneta. Rizzoli. ISBN 978-0-8478-3788-5.
  5. 5,0 5,1 «Global Powers of Luxury Goods 2015» (PDF). Deloitte Touche Tohmatsu Limited (DTTL). 2015. էջ 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Bottega Veneta - history and brand profile, Retrieved on 28 November 2011.
  7. «Bottega Veneta». Vogue Paris. 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 Colapinto, John (2011 թ․ հունվարի 3). «Just Have Less: Bottega Veneta's Tomas Maier». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  9. Caroline Issa (2016 թ․ սեպտեմբերի 28). «Bottega Veneta: 50 years in the making, it's all about the clothes». The Telegraph.
  10. 2014 Kering Activity Report. էջ 8.
  11. Zargani, Luisa (2013 թ․ սեպտեմբերի 23). «Bottega Veneta Unveils Maison in Milan». WWD. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  12. Hamanaka, Kari (2016 թ․ մայիսի 9). «Tomas Maier Discusses Bottega Veneta's New Beverly Hills Maison». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bottega Veneta» հոդվածին։